Banber Erevani hamalsarani. Banasirut'yun.
| E - ISSN | : | 2738-2575 |
| P - ISSN | : | 1829-457X |
Հոդվածում քննվում է Դանիել Վարուժանի երկերի ակադեմիական հրատարակության մեջ տեղ գտած «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության հեղինակային պատկանելության խնդիրը։ Այն առաջին անգամ որպես Դ․ Վարուժանի ստեղծագործություն է ներկայացվել 1946 թ․ Փարիզում լույս տեսած «Արարատ նոր երգարան» ժողովածուում։ 1984 թվականից սկսած՝ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը որպես Դ․ Վարուժանի գրվածք զետեղվել է մի քանի հեղինակավոր հրատարակություններում։ Քանի որ այդ քերթվածը գրված է արևմտահայ հեթանոսական գրական շարժմանը բնորոշ ոճով, երբևէ կասկած չի հարուցել նրա պատկանելությունը Դ․ Վարուժանի գրչին։ Սակայն գրական փաստերը, մատենագիտական ու բնագրագիտական դիտարկումները ցույց են տալիս, որ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության հեղինակը Դ․ Վարուժանը չէ։
Աղբյուրները աներկբայորեն վկայում են, որ «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության իրական հեղինակը արևմտահայ նշանավոր բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ և քննադատ Արտաշես Հարությունյանն է։ Մեծ եղեռնի նահատակ, Կ․ Պոլսում Դ․ Վարուժանի հետ միաժամանակ ստեղծագործած, նրա հետ գրական ու անձնական սերտ հարաբերություններ ունեցած, մեծ հեղինակության տեր այդ գրողը մի քանի անգամ տպագրել է «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծությունը։ Հետագայում այն տեղ է գտել նաև Ա․ Հարությունյանի հետմահու առնվազն մեկ հրատարակության մեջ։
Հոդվածում քննվում են բանասիրական և բնագրագիտական մի շարք հարցեր։ Պարզաբանվում է խնդրո առարկա բանաստեղծության հեղինակային պատկանելությունը։ Վերլուծվում են բնագրի պատմությունը, երկու հեղինակների տարբեր հրատարակությունների տվյալները, «Ոսկիամայր դիցուհին» բանաստեղծության տեղը Արտաշես Հարությունյանի գրական ժառանգության և հայ գրականության մեջ։
Վարուժան Դ․, Երկերի լիակատար ժողովածու, Եր․, Հայկական ՍՍՀ
ԳԱ հրատ․, 1986, հ․ 2, էջ 245:
Նույն տեղում, էջ 439։
«Արևելյան մամուլ», Իզմիր, 1908, թիվ 2, էջ 154։
«Անահիտ», Փարիզ, 1911, թիվ 7-8, էջ 173։
Տե՛ս Արարատ նոր երգարան, Փարիզ, Մ. Պարսամեան գրատան հրատ․,
, էջ 242։
Հարությունյան Ա․, Նոր քնար, Ղալաթիա, Տպարան «Շանթ», 1912,
էջ 122-123։
Վարուժան Դ․, Երկեր (բանաստեղծություններ, արձակ էջեր), Եր․,
«Սովետական գրող», 1984, էջ 544։
Վարուժան Դ․, Երկերի ժողովածու, Եր., «Գասպրինտ», 2004, էջ 446։
Վարուժան Դ․, Բանաստեղծական երկեր, Անթիլիաս, Տպարան Կիլիկիո
կաթողիկոսության, 1986, էջ 16։
Հարությունյան Ա․, Ընտրանի, Եր․, «Անտարես», 2016, էջ 79։
Գրիգոր Մագիստրոսի թղթերը, Աղեքսանդրապոլ, 1910, էջ 87:
Ագաթանգեղայ Պատմութիւն հայոց, Տփղիս, Արագատիպ Մնացական
Մարտիրոսեանցի, 1909, էջ 422։
«Բազմավեպ», Վենետիկ, 1862, թիվ 8, էջ 229:
«Մուրճ», Թիֆլիս, 1892, թիվ 3, էջ 357։
«Արևելյան մամուլ», Իզմիր, 1908, թիվ 2, էջ 221։
Հարությունյան Ա․, Նոր քնար, էջ 110։
Վարուժան Դ․, Երկերի լիակատար ժողովածու, հ․ 2, էջ 53:
«Ձայն Հայրենյաց», Պոլիս, 1910, թիվ 21, մարտի 12-25։
Նույն տեղում։
Վարուժան Դ․, Երկերի լիակատար ժողովածու, հ․ 2, էջ 219:
«Նավասարդ»: Գրական և գեղարվեստական տարեգիրք, Ա, Կ․ Պոլիս,
Տպագրություն Օ. Արզուման, 1914, էջ 6։
Տե՛ս «Հայագիտական հանդես», Խ. Աբովյանի անվան հայկական
պետական մանկավարժական համալսարան, Եր․, 2014, թիվ 4, էջ 161։
Տե՛ս Գրիգորյան Ս․, Վահագն Դավթյանի պոեմները, Եր․, «Արմավ», 2021,
էջ 128-129։
Տե՛ս «Գրականագիտական հանդես», Եր․, 2021, թիվ 2, էջ 142-143։
Տե՛ս Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու։ ՀՀ կրթության,
գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Վանաձորի
պետական համալսարան, Եր., «Միսմա» ՍՊԸ, 2020, էջ 304։
Աներկբա է, որ Չարենցի պոեզիան խոր հետք է թողել ինչպես իր օրերի, այնպես էլ հետագա տարիների հայ բանաստեղծության վրա։ Չարենցի մահվանից հետո՝ անգամ նրա անվան ու ստեղծագործության արգելանքի տարիներին, հայ բանաստեղծների նոր սերունդը իր գրական ճանապարհն անցավ «Չարենցի հոգևոր հովանու տակ» (Ս․ Կապուտիկյան)։ Այդ և հատկապես հետագա տարիներին, երբ Չարենցի ստեղծագործութունը հասու դարձավ ողջ հանրությանը, ետչարենցյան շրջանի գրականագետների հետ մեր բանաստեղծները նույնպես իրենց ելույթներում, հոդվածներում բազմիցս մեկնաբանել, արժևորել են մեծ բանաստեղծի ստեղծագործությունը, նրա տեղն ու դերը մեր պոեզիայում։ Այդ մասին չէ, սակայն, այս հոդվածը, այլ միայն Չարենցի հետ նրանց բանաստեղծական զրույցի, նրանց բանաստեղծությունների մեջ Չարենցի կերպարին անդրադարձի մասին է, թե ինչպես է Չարենց մարդը և բանաստեղծը կերպավորվել նրանց պոետական խոսքի մեջ, որքանով է տեսանելի որպես կերպար, որպես պատկեր-դիմանկար, ինչպես կերպարվեստի, գեղանկարչության մեջ, արտաքինով ու ներքինով, նաև գործողության մեջ։
Չարենցի մասին, նրան նվիրված բազմաթիվ բանաստեղծություններ են գրվել թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Հոդվածի սահմաններում բնականորեն դրանց անդրադարձը սահմանափակ շրջանակում է։ Դիտարկվել են Գևորգ Էմինի «Տեսիլ» (1937, դեկտեմբեր), Հրաչյա Հովհաննիսյանի «Մեռած պոետին» (1940), Վահագն Դավթյանի «Եղիշե Չարենցի հետ» (1977) և «Պոետական խրախճանք» (1977) բանաստեղծությունները, Հրաչյա Հովհաննիսյանի «Չարենցի լապտերը» (1988) պոեմը, Դավիթ Հովհաննեսի «REQUIEM AETERNAM Եղիշե Չարենցի հիշատակին» (1997) ութնյակներով պոեմը և Էդվարդ Միլիտոնյանի «Հրեղեն ասքի մոգը» (2022) ժողովածուն, որոնցում առավել տեսանելի են մեծ բանաստեղծի դիմանկարը, կերպարը, նրա ժամանակի ու ողբերգական կյանքի պատկերը։
Բանաստեղծական այս կերպավորումները, անշուշտ, յուրովի լրացնում են Եղիշե Չարենցի ստեղծագործության գրականագիտական ուսումնասիրությունների այն պատկառելի ամբողջությունը, որ ստեղծվել է առ այսօր։
Էդվարդ Միլիտոնյան, Հրեղեն ասքի մոգը, Եր․, 2022, էջ 9։
Ե․Չարենց, Երկերի ժողովածու, հ 4 , Եր․, 1968, էջ 412։
Ե․Չարենց, Անտիպ և չհավաքված երկեր, Եր․, ՀՍՍՀ ԳԱ հրատ․, 1983, էջ 30։
Դավիթ Հովհաննես, Բանաստեղծություններ (1964- 2015), Եր․, «Արևիկ» հրատ․, 2015, էջ 633։
Հրանտ Մաթևոսյան, Սպիտակ թղթի առաջ, Եր․, 2004, էջ 88-89։
Հրաչյա Հովհաննիսյան, Ընտիր երկեր, հ․1, Եր․, 1989, էջ 580։
Վ․ Դավթյան, Կապույտ գիրք, Եր․, 1978, էջ 100։
Հրանտ Թամրազյան, Հուշերիս հետ, Եր․, «Նաիրի» հրատ․, 2002, էջ 227։
Հրաչյա Հովհաննիսյան, Բանաստեղծություններ երկու գրքով, գիրք առաջին, Եր․, «Հայաստան» հրատ․, 1971, էջ 60։
Գևորգ Էմին, Երկերի ժող․ երեք հատորով, հ․ 2, Եր․, 1985, էջ 109։
«Չարենցյան ընթերցումներ», գիրք 6, Եր, ԵՊՀ հրատ., 1998, էջ 60 - 81:
Ներկա հոդվածի նպատակն է Նար-Դոսի «Սպանված աղավնին» վեպի և համանուն դրամայի օրինակով ցույց տալ պատմողական երկի փոխակերպման ձևերը դրամատիկական դիսկուրսի։ Այստեղ ներկայացված են բնօրինակ (աղբյուր) տեքստի փոփոխությունները ձևաբովանդակային տարբեր մակարդակներում՝ ֆաբուլային, կոմպոզիցիոն-սյուժետային, նարատիվ, գաղափարական։ Տվյալ նյութի քննությունը հետաքրքիր է նրանով, որ վեպից դրամային անցումը կատարվել է նույն հեղինակի՝ Նար-Դոսի կողմից, և պատմողական տեսանկյան փոփոխությունը բխում է բացառապես դրամատիկական պատումի առանձնահատկություններից։
Միջսեռային փոխակերպումներն ունեն շատ հին պատմություն. դրանց ակունքները կարելի է տեսնել անտիկ գրականության մեջ, միջնադարյան միստերիաներում և կլասիցիստական ողբերգություններում, որտեղ դիցաբանական կամ աստվածաշնչյան պատումները վերածվում էին դրամատիկական երկի։ Իսկ բուն վեպի ժանրից դրամա փոխանցումների պատմությունը համաշխարհային գրականության մեջ սկսվել է 18-19-րդ դարերի սահմանագծին և հաջողությամբ շարունակվում է նաև մեր օրերում՝ ներառելով կինոսցենարի ժանրը։ Այսպիսի փոխակերպումները ենթադրում են տեքստային մի համակարգից անցում մեկ այլ համակարգի, այլ կերպ ասած՝ «թարգմանություն», որի արդյունքում նկատելի են գաղափարական և թեմատիկ շեշտադրումների փոխաձևումներ, «անթարգմանելի» տարրերի դուրսմղում, հաճախ նաև սյուժետային աղճատումներ և տեքստի ներգործության որոշակի թուլացում։
ԳԱԹ, Նար-Դոսի ֆոնդ
Հայ նոր գրականության պատմություն, Հ. 4, Ե. 1972
Ռ. Ուելլեք, Օ. Ուորրեն, Գրականության տեսություն, Ե., 2008
Տերտերյան Ա., Երկեր, Ե., ԵՊՀ հրատ., 1980
Նար-Դոս, Երկերի ժողովածու հինգ հատորով, Հ. 2, Ե., 1968
Նար-Դոս, Երկերի ժողովածու հինգ հատորով, Հ. 5, Ե., 1970
Успенский Б. А., Семиотика искусства, М., 1995
Барт Р., Введение в структурный анализ повествовательных текстов //Французская семиотика: От структурализма к постструктурализму, М., 2000
Барт Р. Литература и значение // Барт Р., Избранные работы, М., 1974
Костелянец Б. О., Драматическая активность // Театр. 1979, N 5
Женетт Ж., Повествовательный дискурс // Фигуры, в 2-х томах, Том 1-2, М., 1998
М. С. Лантух, Е. А. Селютина, Специфика трансфера художественного текста из эпоса в драму (на примере пьесы В. Сигарева «Алексей Каренин»), Вестник Челябинского государственного университета, 2023, N2 (472)
Хализев В. Е., Инсценировка// Литературный энциклопедический словарь, М., 1987
Скороход Н., Как инсценировать прозу, СПб, 2010
Белинский Б. Г., Русский театр в Петербурге// Собр. Соч. в 13 т., Т. 6, М., 1955
Ծառապատկերը՝ կյանքի ծառը՝ որպես լինելիության ճանապարհի խորհրդանիշ, պահպանվել է տարբեր ժողովուրդների ավանդազրույցներում՝ դառնալով բանահյուսական մտածողության ինքնատիպ դրսևորումներից մեկը։ Տարբեր ազգերի մոտ տարբեր են եղել կենաց ծառի խորհրդանշային շերտերը, սակայն առանցքային խորհրդաբանությունը ենթագիտակցորեն նույնն է եղել։ Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալման, ճյուղավորման և պտղավորման խորհրդով։
Հետագայում ծառի խորհրդաբանության իմաստային հոսքերը թափանցեցին գեղարվեստական մտածողության դաշտ՝ դառնալով պատկերակերտման հետաքրքիր միավոր։ Գեղարվեստական գրականության մեջ ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը հիմնականում եռաշերտ են՝ ծառը՝որպես ինքնության հոգևոր սկիզբ, ծառը՝ որպես գոյատևումի ընթացք՝ իր տարաբևեռ ուղղություններով, ծառը՝ որպես լինելիության ճանապարհի ավարտ՝ դեպի նախակետը ձգողականության ուժի խորհրդով։
Ծառապատկերի իմաստային այս հոսքերի հետաքրքիր գեղարվեստական լուծումներով առանձնանում են Հր․Մաթևոսյանի «Սկիզբը», Մ․ Գալշոյանի «Միայնակ ծառը», Վ․Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին» ստեղծագործությունները, որոնցում կերտված պատկերակառույցները՝ հագեցած ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերի ինքնատիպ տարրալուծումներով, ամբողջացնում են տեսակի, ազգի լինելիության ճանապարհի կենսափիլիսոփայությունը։
․ Գալշոյան Մ․,Մարութա սարի ամպերը, Սովետ․ գրող․ հր․, Երևան, 1981թ․։
Դաշտենց Խ․, Ռանչպարների կանչը, Երևան, 1984թ․։
․ Լոտման Յուրի, Միֆ, Անուն, Մշակույթ, Ստեփանակերտ 2012թ․։
․ Մաթևոսյան Հր․, Երկեր,1-ին հ․, Երևան, 1985թ․։
․ Պետրոսյան Վ․, Ընտիր երկեր, հ․ 2, Երևան 1983թ․։
Bibliography
․ Galshoyan M., Clouds of Mount Marut, Council of writers: Press, Yerevan, 1981.
