Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
Հոդվածում առաջին անգամ անդրադարձ է կատարվում Հակոբ Մնձուրու երկու պատմվածքներին, որոնք մեր գրականագիտության կողմից երբևէ չեն ներկայացվել ընթերցողներին։
Մնձուրին միշտ կրկնել է, որ իր կենսագրությունը իր գործերն են։ Եվ իրոք, նրա բոլոր պատմվածքներում ներկա, մասնակից կամ գործող անձ է ինքը՝ Մնձուրին։ Այդ իրողությունը հատկապես տեսանելի է քննարկվող երկու գործերում, որոնցից մեկը վերնագրված է <<Բանաստեղծը>>, իսկ մյուսը՝ <<Բանաստեղծը և դրամը>>։ Առաջինում գրողը ներկայացնում է <<դարեր առաջ ապրած>> բանաստեղծին, որն իրականում հենց ինքն է, և որի վկայությունն են այն բոլոր վերագրումներն ու պատկերները, որ նա ուղղում է առ այդ <<բանաստեղծը>>, բայց որոնք քաղված են հենց Մնձուրու պատմվածքներից։ Երկրորդ պատմվածքում գրողը ներկայացնում է մի <<դեպք>>՝ բանաստեղծ մարդու՝ փողոցում հինգ ոսկեդրամ գտնելուն, որը նա այդպես էլ չի կարողանում ծախսել, քանի որ հոգսերն ու կարիքներն անբավ են, և այդ դրամով ոչ մի խնդիր չէր լուծվելու։
Մնձուրին երկու պատմվածքներում էլ բարձրացնում է մարդկային ազնվության և գեղեցիկի գաղափարներ՝ դրանցով ցույց տալով արվեստագետ և բարոյապես բարձր մարդու իսկական էությունը։
Հ․ Մնձուրի, Մենք, Անթիլիաս, 2018, էջ 268 (այսուհետ այս գրքից մեջբերումների էջերը կնշվեն շարադրանքում)։
Յակոբ Մնձուրի, Տեղեր ուր ես եղեր եմ, Իսթանպուլ, 1984, էջ 120-121։
Հոդվածում դիտարկվում են խնդիրներ, որոնք վերաբերում են Հերման Հեսսեի «Հուլունքախաղ» վեպի և պոստմոդեռնիզմի առնչություններին: Անդրադարձ է կատարվում պոստմոդեռնիզմի պատմությանը, արևմտյան գեղագիտական - տեսական մտքի վերջին ամենազդեցիկ դրսևորմանը, որին յուրահատուկ են նաև պարադոքսները: Դրանցից մեկն այն է, որ թեև արդեն յոթ տասնամյակ գեղագետներն ու փիլիսոփաները խոսում են պոստմոդեռնիզմի մասին, սակայն առ այսօր միասնական կարծիք չկա գրական այդ ուղղության շուրջ:
Առանձացվում են որոշակի գաղափարներ (քաոս, էկլեկտիզմ, սիմուլյակր, մազմամշակութայնություն, խաղ և այլն), որոնք փաստորեն շփման կետեր են Հեսսեի վեպի և պոստմոդեռնի միջև: Միաժամանակ ընդգծվում է այն կարևոր հանգամանքը, որ հրատարակվելով պեստմոդեռնիստական բուռն բանավեճերից տասնամյակներ առաջ՝ Հերման Հեսսեի վեպը որոշակիորեն նպաստում է այդ գաղափարների տարածմանը պոստմոդեռնի գեղագետների միջավայրում:
Ու. Էկո, Գրառումներ «Վարդի անվան» էջերին, Եր., 2014, էջ 113:
Тарнас Р., История западного мышления, М., 1995, с. 335.
Делез Ж., Гваттари Ф., Что такое философия?, Санкт Петербург, 1998, էջ 256:
Հ. Հեսսե, Հուլունքախաղ, Եր., 2016, էջ 18:
Западное литературоведение XX века, М., 2004, էջ 373:
Делез Ж., Логика смысла, М.-Екатеринбург, 1998, М., с. 371.
Հեսսե, Տափաստանի գայլը, Եր., 2013, էջ 244-245:
Ильин И., Постструктурализм. Деконструтивизм. Постмодернизм, М., 1998, էջ 40:
Дженкс Ч., Язык архитектуры постмодерна, М., 1985, էջ 136:
Андерсон П., Истоки постмодернизма, М., 2011, էջ 11:
Lukasc G., Die Theorie des Romans, dtv, 1962, էջ 32:
Լ. Բորխես, Երկու արքաները և երկու լաբիրինթոսները, Եր., 1992, էջ 55:
Бычков В., Эстетика, М., 2004, с. 453.
Новый мир, 1992, №. 2, с. 226.
Тарнас Р., История западного мышления, М., 1995, с. 348.
