Ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը (Հր․Մաթևոսյան-Մ․Գալշոյան-Վ․Պետրոսյան)

Հեղինակներ

  • Արմենուհի Արզումանյան Երևանի պետական համալսարան image/svg+xml

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.045

Բանալի բառեր:

խորհրդանիշ, իմաստային հոսքեր, կենսափիլիսոփայություն, գաղափարական հարցադրումներ, պատկերակերտման միջոցներ, ծառապատկեր

Ամփոփում

Ծառապատկերը՝ կյանքի ծառը՝ որպես լինելիության ճանապարհի խորհրդանիշ, պահպանվել է տարբեր ժողովուրդների  ավանդազրույցներում՝ դառնալով  բանահյուսական մտածողության ինքնատիպ դրսևորումներից մեկը։ Տարբեր ազգերի մոտ տարբեր են եղել կենաց ծառի խորհրդանշային շերտերը, սակայն առանցքային խորհրդաբանությունը ենթագիտակցորեն նույնն է եղել։ Այն խորհրդանշում է կյանքի աստիճանական զարգացումը, որը բացատրվում է ծառի արմատակալման, ճյուղավորման և պտղավորման խորհրդով։

Հետագայում ծառի խորհրդաբանության իմաստային հոսքերը թափանցեցին գեղարվեստական մտածողության դաշտ՝ դառնալով պատկերակերտման հետաքրքիր միավոր։  Գեղարվեստական գրականության մեջ  ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը հիմնականում եռաշերտ են՝ ծառը՝որպես ինքնության հոգևոր սկիզբ, ծառը՝ որպես գոյատևումի ընթացք՝ իր տարաբևեռ ուղղություններով, ծառը՝ որպես լինելիության ճանապարհի ավարտ՝ դեպի նախակետը ձգողականության ուժի խորհրդով։

Ծառապատկերի իմաստային այս հոսքերի հետաքրքիր  գեղարվեստական լուծումներով  առանձնանում են Հր․Մաթևոսյանի «Սկիզբը», Մ․ Գալշոյանի «Միայնակ ծառը», Վ․Պետրոսյանի «Մենավոր ընկուզենին»  ստեղծագործությունները, որոնցում կերտված պատկերակառույցները՝ հագեցած ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերի ինքնատիպ տարրալուծումներով, ամբողջացնում են տեսակի, ազգի լինելիության ճանապարհի կենսափիլիսոփայությունը։

Հեղինակի կենսագրությունը

  • Արմենուհի Արզումանյան, Երևանի պետական համալսարան

    բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ

Հղումներ

․ Գալշոյան Մ․,Մարութա սարի ամպերը, Սովետ․ գրող․ հր․, Երևան, 1981թ․։

Դաշտենց Խ․, Ռանչպարների կանչը, Երևան, 1984թ․։

․ Լոտման Յուրի, Միֆ, Անուն, Մշակույթ, Ստեփանակերտ 2012թ․։

․ Մաթևոսյան Հր․, Երկեր,1-ին հ․, Երևան, 1985թ․։

․ Պետրոսյան Վ․, Ընտիր երկեր, հ․ 2, Երևան 1983թ․։

Bibliography

․ Galshoyan M., Clouds of Mount Marut, Council of writers: Press, Yerevan, 1981.

Dashtents Kh., Ploughman’s call, Yerevan, 1984.

Yuri Lotman, Myth, Name, Culture, Stepanakert 2012.

H. Matevosyan, Works, Volume 1, Yerevan, 1985.

V. Petrosyan, Selected Works, vol. 2, Yerevan, 1983.

Список литературы

Галшоян М., Облака горы Марута, Совет. писатель: Пресс, Ереван, 1981.

Даштенц Х., Зов пахаря, Ереван, 1984.

Юрий Лотман, Миф, Имя, Культура, Степанакерт 2012.

Гр. Матевосян, Произведения, том 1, Ереван, 1985.

В. Петросян, Избранные произведения, вып. 2, Ереван, 1983 г.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-02-28

Թողարկում

Բաժին

Գրականագիտություն

Ինչպես մեջբերել

Արզումանյան Ա. (2024). Ծառապատկերի խորհրդաբանության իմաստային հոսքերը (Հր․Մաթևոսյան-Մ․Գալշոյան-Վ․Պետրոսյան). ԲԱՆԲԵՐ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ. ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ, 15(1 (43), 45-60. https://doi.org/10.46991/BYSU:B/2024.15.1.045

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները