Առաջնորդության չափման ռազմասոցիոլոգիական մեթոդաբանությունը զինվորական կոլեկտիվում. սոցիոմետրիկական մեթոդի կիրառումը ՀՀ զինված ուժերում
Բանալի բառեր:
հայկական բանակ, զինված ուժեր, ռազմական սոցիոլոգիա, ռազմասոցիոլոգիական հետազոտություն, զինվորական կոլեկտիվ, սոցիոմետրիա, զինվորական առաջնորդությունԱմփոփում
Զինված ուժերում զինծառայողների շրջանում առաջնորդության հիմնահարցը ենթակա է բազմագործոն և համակողմանի չափման, որի նպատակով սույն հոդվածում հիմք է ընդունվում ռազմասոցիոլոգիական մեթոդաբանությունը և կիրառվում սոցիոմետրիկական մեթոդը։ Սոցիոմետրիկական ուսումնասիրությունների կարևորությունը ՀՀ զինված ուժերում պայմանավորված է հատկապես նրանով, որ այստեղ գործող համալրման խառը սկզբունքը (զորակոչային և պայմանագրային սկզբունքների համադրումը), ինչպես նաև զինվորական կոլեկտիվում ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի և առաջնորդության համապատասխան մոդելների համակցվածությունն ու հարաբերական կոնֆլիկտայնությունն ստեղծում են բանակի ներսում տեղի ունեցող սոցիալական գործընթացների մարդկային գործոնի մշտազննման և կառավարման անհրաժեշտություն: Մեթոդի կիրառումը հնարավորություն տվեց դուրս բերելու առաջնորդության չափման ցուցանիշները զինծառայողների շրջանում և հայտնաբերելու ոչ ֆորմալ առաջնորդներին:
Հղումներ
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2021 Armen Khachikyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.