Փաստարկվում է, որ արդի արևելահայերենի կ(ը)- ապառնին (կգնամ, կխոսեմ) որպես այսպես կոչված՝ ենթադրական եղանակի կամ պայմանական եղանակի ձև բնորոշելու փորձերը չեն արդարացվում ընդհանուրլեզվաբանական և տիպաբանական տեսանկյունից։ Հատկապես կարևոր են հետևյալ նկատառումները․ 1) ինչպես ցույց են տվել մի շարք հետազոտողներ, ապառնի ժամանակը, ի տարբերություն ներկա ժամանկի և անցյալ ժամանակի, երբեք զուտ ժամանակային կարգ չէ․ այն մասամբ ժամանակային է, մասամբ՝ եղանակային։ Ապառնի ժամանակի ցուցիչները (նշորդները) պատմականորեն հաճախ առաջանում են այնպիսի միավորներից, որոնք սկզբնապես գործածվել են զանազան եղանակային իմաստներ արտահայտելու համար։ Մյուս կողմից՝ ապառնի ժամանակի ձևերը սովորաբար նաև եղանակային գործառույթներ են կատարում, 2) արդի արևելահայերենի կ(ը)- ապառնին իմաստագործառութային տեսանկյունից էապես չի տարբերվում այլ լեզուներում առկա սահմանական եղանակի ապառնիից, 3) կ(ը)- ապառնիի գործածությունը պայմանական կառույցներում նրա առաջնային (հիմնական) գործառույթը չէ, ինչպես լինում է սովորաբար տիպիկ պայմանական եղանակի (Conditional mood) դեպքում։ Ինչ վերաբերում է արդի արևելահայերենի -ու ապառնիի (գնալու եմ, խոսելու եմ) իմաստագործառութային բովանդակությանը, այն համապատասխանում է սպասելի ապառնիի (կամ նախորոշված ապառնիի) տիպաբանական բնութագրությանը, և, ըստ այդմ, պետք է դիտարկվի վերջինիս հետ նույն հարթության վրա։ Այսպիսով՝ արդի արևելահայերենի կ(ը)- ապառնիի և -ու ապառնիի իմաստագործառութային փոխհարաբերությունը համապատասխանաբար պետք է դիտել որպես հակադրություն պարզ ապառնի ժամանակի և սպասելի ապառնի (կամ նախորոշված ապառնի) ժամանակի միջև։
Է. Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Եր., 1967:
Ս․ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Եր․, 1975, էջ 167-169:
Ս. Աբրահամյան, Ժամանակակից գրական հայերեն, Եր., 1981, էջ 217-218:
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Եր., 1989, էջ 302-304։
Ս. Պալասանեան, Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց, Թիֆլիս, 1870, էջ 67-70, 73-74։
Ս. Պալասանեան, Քերականութիւն մայրենի լեզուի, Թիֆլիս, 1874, էջ 141-156:
Մ. Աբեղեան, Աշխարհաբարի քերականութիւն, Վաղարշապատ, 1906, էջ 97-98, 113, 118։
Մ. Աբեղյան, Երկեր, հ. Զ, Եր., 1974, էջ 270–271, 458–461:
Հ. Բարսեղյան, Արդի հայերենի բայի և խոնարհման տեսություն, Եր., 1953, էջ 151–152:
Ս. Գ. Աբրահամյան, Ն. Ա. Պառնասյան, Հ. Ա. Օհանյան, Ժամանակակից հայոց լեզու։ Հ. 2, Ձևաբանություն, Եր., 1974, էջ 352–353:
Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Եր., 1974, էջ 283–285:
Ս․ Ավետյան, Հայերենի ժամանակի և կերպի քերականական կարգերը ընդհանուր լեզվաբանության և լեզվաբանական տիպաբանության տեսանկյունից // Բանբեր Երևանի համալսարանի. Հայագիտություն, Եր., 2017, 3 (24), էջ 20-34:
J. Lyons, Semantics, Vol. 2, Cambridge University Press, 1977, էջ 677-678, 815-817.
F. R. Palmer, Mood and Modality, 2nd ed., Cambridge University Press, 2001, էջ 104-106.
J. Bybee, R. Perkins, W. Pagliuca, The Evolu¬tion of Grammar. Tense, Aspect, and Modality in the Languages of the World, Chicago-London, 1994, Ch. 7, էջ 243-280.
B․ Heine & T․ Kuteva, World Lexicon of Grammaticalization, Cambridge University Press, 2002, էջ 142-143.