Dashtents Kh., Ploughman’s call, Yerevan, 1984.
Yuri Lotman, Myth, Name, Culture, Stepanakert 2012.
H. Matevosyan, Works, Volume 1, Yerevan, 1985.
V. Petrosyan, Selected Works, vol. 2, Yerevan, 1983.
Список литературы
Галшоян М., Облака горы Марута, Совет. писатель: Пресс, Ереван, 1981.
Даштенц Х., Зов пахаря, Ереван, 1984.
Юрий Лотман, Миф, Имя, Культура, Степанакерт 2012.
Гр. Матевосян, Произведения, том 1, Ереван, 1985.
В. Петросян, Избранные произведения, вып. 2, Ереван, 1983 г.
«Ռուսաստանն ու ռուսերենը Նաբոկովի ամբողջ կյանքում չլքեցին նրան»: Ռուսաց լեզուն նրա՝ որպես գրողի ինքնության անբաժանելի մասն է։ Այնուամենայնիվ, շատերն ընդունում են, որ Նաբոկովը «մերժեց լեզվական դետերմինիզմի այն նախադրյալը, որ մեր լեզուն սահմանում է մեր աշխարհը» և պնդեց, որ «մենք մտածում ենք ցանկացած լեզվից դուրս»: Հարցազրույցներից մեկում Նաբոկովն այսպես է մեկնաբանել լեզվի թեման. «Ես ոչ մի լեզվով չեմ մտածում։ Ես պատկերներով եմ մտածում»: Այբուբենի յուրաքանչյուր տառ ունի որոշակի գույն և երանգ՝ այն բաղադրիչները, որոնք օգնում են պատկերներ ստեղծել մտքում: Այս երևույթը կրկնում է ֆրանսիական սիմվոլիզմի գաղափարները, մասնավորապես Շառլ Բոդլերի սինեստեզիայի պոետիկան։ Լեզվի և երևակայության այս կապը Նաբոկովի ստեղծագործության հիմնական հասկացությունն է, որն օգնում է մեզ վերագնահատել Նաբոկովի ստեղծած հերոսների կյանքի անհանգիստ պահերը՝ նախքան նրանց ճանապարհ ընկնելը, որտեղ նրանք պետք է հասնեն անցյալ՝ ներկան իմաստավորելու համար:
Набоков В. В. Американский период. Собрание сочинений в 5 томах, Москва: Симпозиум, 2004.
Barabtarlo, Gennady. Aerial View: Essays on Nabokov’s Art and Metaphysics. Bern: Peter Lang, 1993. Print.
Beaujour, Elizabeth Klosty. Alien Tongues: Bilingual Russian Writers of the “First” Emigration. Ithaca: Cornell UP, 1989. Print.
Boyd, Brian. Nabokov’s Pale Fire: The Magic of Artistic Discovery. Princeton: Princeton UP, 2001. Print.
Meyer, Priscilla. Find What the Sailor Has Hidden. Vladimir Nabokov’s Pale Fire. Middletown: Wesleyan UP, 1988. Print.
Morton, Donald E. Vladimir Nabokov. New York: Frederick Ungar, 1974. Print.
Nabokov, V., Conclusive Evidence, a Memoir. New York: Harper, 1951. Print.
Nabokov, V., Pale Fire. New York: Vintage Books, 1989. Print.
Nabokov, V., The American Years. Princeton: Princeton UP, 1993. Print.
Nabokov, V., The Russian Years. Princeton: Princeton UP, 1993. Print.
Nabokov, V., Selected Letters 1940-1977. Fort Washington: Harvest Books, 1990. Print.
Pifer, Ellen. “On Human Freedom and Inhuman Art: Nabokov.” The Slavic and East European Journal 22 (1978): 52-63. JSTOR. Web. 19 Sept. 2009.
Prokhorov, A. M., et al., eds. “Nabokov V. V.” Soviet Encyclopedic Dictionary. 2nd ed. 1st vol. Moscow: Soviet Encyclopedia, 1982. Print.
Rivers, J.E., and Charles Nicol. Nabokov’s Fifth Arc. Austin: U of Texas P, 1982. Print.
Shakespeare, William. Timon of Athens. London: Arden Shakespeare, 2008. Print.
Stegner, Page. Escape into Aesthetics: The Art of Vladimir Nabokov. New York: Dial, 1966. Print.
Toker, Leona. Nabokov: The Mystery of Literary Structures. Ithaca: Cornell UP, 1989. Print.
