Բանաստեղծական շարքի սևակյան իմաստավորումը («Եղիցի լույս»)
DOI:
https://doi.org/10.46991/BYSU.B/2025.sp1.057Բանալի բառեր:
Պարույր Սևակ, "Եղիցի լույս", բանաստեղծություն, գեղարվեստական պատկերավորում, բանաստեղծական շարք, շարք շարքի մեջ, հեղինակ և քնարական հերոս, միջտեքստայնություն, կոմպոզիցիոն միասնականությունԱմփոփում
Բանաստեղծական շարքը տեքստի կառուցման և պատկերավորման ուրույն համակարգ է, որ գեղարվեստական հնչյունային իմաստավորում-խոսքային պատկեր-միտք-ձևակերպում համակարգը լայնացնում է նույնատիպ կառույցների տարաձև զուգադրումներով՝ ստեղծելով թեմայի մատուցման պոլիֆոնիկ (բազմաձայնային) տիրույթ, որի գեղագիտական ընկալման հնարավորությունները շատ ավելի ներտեքստային են և բովանդակակիր։ Պարույր Սևակի «Եղիցի լույս» ժողովածուն բանաստեղծի «գեղարվեստական կտակ - հանրագումարն» է, որտեղ հեղինակը ստեղծագործական իր համակարգն է ներկայացնում՝ աշխարհի, իրականության, մարդկանց նկատմամբ իր ունեցած մտահոգությունների բոլոր ոլորտները ի մի բերելով։ Այս բազմաշերտ բանաստեղծական շարքի տեքստաբանական և զուգադրական-համեմատական քննությունը թույլ է տալիս եզրակացնել, որ «Եղիցի լույս» ժողովածու-շարքը դասական ընկալման բոլոր կանոնների կիրառմամբ՝ ընդհանուր թեմատիկա, ժամանակագրական նույնական տիրույթ, քնարական հերոսի անձնականության միասնականություն, պատկերակերտման ներդաշնակություն, շարքային կառուցվածքաբանական ռիթմիկայի ամբողջականություն, սևակյան մեկնաբանական տիրույթում ձեռք է բերում ընդգծված անհատականացված շերտեր՝ միջտեքստայնության ինքնատիպ կիրառում և նորովի իմաստավորում, քնարական հերոսի անձնականացում բոլոր շարքերում, համընդհանրական թեմատիկայի շեշտված, մասնավորեցված, կոնկրետացված բանաստեղծական վերընթերցում՝ նյութի արծարծման բազմաստիճանությամբ, և այլն։
Սևակյան այս շարքը հետաքրքրական է նաև նրանով, որ այս «մեծ» շարքի յուրաքանչյուր առանձին շարք կարող է ունենալ և ունի ամփոփ ամբողջականություն, սակայն շարքային հիմնական, վերը շեշտված հատկանիշներից ելնելով՝ մի ավելի լայն, հանրագումարային պրոբլեմատիկայի կրող և դրան անդրադարձող միասնականության մի մասն է, որով էլ այս վեց բանաստեղծական շարքերը ներկայացնում են մեկ ամփոփ գաղափարի գեղարվեստական մատուցում։
Մյուս առանձնահատկությունն այն է, որ ամբողջական շարքի յուրաքանչյուր ենթաշարք իր մեջ ներառնում է այլ ենթաենթաշարքեր՝ շարք շարքի մեջ, շարք շարքի շարքի մեջ, որոնք էլ իրենց մասնավոր և ընդհանրական հատկանիշներով են հանդես գալիս։ Այսինքն՝ եթե բանաստեղծական շարքը սովորաբար ընկալվում է որպես մեկ ուղղությամբ զարգացող և ծավալվող ընթացք, այս դեպքում մենք «բախվում» ենք յուրօրինակ «հյուսածո» կառույցի, որտեղ թեմատիկ-գաղափարական, կառուցվածքաբանական միագիծ ենթադրելի ընթացքը պարբերաբար ընդհատվում է առաջին հայացքից անակնկալ նոր մտքի, պատկերի, քնարական հերոսի ներմուծմամբ, որը վերջնական ձևակերպմամբ ներկայացնում է ընդհանուր շարքի ենթադրելի տրամաբանության մեջ գտնվող իրավիճակ՝ դրանով նոր երանգ, նոր տեսանկյուն կազմակերպելով։
Սույն հոդվածը այս ոլորտի տեքստաբանական հետազոտման դրսևորումներից է։
Հղումներ
1. Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու 4 հատորով, հ․1, Երևան, Սովետական գրող, 1986։
2. Պարույր Սևակ, Եղիցի լույս, Երևան, «Հայաստան» հրատ․, 1969
3. Պարույր Սևակ, Երկերի ժողովածու, 6 հատորով, հ․ 2, Եր․, «Հայաստան» հրատ., 1972։
4. Պարույր Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ․ 5, Երևան, Հայաստան, 1974։
5. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն, Գրականության տեսություն, Երևան, «Սարգիս Խաչենց ․ Փրինթինֆո» հրատ․, 2008։
6. Словарь литературоведческих терминов, Москва, Просвещение, 1974։
7. Хализев В.Е., Теория литературы, Москва, Академия, 2009։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.