Ս․ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Եր․, 1975, էջ 167-169:
Ս․ Աբրահամյան, Ժամանակակից գրական հայերեն, Եր., 1981, էջ 217-218:
Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Եր., 1989, էջ 302-304։
N. Kozintseva, Modern Eastern Armenian (Languages of the World/Materials 22), München-Newcastle: LINCOM EUROPA, 1995, էջ 30։
B. Comrie, Aspect։ An Introduction to the Study of Verbal Aspect and Related Problems, Cambridge University Press, 1976, էջ 64-65։
Ա․ Ղարիբյան, Հայոց լեզվի քերականության դասագիրք հինգերորդ և վեցերորդ դասարանների համար, Եր․, 1950, էջ 231։
J. Dum-Tragut, Armenian: Modern Eastern Armenaian, Amsterdam/Philadelphia, 2009, էջ 251-258։
Ա․ Աբրահամյան, Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Եր․, 1953, էջ 146-164։
B. J. Blake, Case, 2nd ed., Cambridge University Press, 2004, էջ 143, 149:
Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, 1965, էջ 420, 435։
T. Givón, Syntax: An Introduction, Vol. I, Amsterdam/Philadelphia, 2001, Ch. 3, էջ 105-109:
V. Velupillai, An Introduction to Linguistic Typology, Amsterdam/Philadelphia, 2012, Ch. 9, էջ 229-236։
S. Kittilä, Transitivity: Towards a Comprehensive Typology (dissertation), Turku, 2002, էջ 44-53, 56 հջ․։
Å․ Næss, Prototypical Transitivity, Amsterdam/Philadelphia, 2007, Ch. 3, էջ 33-46, նաև՝ S. Kittilä, նշվ․ աշխ․, էջ 56-61։
P. J. Hopper and S. A. Thompson, Transitivity in Grammar and Discourse // Language, Vol. 56, N 2, (Jun., 1980), էջ 251-299:
Å․ Næss, Prototypical Transitivity, Amsterdam/Philadelphia, 2007։
M. Haspelmath, The Semantic Development of Old Presents. New Futures and Subjunctives without Grammaticalization // Diachronica, 15:1, 1998, էջ 35, տողատակի ծան․ 9։
A. Timberlake, Aspect, tense, mood // T. Shopen (ed.), Language Typology and Syntactic Description, 2nd ed., Vol. III: Grammatical Categories and the Lexicon, Cambridge University Press, 2007, Ch. 5, էջ 326:
В. С. Храковский (ответ. ред.), Типология условных конструкций, Санкт-Петербург, 1998։
F. Karlsson, Finnish: An Essential Grammar, London and New York, 1999, էջ 162-165:
C. Rounds, Hungarian: An Essential Grammar, London and New York, 2001, էջ 48-49:
J. Kornfilt, Turkish, London and New York, 1997, էջ 366-369:
A. Göksel and C. Kerslake, Turkish: A Comprehensive Grammar, London and New York, 2005, էջ 419 հջ․, 312։
В. С. Храковский (ответ. ред.), Типология условных конструкций, Санкт-Петербург, 1998։
Հոդվածում գրաբարի երկերից վերցված բազմաթիվ օրինակների միջոցով փորձ է արվել բացահայտելու և դիտարկելու «անցյալ դերբայ+խոնարհված բայաձև» կառույցի ձևաբանական և ոճական կողմերը։ Գրաբարի քերականությունների մեջ այն հաճախ ներկայացվում է բայական հավելադրությունների շարքում, և դա ընդունելի համարելով՝ բայական այս կառույցը հեղինակն անվանել է «անցյալ դերբայով հավելադրություն» (ԱԴՀ): Վերջինս երկանդամ բայական կառույց է՝ կազմված «անցյալ դերբայ + խոնարհված բայաձև» կաղապարով, որը շեշտված արտահայտում է գործողության ընթացայնություն, անընդհատություն, գործածվում է որպես նախադասության մեկ անդամ և իբրև ձևային-ոճական կառույց՝ լայնորեն կիրառված է գրաբար երկերում՝ անկախ հեղինակից ու ժանրից։ «Անցյալ դերբայով հավելադրություն» կառույցը ոճական պաճուճանք և երբեմն ճոխություն է հաղորդում գրաբար տեքստերին։ Եվ հեղինակի կարծիքով, բնագրերը աշխարհաբար թարգմանելիս, որպեսզի ոճական այդ կողմը կորուստ չունենա, առավել նպատակահարմար է պահպանել ԱԴՀ կազմի մեջ եղած բայերը՝ դրանք հնարավորինս համապատասխանեցնելով դիմավոր բայի ժամանակաձևին։