Հոդվածում քննության են առնվում ΧΧ դարի առաջին կեսի իտալացի անվանի թատերագիր, բեմադրիչ և դերասան Էտտորե Պետրոլինիի գործունեության մի շարք առանձնահատկություններ: Նա այն հեղինակն էր, որը նոր շունչ տվեց ավանդապաշտ իտալական թատրոնին: Պետրոլինին՝ որպես հմուտդրամատուրգ և միաժամանակ դերասան, կարողացավ կոմեդիա դել արտեի՝ իտալական ուշմիջնադարյան ժողովրդական թատրոնի ավանդույթը միախառնել ավանգարդիստական թատրոնի հնարքներին` ստեղծելով անցյալի և ներկայի յուրատեսակ համադրություն: Դրամատուրգը, հենվելով դել արտեի ավանդույթի վրա, ստեղծեց իր ժամանակին բնորոշ և՛ իրական դիմակ-կերպարներ, և՛ նոր թատերական մտածողություն:
Պետրոլինիի դրամատուրգիայում նորություն էր պիեսների կառուցվածքը: Նա զերծ էր մնում հոգեբանական խորը ներսուզումներից, նախապատվություն էր տալիս պարզ դիպաշարին, գործողությունները կառուցում կատակերգական տեսարանների վրա: Այս առումով նրա համար գրական տեքստը ներկայացման մեջ երկրորդական գործոն էր, կարևորը արտիստի կատարողական հմտությունն էր, որը ներառում էր նաև իմպրովիզի վարպետությունը:
XX դարում հայ գրականությունն ու թատրոնը տվել են բազմաթիվ տաղանդավոր դրամատուրգներ, դերասաններ և բեմադրիչներ, սակայն հայկական բեմում ներկայացումները բեմադրվել են հիմնականում դասական ավանդույթի հիման վրա: Հոդվածում ներկայացվող սկզբունքներն ու հնարքները, որոնք կիրառում էր իտալացի դրամատուրգը, կարող են օգտակար լինել նաև հայ թատրոնին՝ թարմություն ու արդիականություն հաղորդելով նրան:
Կոմեդիա դել արտեն (իտ.՝ Commedia dell'arte)՝ կատակերգության արվեստը, որը ընկալվում էր նաև դիմակների կատակերգություն իմաստով, իտալական ուշ միջնադարյան ժողովրդական թատրոն է, բնույթով ստեղծաբանական (բանավոր-իմպրովիզացիոն) արվեստ, որի գործունեության սկիզբը համարվում է XVI դարը (տե՛ս Rudlin J. Commedia Dell'Arte an Actor's Handbook, Rutaledge, London and New York, 1994, էջ 48):
Հարցազրույց Ռ. Բաբայանի հետ, հեղինակ՝ Անի Համբարձումյան, 09.01.2024, չհրապարակված:
Petrolini E. Modestia a parte, Cappelli editore, Bologna, 1932, p. 196-197.
Soriani S. Petrolini drammaturgo. Logica antilogica e relativismo dal Varietà alle commedie, Forum Italicum, Stony Brook University press, New York, 2010, էջ 4:
Craig E. G. Zelauto and Italian Comedy: A study in Sources, Modern Language Quarterly, Duke University press, Durham, North Carolina, 1968, էջ 25:
Petrolini Ε. Benedetto fra le donne. In Il teatro, Cappelli, Bologna, 1975, p. 206:
Զաննին (Zanni) ծառայողների ընդհանրական անվանումն է: Այն առաջացել է Ջիովաննի (Giovanni) անվանումից, որը հասարակ ժողովրդի միջավայրում տարածվելու շնորհիվ դարձել է սպասավորների ընդհանրական անվանումը: Զաննիին բնութագրող հատկանիշներն են անհագ քաղցի զգացումը, անքաղաքավարությունն ու անկրթությունը:
Predel L. Ettore Petrolini: La Maschera e La Sofferenza, Pubblicato il 21 Settembre 2018 nel sitio, https://www.latinacittaaperta.info/ (l'ultimo accesso12.11.2022)
Petrolini E. Nerone, 1935 (https://www.youtube.com/watch?v=uTgWLe66meM, l'ultimo accesso 12.11.2022)
Petrolini Ε., Bovio L. Amleto. In Teatro di Varietà, Italiano, 1912, p. 59-61.
Petrolini Ε. Modestia a parte, էջ 197:
Mario C. Vita di Petrolini, Mondadori, Milano, 1944, p. 170.
Chiara D. C. նշվ. աշխ., էջ 62:
Pasqualetto G. Il teatro di Ettore Petrolini, 1996. http://www.giulianopasqualetto.it/files_uploads/materiali_conferenze/petrolini.pdf (l’ultimo accesso 211.11.2022)
Petrolini Ε. Benedetto fra le donne. In Il teatro, Cappelli, Bologna, 1975, p. 246:
Walter B. Che cos 'e il teatro epico? In L'opera d'arte nell'epoca della sua riproducibilita tecnica, Einaudi, Torino, 1966, p. 128-130.
Petrolini Ε. Modestia a parte, 198:
Petrolini Ε. Benedetto fra le donne. In Il teatro, Cappelli, Bologna, 1975, p. 219:
Հոդվածում քննվող հարցերը (նմանաձայնությունը որպես ձայնարկության տեսակ և ժխտման քերականական-ձևաբանական կարգը) արդի հայերենի ձևաբանության տեսության մեջ ոչ բավարար չափով քննարկված կամ տարակարծությունների ենթակա հարցերից են։ Կատարված վերլուծությունը բերում է այն համոզման, որ՝ 1․ նմանաձայնությունները, չնայած ձայնարկության մյուս երկու տեսակներից (զգացական և կոչական) ունեցած իմաստային, ձևային-հնչյունական և մասամբ նաև բառակազմական-գործառական տարբերություններին, այնուամենայնիվ ընդհանուր խոսքիմասային հատկանիշներով զգալի ընդհանրություններ ունեն այդ երկու տեսակների հետ, ուստի թեկուզ պայմանականորեն կարող են զետեղվել ձայնարկություն կոչված խոսքի մասի համակարգում՝ որպես առանձին՝ երրորդ տեսակ։ 2․ Ժխտման քերականական կարգը հայերենի ձևաբանական մակարդակում ունի իրեն բնորոշ իմաստային (քերականական իմաստ) և ձևային (արտահայտության քերականական միջոցներ) խմբային հատկանիշներ և հետևաբար կարող է մտածվել և ընդունվել որպես բային ներհատուկ քերականական կարգերից մեկը։
Ս․ Աբրահամյան, Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Եր., 1965, էջ 536։
Ս․ Պալասանեան, Քերականութիւն մայրենի լեզուի, Թիֆլիս, 1884, էջ 103։
Մ․ Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Եր․, 1965, էջ 128։
Է․ Աղայան, Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, էջ 135։
Մ․ Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, Գ, Եր․, 1979, էջ 370-371։
Ա․ Մարգարյան, Հայոց լեզվի քերականություն․ ձևաբանություն, Եր․, 2004, էջ 602։
Ա․ Այտընյան, Քննական քերականություն աշխարհաբար կամ արդի հայերեն լեզվի, վերահրատ․, Եր․, 1987, էջ 136։
Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, Եր․, 1974, էջ 364։
Յու․ Ավետիսյան, Հ․ Զաքարյան, Ձևաբանություն, Եր․, 2015, էջ 191։
Ա․ Սարգսյան, Ժխտման կարգով պայմանավորված համաձայնությունը հայերենում // «Լեզու և լեզվաբանություն», Եր․, 2016, թիվ 2, էջ 40-53։
Լ․ Սանթրյան, Ժխտման արտահայտությունը հայերենում, Եր․, 2011, էջ 41-102։
Խ․ Բադիկյան, Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն, Եր․, 2010, էջ 126։
Գ․ Ջահուկյան, Ժամանակակից հայերենի տեսության հիմունքները, էջ 350-351։
20-րդ դարի երեսունական թվականներից և հատկապես դարակեսից ֆրանսիական աբսուրդի թատրոնի ներկայացուցիչների և ամերիկահայ արձակագիր-դրամատուրգ Վիլյամ Սարոյանի կողմից մեծ փոփոխություններ կատարվեցին դրամատիկական երկերում․ հատկապես ընդլայնվեցին ռեմարկների դերն ու բովանդակությունը։ Որոշ նմանություններով հանդերձ, այնուամենայնիվ, էապես տարբեր են աբսուրդի թատրոնի և Սարոյանի դրամաների ռեմարկները։ Եթե առաջիններում գործող հերոսներ են դարձել ժամանակը, ժամացույցը, փողոցը, սենյակի պատերը, ապա սարոյանական պիեսների ռեմարկներում շեշտը դրված է հերոսների հոգեբանության ու նրանց ներաշխարհի բացահայտման վրա։ Նրա պիեսների ռեմարկները աչքի են ընկնում կերպարաստեղծման ու պատկերաստեղծման յուրահատկություններով, փիլիսոփայական խորքով ու քնարականությամբ, դրանց շնորհիվ դրամատիկական երկը գեղարվեստական արձակին մերձեցնելու վարպետությամբ։ Սարոյանի պիեսների ռեմարկները լեցուն են աստիճանավորման, անձնավորման, փոխաբերության, համեմատության և այլ արտահայտչամիջոցների նրբին կիրառություններով։ Նրա պիեսների ռեմարկ-նախաբանները և հերոսների բնութագրումները, նույնիսկ նրանց դիմանկարները յուրօրինակ նախասյուժեի դեր են կատարում՝ ընթերցողին նախապատրաստելով բուն գործողությունների առավել խորքային ընկալմանը։ Սարոյանի խոսքարվեստը, մասնավորապես դրամաների ռեմարկների բովանդակային և ոճական առանձնահատկությունները 20-րդ դարակեսից սկսած մեծ արձագանք են գտել նաև հայ հեղինակների՝ Հրանտ Մաթևոսյանի, Զորայր Խալափյանի, Պերճ Զեյթունցյանի, Կարինե Խոդիկյանի և այլոց թատերգություններում։
Ромм А., Американская драматургия первой половины XX века, Ленинград, 1978, стр. 82 (մեջբերումը Ա․ Ավանեսյանի «Արդի հայ դրամատուրգիան (1991-2008 թթ)» գրքից, Ե․, 2011, էջ 67։