Արսէն Կ. Բագրատունի, Քերականութիւն ի պէտս զարգացելոց, Վենետիկ, 1852, էջ 201-202։
Աշոտ Աբրահամյան, Հայերենի դերբայները և նրանց ձևաբանական նշանակությունը, Եր., 1953, էջ 352։
Աշոտ Աբրահամյան, Գրաբարի ձեռնարկ, Եր., 1976, էջ 393։
Պավել Շարաբխանյան, Գրաբարի դասընթաց, Եր., 1974, էջ 240։
Հրանտ Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Եր․, 1987, էջ 185-188։
Պողոս Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, հտ. 2, Եր., 1991, էջ 102, 105, 118 և այլ։
Վարք Մեսրովբայ հարազատ բնագրաւն Կորեան եւ թարգմանութիւն ի յաշխարհիկ բարբառ, յօրինեաց Ստեփան Յ. Բանեան, Մէսէչուսէցս, 1951։
Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, աշխարհաբար թարգմանությունը Ստ. Մալխասյանցի, Եր. 1990։
Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, աշխ. թարգմ. և ներածական՝ Արամ Տեր-Ղևոնդյանի, Եր., 1977։
Նորայր Պօղոսեան, Արդեօ՞ք Կորիւնն է թարգմանել Յոբի գիրքը, «Սիոն», 2001, թ. 1-3, էջ 91-97։
Կարապետ Արք. Պալատեցի, Տարեկան քարոզգիրք (ընտրանի), գրաբարից աշխարհաբարի փոխադրեցին՝ Նորայր Պօղոսեան, Գեւորգ Սրկ. Կարապետեան, Լոս Անջելէս, 2021։
Միջնադարյան Հայաստանի գրական հուշարձանների ուսումնասիրությունը կարևոր նյութ է տալիս հայոց լեզվի պատմության համար: Միջին հայերենի բառապաշարն իր զարգացման ընթացքում մշտապես համալրվել և
հարստացել է՝ արտացոլելով հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող փոփոխությունները: Այս ժամանակաշրջանը բավականին հարուստ է փոխառություններով, որոնք ամրացել են մեր լեզվում՝ շնորհիվ այլ ժողովուրդների հետ
հայ ժողովրդի մշակութային, քաղաքական և առևտրային հարաբերությունների: Ասվածն անառարկելիորեն վերաբերում է նաև Հովհաննես Թլկուրանցու
տաղերին: Նա ծավալել է գրական լայն գործունեություն:
Հարուստ և բազմազան է Հովհաննես Թլկուրանցու տաղերի բառապաշարը: Նա տպագրված առաջին միջնադարյան հեղինակներից է: Հ. Թլկուրանցին գրել է քառասունից ավելի տաղեր, որոնք աչքի են ընկնում գեղարվեստական արժանիքներով: Նրա տաղերը հարուստ են արաբերեն, պարսկերեն,
թուրքերեն, հունարեն փոխառություններով: Դրանք մնացել են հայերենի
բարբառների բառապաշարում կամ ժամանակի ընթացքում ձուլվելով գրական լեզվին՝ դարձել նրա բառաշերտի կենսունակ տարր՝ հնչյունական կամ իմաստային որոշ տարբերություններով: Սույն հոդվածի նպատակն է Հ. Թլկուրանցու կողմից գործածված փոխառությունների ուսումնասիրությունը,
դրանց կիրառության ոլորտը, ինչպես նաև դրանց իմաստային առանձնահատկությունների վերհանումը:
Ղ. Ալիշան, Յուշիկք հայրենեաց հայոց, հ. II, Վենետիկ, 1870, էջ 125:
Հովհ. Թլկուրանցի, Տաղեր, Եր., 1960:
Գ. Աւետիքեան, Հ. Սիւրմելեան, Մ. Աւգերեան, Նոր հայկազեան բառարան( ՆՀԲ), հ. 1, Եր., 1979, հ. 2, Եր., 1981:
Ռ. Ղազարյան, Հ. Ավետիսյան, Միջին հայերենի բառարան (ՄՀԲ), Եր., 2009:
Գ. Ջահուկյան, Հայերեն ստուգաբանական բառարան, Եր., 2010:
Հ. Աճառյան, Հայերեն արմատական բառարան (ՀԱԲ), Եր., 1926:
Սահակ վարդապետ Ամատունի, Հայոց բառ ու բան, Եր., 1912:
Ս. Մալխասյանց, Հայերէն բացատրական բառարան (ՀԲԲ), Եր., 1944:
Ն. Պողոսյան, Ջահուկյանական ընթերցումներ, Եր., 2005, 4-5, էջ 142:
Ձայնավոր խոնարհիչների տեղաշարժերը բայական փոխանցման յուրօրինակ դրսևորումներից են: Եթե խոսքի մասերի փոխանցման ժամանակ բառը մի խոսքի մասից անցնում է մեկ այլ խոսքի մասի, ապա ձայնավոր խոնարհիչների փոխանցումների դեպքում փոխվում է բայի լծորդությունը, երբեմն նաև՝ բայի սեռը, ինչպես օրինակ՝ էրել(ն)-էրիլ(չ), կտրել(ն)-կտրիլ(չ), շիւարել (չ)–շիւարիլ(չ) և այլն: Գրական լեզուների փոփոխության գործընթացի ուսումնասիրության համար, տվյալ դեպքում գրաբարից միջին հայերենի անցումը բացատրելու նպատակով կարևոր է բայական փոխանցումների օրինաչափությունների բացահայտումը, որոնց ընթացքում հնարավոր են բայասեռի և բառի կազմության փոփոխություններ: Տվյալ հոդվածում հետազոտված են միջին գրական հայերենի բայերը իրենց գրաբարյան տարբերակների զուգադրությամբ, վեր են հանված տեղաշարժերի հիմնական ուղղությունները արտահայտության և բովանդակության պլաններում: Խոնարհիչ ձայնավորների փոփոխությունները հիմնականում չեն հանգեցնում բայասեռի փոփոխության, փոխվում է միայն բառի կազմը՝ արմատին ավելանում են բայական ածանցները՝ ն/ան/են, օրինակ՝ դժարեմ-դժարանամ, տափկիմ-տափականամ, ժանկիմ-ժանգանամ, աժեմ-աժենամ, վառիմ-վառենամ և այլն: Միջին հայերենում կրավորական սեռի համար արդեն ձևավորվել էր հատուկ սեռանիշ ածանց՝ ու/ւ/վ, ինչպես՝ լցվել-լցւիլ/լցուիլ, բացուել/բացւել-բացուիլ և այլն:
Մ.Ե.Ասատարյան, Ժամանակակից հայոց լեզու, ձևաբանություն, Եր., 1983, էջ 38-46:
Ռ.Ղազարյան, Հ.Ավետիսյան, Միջին հայերենի բառարան, Եր. 2009:
Հր. Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. IV, էջ 81:
Տե՛ս Հայոց լեզվի պատմական քերականություն, h. II, Ե., 1975 թ., էջ 367:
Առաքելյան Վ., Գրաբարի քերականություն, Եր., 2010, էջ 117:
Յ. Կարստ, Կիլիկյան հայերենի պատմական քերականություն, Ե., 2002, ԵՊՀ հրատ., էջ 278:
Հայոց լեզվի պատմական քերականություն, h. II, Ե., 1975 թ., էջ 371:
Ա. Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, Ե., 1987, էջ 88-89:
Մ. Աբեղյան, Երկեր, հ Զ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1974, էջ 42:
Նոր բառգիրք հայկազեան լեզուի, Եր. 1979, էջ 553:
Գ. Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Ե., ՀՍՍՀ ԳԱ հրատ, 1974, էջ 250-254: /586 էջ/
Հոդվածում քննվում են գրաբարի անկանոն և պակասավոր բայերը, դրանց դասակարգման չափանիշները, լեզվաբանների կատարած դասակարգումների միջև եղած ընդհանրություններն ու տարբերությունները, կատարվում է այդ բայերի զուգադրահամեմատական քննություն։ Հոդվածում ներկայացված կարծիքների քննությունը զուգակցվում է անկանոն բայերի համապատասխան ցանկերով, որոնցում նշված են անկանոնության հիմքերն ու բայերի խմբավորման սկզբունքները։ Քննվող գլխավոր հարցերից է այն, որ միևնույն բայը տարբեր լեզվաբաններ ընդգրկում են տարբեր խմբերում՝ ներկայացնելով որոշակի հիմնավորումներ։ Ընդհանուր վերլուծությունն ամփոփվում և ամբողջանում է վերջում բերվող աղյուսակում, որտեղ առավել պարզ են երևում եղած մոտեցումների տարբերությունները, բայերի ընդգրկումները տարբեր խմբերում։
Գ․ Ա․ Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն, Հին շրջան, Եր․, 1961, էջ 271։
Ս․ Ղ․ Ղազարյան, Հայոց գրական լեզվի պատմություն, Եր․, 1961, էջ 361։
Ս․ Ղ․ Ղազարյան, Հայոց գրական լեզվի պատմություն, Եր․, 1961, էջ 362։
Գ․ Ա․ Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն, հին շրջան, Եր․, 1961, էջ 292։
Մ․ Աբեղյան, Գրաբարի քերականություն, Եր․, 1936, էջ 45-55։
Գ․ Ա․ Ղափանցյան, Հայոց լեզվի պատմություն, հին շրջան, Եր․, 1961, էջ 292։
Ս․ Ղ․ Ղազարյան, Հայոց գրական լեզվի պատմություն, Եր․, 1961, էջ 362-370։
Ս․ Ղ․ Ղազարյան, Հայոց գրական լեզվի պատմություն, Եր․, 1961,էջ 371։
Վ․ Գ․ Համբարձումյան, Գրաբարի ձեռնարկ, Եր․, 2018, էջ 305։
Ս․ Ղ․ Ղազարյան, Հայոց գրական լեզվի պատմություն, Եր․, 1961, էջ 363։
Հ․ Աճառյան, Լիակատար քերականություն հայոց լեզվի, հատոր 4, Բ գիրք, Եր․, 1961, էջ 32։
Ս․ Ղ․ Ղազարյան, Հայոց գրական լեզվի պատմություն, Եր․, 1961, էջ 363։