Վիլյամ Սարոյան, Հատընտիր երկեր չորս հատորով, հ․ 4, Եր․ 1991, էջ 401։ Այս քառհատորյակի գրքերից հետագա մեջբերումները կնշվեն տեղում՝ (Վ․Ս․, հ․․․․, էջ․․․) ձևով։
Վաբաշ բառը այս գրքում տպագրվել է Վոբաշ, որը վրիպակ է։ Ճիշտ բառը է Վաբաշ (անգլ․՝ Wabash), որը ԱՄՆ-ի Ինդիանա նահանգում գտնվող գետի անունն է։ Սարոյանը 1961-ին դասախոսություններ է վարել այս գետի ափին գտնվող Փուրդյու (անգլ․՝ Purdue) համալսարանում և այնտեղ էլ գրել և ուսանողների հետ բեմադրել է (հինգ ներկայացում մեկ շաբաթվա ընթացքում) նշված՝ «High Time Along the Wabash)» դրաման (տե’ս https://www.foreversaroyan.com/high-time-along-the-wabash-1961)։ Վաբաշ բառը առաջին անգամ վրիպակով է գրվել այս հարցազրույցը ․ «Սովետական գրականություն» ամսագրի 1976 թ․ առաջին համարում տպագրվելիս (էջ 166) և նույն սխալով արտատպվել է այս գրքում (էջ 401)։
Ալ․ Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ․ 10, Եր․, 1962, էջ 353։
Русские писатели о языке, 1955, Ленинград, с. 360։
Տե՛ս Էդ․ Ջրբաշյան, Գրականության տեսություն, Եր․, 1967, էջ 303-304, Մ․ Ավագյան Նաիրի Զարյանի ստեղծագործության լեզուն և ոճը, Եր․, 1961, էջ 142, Պ․ Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք առաջին, Եր․, 1990, էջ 89։
Տե՛ս Артем Зорин, Поэтика ремарки в русской драматургий XVIII-XIX веков, DisserCat- Электронная библиотека диссертации․
Էլ․ Զոհրաբյան, Վիլյամ Սարոյանի կարճ պիեսները «սարոյանականը»,// Նարցիս, 2008, № 6, էջ 20-21։
Տե՛ս Արծրուն Ավագյան, Ֆրանսիական աբսուրդի թատրոնը և Արթուր Ադամովի հայերեն թարգմանված պիեսները, Հայագիտության հարցեր, 2019, հ․ 1 (16), էջ 138-150։
Էդ․ Ջրբաշյան, նշվ. աշխ․, էջ 307:
Վիլյամ Սարոյան, Իմ սիրտը լեռներում է, Եր․, 1963, էջ 11։ Այս ժողովածուից հետագա քաղվածքները կնշվեն տեղում՝ (Ի․Ս․Լ․, էջ․․․, ձևով)։
Юрий Борев, Эстетика, М., 1975, с. 366.
William Saroyan, Plays, М., Высшая школа, 1983, с․ 11.
Զավեն Բոյաջյան, Սարոյանը լեռան կամ ծառի պես բնական հրաշք է, Art-Collage.com, 31․08․2020։
Էլ․ Զոհրաբյան, Վիլիամ Սարոյանի պիեսների թարգմանության որոշ խնդիրներ, Թատերակետեր, 01․ 07․ 2022։
https://armeniangc.com/biblioteka/william-saroyan/v-gorax-moyo-serdce/․
Լևոն Եզեկյան, Հայոց լեզվի ոճագիտություն, Եր․, 2007, էջ 339։
Տե՛ս Պողոս Պողոսյան, Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ, գիրք երկրորդ, Եր․,1991, էջ 12։
Նույն տեղում, էջ 10։
Սովետական արվեստ, Եր․, 1975, № 7, էջ 26։
Սույն հետազոտությունը նվիրված է լրագրության մեջ ժանրերի գործառնության բնութեական գծերին։ Լրագրողական գործունեության ժանրային բազմազանության և ժանրային համակարգերի առանձնահատկությունները հասկանալու համար մեր ուսումնասիրության առաջին մասում փորձել ենք, ընդհանուր առմամբ, տալ «ժանր» հասկացության բնութագիրը և ուսումնասիրել ենք ժանրերի գործառնության առանձնահատկություններն արվեստում, մասնավորապես, գրականության մեջ։ Մեր հետազոտության երկրորդ մասում մենք դիտարկել ենք «ժանր» հասկացությունն ու դրա բնութագրիչները լրագրողական գործունեության համատեքստում, որտեղ վեր ենք հանել բուն գործունեության առանձնահատկությունների (դրա գործառույթների, փոխակերպումների և բազմակողմանի սահմանումների), տեխնոլոգիական առաջընթացի և ժանրերի գործառնության (ձևավորում, հանրահռչակում, փոխակերպում, վերացում (մարում), վերածնունդ) միջև առկա հարաբերակցությունը: Այսպես՝ ժանրային բնութագրիչների նկարագրության և համեմատական վերլուծության միջոցով մենք կարող ենք ավելի լավ հասկանալ լրագրության, այդ թվում՝ ժամանակակից մուլտիմեդիա լրագրության մեջ ժանրերի գործառնման առանձնահատկությունները:
Бахтин М.М. Литературно-критические статьи – М.: Художественная литература, 1986. – 542 с.
Введение в литературоведение, под ред. Л.М. Крупчанова – М: МПГУ, 2005. – 479 с.
Ворошилов В.В. Журналистика – СПб.: Изд-во Михайлова В.А., 2000. – 174с.
Грабельников А. А. Работа журналиста в прессе – М.: РИП-холдинг, 2005. – 265
Качкаева А.Г., С.А. Шомова Мультимедийная журналистика: учебник для вузов — М.: Изд. дом Высшей школы экономики, 2017. — 413 с.
Киракосян Л. М. Формулы журналистики или журналистика для всех – Ереван: Изд-во РАУ, 2009. – 354 с.