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և վեր հանել «հագուստ» հասկացություն նշող յուրաքանչյուր բառի փոխաբերական իմաստը (իմաստները), որը հանդես է գալիս միևնույն բառի մակարդակում, նրա հիմնական իմաստի կողքին՝ իբրև ածանցյալ իմաստ, առաջանում է հիմնականում բառի փոխաբերական գործածության հիման վրա և առավել կայուն է: Այսինքն, ամեն բառ, անկախ իր իմաստների բազմությունից, ունենալով իր հիմնական իմաստը, խոսքի մեջ կարող է գործածվել նաև այնպիսի առարկաների, երևույթների, հատկանիշների փոխարեն, որոնք ինչ-որ կողմով առնչվում կամ նմանվում են ուղղակի իմաստ ցույց տված առարկային, երևույթին և այլն: Այդ ընթացքում կատարվում են հետևյալ իմաստային անցումները՝ առարկա→առարկա, առարկա→հատկանիշ, հատկանիշ→հատկանիշ, հատկանիշ→առարկա: Սովորաբար փոխաբերական իմաստը դրսևորվում է ըստ ձևի, գույնի, չափի և այլ առարկաների նմանության, գործողության բնույթի և այլ զուգորդումների: «Հագուստ» հասկացություն նշող բառիմաստների (հատկապես՝ փոխաբերական) փոփոխությունները պայմանավորվում են նաև բառակազմական իրողություններով: Բառաբարդման և ածանցման ժամանակ որպես բառակազմական հիմք հանդես եկող բաղադրիչները (բառ, արմատ) պահպանում են իրենց հիմնական ընդհանուր իմաստները, իսկ հիմք(եր)ի և հավելվող բաղադրիչների շնորհիվ ստանում են նոր բառային իմաստներ (նաև՝ փոխաբերական) և կազմվում նոր բառեր: «Հագուստ» իմաստային դաշտի միևնույն բառանունը լեզվի զարգացման տարբեր փուլերում կամ գրական լեզվի մյուս տարբերակում, ինչպես նաև բարբառներում կարող է ունենալ բոլորովին տարբեր փոխաբերական իմաստ: «Հագուստ» իմաստն արտահայտող բառերի փոխաբերական իմաստները լայն հնարավորություն են ստեղծում նաև բազմաթիվ դարձվածային միավորների առաջացման համար:
Վ. Առաքելյան, Ա. Խաչատրյան, Ս. Էլոյան, Ժամանակակից հայոց լեզու, հ.1, Եր., 1979, էջ 172:
«Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան», հհ. 1-4, Եր., 1969-1980:
Ռ. Ղազարեան, Գրաբարի բառարան, 2 հ., Եր., 2000:
Ռ. Սաքապետոյեան, Արեւմտահայերէն-արեւելահայերէն նոր բառարան, Եր., 2011:
Հայոց լեզվի բարբառային բառարան, հհ. 1-7, Եր., 2001-2012:
Ա. Սուքիասյան, Հայոց լեզվի հոմանիշների բառարան, Եր., 1967:
Փ. Մեյթիխանյան, Նոր բառերի բացատրական բառարան, Եր., 1996:
Ս. Էլոյան, Արդի հայերենի նորաբանությունների բացատրական բառարան, Եր., 2002:
Ad. Akmajian, R. Demers և ուրիշներ, Linguisticks (an introduction to language and comunication), London, 1993, p. 34 (հղումը տե՛ս Ածանցների դերը բառիմաստի փոխաբերացման գործում.- Բանբեր Երևանի համալսարանի, Ա. Մակինյան , 2 (119), Եր., 2006, էջ 108) (http://www.ysu.am/files/11A_Makinyan.pdf):
Մ. Աբեղյան, Երկեր, հ. Զ, Եր., 1974, էջ 119:
Ա. Գալստյան, Փոխաբերացման հոգելեզվաբանական վերլուծություն, Եր., 2008, էջ 60-64:
Ս. Աբրահամյան, Ժամանակակից գրական հայերեն, Եր., 1981, էջ 45:
Ա. Սուքիասյան, Ս. Գալստյան, Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Եր., 1975 (http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=55):
Պ. Բեդիրյան, Ժամանակակից հայերենի դարձվածաբանություն, Եր., 1973, էջ 88:
Լ. Ղամոյան, «Հագուստ» իմաստային դաշտը նորակազմ բաղադրություններում // Արդի հայերենի բառապաշարի զարգացման և կանոնարկման հիմնախնդիրներ, Եր., 2020, էջ 105-119:
Լ. Ղամոյան, Հագուստ իմաստային խմբի դրսևորումը արդի հայերենի դարձվածային միավորումներում // Լեզու և լեզվաբանություն, թիվ 2 (15), 2016, էջ 74-80 (http://language.sci.am/sites/default/files/languageAndLinguistics/lezow_ew_lezvabanowtyown_
_2.pdf):
Ռ. Մուսեյան, «Հագուստը հասարակական դիրք է» ճանաչողական փոխաբերության առկայացումն անգլերեն և հայերեն դարձվածային միավորումներում // Բանբեր Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, 1 (48), 2019, էջ 105-113 (https://brusov.am/website/documentation/files/ 7b4a04b7.pdf):
Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարում կրոնական բնույթի բառերը հայերենի համեմատությամբ կազմում են 58%-ը, իսկ Կ. Բաքի կազմած ցուցակի համեմատությամբ՝ 66%-ը: Նախորդների կազմած թեմատիկ խմբում ավելացվել է երեք բառ՝ ըստ Սյունիք-Արցախ բարբառային բառապաշարի տվյալների, որոնք, կարծում ենք, ունեն հնդեվրոպական ծագում՝ քաշկ – քաշկ/ք, սո̈ւնդո̈ւ-սունդու(կուկու), կուփել-կո̈ւփ(էլ): Առկախ է մնում քաջ և քաջք (քաշկը) բառերի ընդհանուր հիմքից լինելու հարցը: Ավելի հավանական է, որ քաշ-ք/կ-ը՝ «չար (հ)ոգի», ունի հնդեվրոպական ծագում՝ *u̯ek-ti- «ինչ-որ իր, բան, մարդ, էակ»: Սունդու բառը ծագում է հ.-ե. *sent- «ուղղվել, գնալ, ընթացք, ուղի, ճանապարհ» արմատից՝ սունդուկուկու, Սինդարա: Կարծում ենք, որ Սյունիք-Արցախի բարբառային բառապաշարի կո̈ւփ(էլ)-ը՝ «1. չար ոգու, դևի կամ հրեշտակի՝ մարդուն, երեխային դիպչելը, խփելը, այսահարելը», իմաստով և ձևով առնչակցվում է հ.-ե. *(s)kep(h)- || *(s)kō̆p- արմատի առաջնային և երկրորդային ձևերին՝ 1. «պատսպարել, ծածկել, քողարկել, պաշտպանել», 2. «խփել, տաշել» (հավանական է վերջին իմաստից զարգացումը): Պոկոռնու բառարանը (s)kō̆p- բառահոդվածի ներքո նշում է մի շարք բառեր, որոնք արտացոլում են կո̈ւփ(էլ)- բառանվան ձևիմաստային ընդհանրությունները հնդեվրոպական լեզուներում, ինչպես՝ հին բարձր գերմ․ scaffōn «ձև, պատճառ», հին իսլ․ skap «ձև, հոգեվիճակ» և այլն։
Ջահուկյան Գ., Հայոց լեզվի պատմություն: Նախագրային ժամանակաշրջան, ԳԱ հրատ., Երևան, 1987, էջ 273-274 (այսուհետև՝ Ջահուկյան, ՀԼՊ):
Ջահուկյան, Գ. Բ., Ստուգաբանություններ// Պատմա-բանասիրական հանդես, թիվ 4, Երևան, 1963, Էջ 86:
Ջահուկյան Գ., Հայ բարբառագիտության ներածություն, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Երևան, 1972, էջ 313:
Սովորութիւններ, նախապաշարումներ և այլն Իզմիտ գաւառին մէջ.- «Բիւրակն լրագիր», թիվ 34, 1899, էջ 540-541:
Մխիթար Սեբաստացի, Բառգիրք հայկազեան լեզուի, հատ. II, Վէնէտիկ, 1769, էջ 670:
Աճառյան Հր., Հայերեն արմատական բառարան, Երևանի համալսարանի հրատ., հատ. Դ, Երևան, 1979 (1971-1979), էջ 555:
Ջահուկյան Գ., Հայերեն ստուգաբանական բառարան, «Ասողիկ» հրատ., Երևան, 2010, էջ 777:
Պետրոսյան Ա., Հայկական վիշապամարտի երկու հակադիր կերպարներ.- Պատմա-բանասիրական հանդես, 2010, թիվ 1, էջ 189-196:
Pokorny J., Indogermanisches etymologisches Wörterbuch, I bend, München: Francke Verlag, Bern, 1959, p. 1134.
Kloekhorst A., Etymological Dictionary of the Hittite inherited lexicon, vol. 5, Brill, Leiden-Boston, 2007, p. 754.
Քումունց Մ., Տարածական հարաբերություններ արտահայտող բարբառային մի քանի հնաբանությունների շուրջ (Վիճահարույց ստուգաբանություններ, բնիկ և օտար բառային ընդհանրություններ կամ հանդիպադրումներ).- Արցախի պետական համալսարանի Գիտական տեղեկագիր, պրակ 1, Ստեփանակերտ, 2021, էջ 17-19:
Օրբէլեան Ստեփաննոս, Պատմութիւն նահանգին Սիսական, հատ. Ա., Ի գործատուն Կ. Վ. Շահնազարեանց, Փարիզ, 1859, էջ 93:
Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք հայկազեան լեզուի (հատ. I-II, Տպարան ի Սրբոյն Ղազարու, Վենետիկ, 1836-1837), հատ. II, Երևան, 1981 (1979-1981), էջ 981:
Քումունց Մ., Անգ>(Ա)անգեղ (Nergal -’Εργε՛λ) «անգղ», բծիծ, պիծակ բառերի ստուգաբանություն.-Արցախի պետական համալսարանի գիտական տեղեկագիր, հատ. 2, Ստեփանակերտ, 2019, Էջ 139-143:
Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի: Համեմատությամբ 562 լեզուների, հատ. IV, ՀՍՍՌ ԳԱ հրատ., Երևան, 1961, էջ 721-722:
Buck C. D., A Dictionary of selected synonyms in the principal Indo-European languages (A contribution to the history of ideas), University of Chicago press, Chicago & London, 1988, p. 1462.