Колесниченко А.В. Практическая журналистика – М.: МГУ, 2013. – 191 с.
Лазутина Г.В. Основы творческой деятельности журналиста – М.: Аспект Пресс, 2000. – 240с.
Новейший словарь иностранных слов и выражений – Мн.: Харвест, М.: ООО Издательство АСТ, 2001. – 976 с.
Ожегов С. И. Толковый словарь русского языка. М. Институт русского языка им. Виноградова, 2009. – 939 с.
Тертычный А.А. Жанры периодической печати – М.: Изд-во Аспект Пресс, 2017. – 320 с.
Тимофеев Л.И. Основы теории литературы – М.: Просвещение, 1966. – 449 с.
Тимофеев Л. И., Тураев С.В. Словарь литературоведческих терминов. М.: Просвещение, 1974. – 509с.
Фролов И. Т. Философский словарь – М.: Политиздат, 1991. – 560 с.
Черникова Е.В. Основы творческой деятельности журналиста – М:, Школа издательского и медиа бизнеса, 2012.– 414 с.
Արևմտյան Հայաստանի Մշո գավառից Վարդաձոր գյուղում հանգրվանած Մարգարյանների ընտանիքին է պատկանում նորահայտ հնատիպ Հմայիլը: Չնայած առկա որոշ ձևափոխությունների և վնասվածության, հնարավոր եղավ պարզել, որ սույն միավորը դասվում է Կոստանդնուպոլսում, Գրիգոր Մարզվանեցու տպարանում, 1698 թվին լույս տեսած Հմայիլների շարքին: Այս հնատիպ Հմայիլը առանձնանում է իր հարուստ պատկերագրությամբ և աղոթքների բազմաբովանդակությամբ: Հստակ տարեթիվ ունեցող (1698 թ.) Հմայիլը գրեթե ամբողջովին կրկնօրինակում է 17-րդ դարում, Կ. Պոլսում տպագրված հնատիպերի մշակութային առանձնահատկություններն ու դրանց բնորոշ գեղարվեստական հարդարանքը:
Այն դասվում է գալարաձև հմայիլների շարքին (գալարաձև հմայիլներից զատ, կան նաև գրքաձև, եզակի օրինակ հանդիսացող հմայիլներ): Ցավոք, Հմայիլը ամբողջովին վնասված և բաժանված է մանր կտորների: Վնասվածության հետևանքով բովանդակությունը փոփոխության է ենթարկվել: Այլ միավորների համեմատությամբ հնարավոր է եղել վերականգնել աղոթքներում և փորագրապատկերներում առկա ետևառաջություններ: Չնայած մասնատվածությանը՝ Հմայիլը բովանդակում է շուրջ 18 աղոթք: Այն սկսվում է Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» հայտնի ստեղծագործությամբ և ավարտվում «Աղոթք կապանաց և դիվաց» աղոթքով:
Ձեռագիր հմայիլներից ազդված՝ տպագիր Հմայիլը նույնպես ժառանգել է մանրանկարչությանը բնորոշ գեղարվեստական հորինվածքը: Մանրանկարչությունը փոխարինվել է պատկերագրությամբ, սակայն թեմատիկ առումով մնացել է անփոփոխ: Պատկերների առկայությունը ցուցիչ է այն կարևոր համոզման, որ այս կերպ հմայիլները ձեռք են բերում ավելի մեծ հզորություն և ազդելու կարողությունը կրկնապատկվում է: Հմայիլում առկա նկարազարդումները մեծամասամբ նախորդում են հաջորդող աղոթքներին: Հնատիպում եղած փորագրապատկերների թիվը հասնում է 13-ի:
Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ստ., Բարսեղյան Հ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հտ. 4 (Ն-Վ), Երևան, 1998, էջ 775:
Աճառեան Հ., Հայերեն արմատական բառարան, հտ. Գ, (Հ-Չ), Երևան, 1977, էջ 103:
Ղազարյան Դ., 16-րդ դարի ժապավենաձև հմայիլները, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական յոթերորդ նստաշրջան նվիրվում է Տիգրան Չուխաճյանի ծննդյան 175-ամյակին (19-21 հոկտեմբերի, 2012), նստաշրջանի նյութեր, Երևան, 2013, էջ 292-309:
Ղազարյան Դ., Ժապավենաձև Հմայիլներ, Երևան, 2013, էջ 3:
Ղազարյան Դ., 15-րդ դարի ժապավենաձև հմայիլները, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական վեցերորդ նստաշրջան, Արզական, 26-27 նոյեմբերի, 2011, նստաշրջանի նյութեր, Երևան, 2012, էջ 147-150:
Կորկոտյան Ք., Հայ տպագիր գիրքը Կոստանդնուպոլսում (1567-1850 թթ.), Երևան, 1964, էջ 31-45:
Աբրահամյան Ա., Հայոց գիր և գրչություն, Երևան, 1973, էջ 70-77:
Հարությունյան Խ., Հայերեն ձեռագրերի հիշատակարանները, Երևան, 2019, էջ 46:
Мещерская Е., Сирийские заклинательные сборники из Матенадарана. ПС, Вып. 27, Л. 1981, с. 96.
Брокгаузъ Ф., Ефронъ И., Энциклопедический словарь, Томъ 42, С.-Петербургъ, 1897, с 500.