Իրանական նախալեզուն ունեցել է ութ հոլով, որոնք բոլորը պահպանվել են Ավեստայի լեզվում, իսկ հին պարսկերենում սինկրետիզմի հետևանքով մնացել են դրանցից վեցը․ սեռականը իրականացնում է նաև տրականի գործառույթները, իսկ գործիականը՝ բացառականի: Դեռևս հին իրանական լեզվադարաշրջանում իրանական լեզուների թեքական համակարգը սկսում է քայքայվել, և արդեն միջին իրանական լեզվադարաշրջանում արևմտաիրանական լեզուները կորցնում են հին իրանական բոլոր հոլովները՝ բացառությամբ սեռականի՝ *-ahya > -ē։ Վերջինս որպես թեք հոլով թեև գործածական էր միջին պարսկերենում, բայց դա պարտադիր չէր և հեշտությամբ փոխարինելի էր ուղիղ հոլովով, իսկ արդեն ժամանակակից պարսկերենում այն ամբողջությամբ անհետանում է, այնինչ պահպանվում է թալիշերենում՝ որպես թեք հոլովի ցուցիչ՝ -i (Անբարանի բարբառում՝ -ə):
Թալիշերենի քերականությանը նվիրված ոչ այնքան բազմազան գրականությունը աչքի է ընկնում լեզվի հոլովական համակարգի հարցում ընդգծված տարակարծությամբ․ որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ թալիշերենին հատուկ է երկհոլով համակարգը՝ ուղիղ և թեք հոլովների հակադրությամբ, ոմանք կարծում են, որ այն եռաստիճան է՝ ուղիղ, թեք և բացառական (աբլատիվ) հոլովներով, հետազոտողների մի մասն էլ տարբերակում է երեքից ավելի հիմնական հոլով՝ հոլովների շարքում ընդգրկելով նաև վոկատիվ (կոչական) հոլովը:
Հոլովի քերականական կարգի շուրջ նման տարակարծություն, բնականաբար, առկա է ոչ միայն թալիշագիտության շրջանակներում. տարբեր գիտնականներ հայերենի հոլովական համակարգում տարբերակում են հինգ, վեց կամ յոթ հոլով:
Թե՛ հայերենի և թե՛ թալիշերենի հոլովների քանակի որոշարկման՝ թերևս մինչ այսօր վերջնական լուծում չստացած խնդիրը պահանջում է խորը և համակողմանի ուսումնասիրություն, ինչը, սակայն, դուրս է սույն հետազոտության շրջանակներից: Հայերենի հոլովական իմաստների դրսևորումները թալիշերենի Անբարանի բարբառում ներկայացնելու համար հոդվածի հիմքում դրվել են հայերենի յոթ հոլովների և թալիշերենի երկհոլով համակարգի տեսությունները:
Աղայան է․, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1967
Աբեղյան Մ․, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965
Աբրահամյան Ս․, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975
Ասատրյան Մ․, Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն, Երևան, 2004
Ավագյան Վ․, Շարահյուսություն, օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար, Երևան, 1983
Խաչատրյան Գ․, Հայոց լեզվի ոլորաններում, Վանաձոր, 1994
Սևակ Գ․, Ժամանակակից հայոց լեզվի տեսություն: Դասագիրք բուհերի համար, Երևան, 1939
Hewson J., Bubenik V., From case to adposition. The development of configurational syntax in Indo-European languages, Amsterdam-Philadelphia, 2006
Otsuka Y., Ergativity in Tongan, Oxford, 2000
Schulze W., Northern Talyshi, München, 2000
Skjærvø P., Old Iranian, in The Iranian Languages, London and New York, 2009
Windfuhr G., Cases, in Encyclopædia Iranica, Vol. V, Costa Mesa, 1992
Ефимов В., Расторгуева В., Шарова Е., Персидский, таджикский, дари. Основы иранского языкознания. Новоиранские языки: западная группа, прикаспийские языки, Москва, 1982
Миллер Б., Талышский язык, Москва, 1953
Оранский И., Введение в иранскую филологию, Москва, 1988
Пирейко Л., Талышский язык. Диалекты Тати Ирана // Основы иранского языкознания. Новоиранские языки: северо-западная группа I, Москва, 1991
Пирейко Л., Талышско-русский словарь, Москва, 1976
Расторгуева В., Средне-пресидский язык, Москва, 1966