Արևմտյան Հայաստանի ինքնավարության գաղափարի հասունացումը 1876-1878 թթ․

Հեղինակներ

  • Սամվել Պողոսյան Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան https://orcid.org/0000-0003-2478-1860
  • Էմմա Բոյաջյան Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան https://orcid.org/0009-0002-9888-1661

DOI:

https://doi.org/10.46991/hc.2025.22.2.030

Բանալի բառեր:

Արևմտյան Հայաստան, Օսմանյան կայսրություն, Բալկանյան ճգնաժամ, Հայաստանի ինքնավարություն, 1877-1878 թթ․ ռուս-թուրքական պատերազմ, Սան Ստաֆանոյի պայմանագիր, Բեռլինի պայմանագիր։

Ամփոփում

Արևմտահայության ձգտումները մինչև 1876 թ․ սահմանափակվում էին միայն քաղաքացիական տարրական իրավունքներ ստանալու խնդրանք-պահանջներով։ Սակայն 1876-1878 թթ․ Բալկանյան ճգնաժամը փոփոխություն մտցրեց հայ քաղաքական մտքի մեջ։ Ռուս-թուրքական 1877-1878 թթ․ պա­տե­րազ­մում թուր­քե­րի պար­տութ­յու­նը արևմտահայության հա­մար բա­րեն­պաստ պայ­ման­ներ ստեղ­ծեց ինք­նա­վա­րութ­յուն ձեռք բե­րե­լու հա­մար: Արևմ­տա­հա­յութ­յան ա­պա­գան ա­պա­հո­վե­լու հա­մար հայ ղե­կա­վար շրջանակ­նե­րը տար­բեր ծրագ­րեր էին կազ­մում, փոր­ձում էին ստա­նալ Անգ­լիա­յի, Ռուսաս­տա­նի, սուլ­թա­նի բա­րե­հա­ճութ­յու­նը դրանք ի­րա­կա­նութ­յուն դարձ­նե­լու համար: Հայաստանում չափավոր բարեփոխումներ անելու խնդրագրերը այս շրջանում վերափոխվեցին ինքնավարության գաղափարի, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ սկսեց արծարծվել անկախության գաղափարը։

Սա­կայն ո՛չ թուր­քա­կան, ո՛չ ռու­սա­կան կամ բրիտանական իշխանությունները շա­հա­գր­գռ­ված չէին հայ­կա­կան պա­հանջ­նե­րի բա­վա­րար­ման հար­ցում, և Սան Ստեֆանո­յի ու Բեռլինի պայ­մա­նագ­րում Հա­յաս­տա­նի ինք­նա­վա­րութ­յան մա­սին նույնիսկ խոսք չկար: 1876-1878 թթ. Բալկանյան ճգնաժամը, ռուս-թուրքական պատերազմը և միջազգային խոշոր դերակատարների մասնակցությամբ Արևելյան հարցի քննարկումներն ու Հայկական հարցի միջազգայնացումը կարևոր դեր ունեցան հայ քաղաքական մտքի փոփոխության ու զարգացման գործում։ Եթե նախկինում հայկական վերնախավը ձգտում էր Արևմտյան Հայաստանում քաղաքացիական իրավունքներ ապահովել հայ բնակչության համար, ապա նոր իրավիճակում գլխավոր խնդիրներից մեկը հռչակվեց հայկական ինքնավարության ստեղծումը, որը ապագայում տանելու էր դեպի անկախություն։ Հայկական գաղափարական և քաղաքական մտածելակերպի փոխակերպումը ազդարարեց նոր դարաշրջան, որի վերջնական արդյունքը պետք է լիներ անկախ Հայաստանի ստեղծումը։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակների կենսագրությունները

  • Սամվել Պողոսյան, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

    Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր

  • Էմմա Բոյաջյան, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

    Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ, Պատմության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի

Հղումներ

“Anahit”, Pariz, 1907, tiv 6-9. (in Armenian)

“Avetaber”, K. Polis, 1876, sebtemperi 26, tiv 39. (in Armenian)

Atenagrutiunk Azgayin zh՛oghovoy, 1876-1877, K. Polis. (in Armenian)

Atenagrutiunk Azgayin zh՛oghovoy, 1878-1880, K. Polis. (in Armenian)

“Arewelean mamul”, Zmiurin, 1878, mayis. (in Armenian)

“Arewelean mamul”, Zmiurin, 1878, hunis. (in Armenian)

Ardzruni G., Hayastan inch petk՛ ē darnay, “Mshak”, Tuflis, 1877, mayisi 12, tiv 33. (in Armenian)

Ardzruni G., Tiurkiayi mi gargadrutiun, “Mshak”, Tuflis, 1877, okostosi 1, tiv 55. (in Armenian)

Artdzuni G., Miak elk՛, “Mshak”, Tuflis, 1877, mayisi 19 (31), tiv 35. (in Armenian)

B. V., Tiurkats Hayastany, “Mshak”, Tuflis, 1877, hulisi 4 (16), tiv 48. (in Armenian)

Gabigean Kh. 1962, Haygagan harts՛ ě Arevelean harts՛i mech (1860-1880), Beyrut՛. (in Armenian)

Galoyan G. 1996, Arevmtyan Hayastani ink՛navarutyan harts՛ě Berlini 1878t. vehazh՛oghovu nakhordogh shrchanum, “Lraber hasarakakan gitutyunneri”, Yerevan. (in Armenian)

Lazean G. 1946, Hayastan yev Hay datě (Vaveragrer), Gahire. (in Armenian)

Khasiotis I. 2012, Patmakan avanduyt yev k՛aghak՛akan irapashtutyun. Hunakan k՛aghak՛anutyuny

Haykakan harts՛i veraberyal (1876-1996), targm.` H. Bartikyan, Yerevan. (in Armenian)

Kirakosyan J. 1978, Burzh՛uakan divanagitutyuny yev Hayastany (XIX dari 70-akan tt.), Yerevan. (in Armenian)

HAA, f. 57, ts. 1, g.63, t. 7-8. (in Armenian)

Haykakan ashkharh, 1877, Bagu, tiv 8-9, ogostos-sebtemper. (in Armenian)

Hovhannisyan R. 1965, Arevmtahay azgayin-azatagrakan sharzh՛umnery yev Karini “Pashtpan Hayrenyats” kazakerputyuny, Yerevan. (in Armenian)

“Meghu Hayastani”, Tiflis, 1876, hoktemperi 9, tiv 39. (in Armenian)

“Meghu Hayastani”, Tiflis, 1876, hoktemperi 16, tiv 40. (in Armenian)

“Meghu Hayastani”, Tiflis, 1876, noyemperi 27, tiv 46. (in Armenian)

“Meghu Hayastani”, Tiflis, 1876, dektemperi 4, tiv 47. (in Armenian)

“Meghu Hayastani”, Tiflis, 1876, dektemperi 18, tiv 49. (in Armenian)

“Mshak”, Tiflis, 1876, Noyemperi 11 (23), tiv 43. (in Armenian)

“Mshak”, Tiflis, 1876, dektemperi 2 (14), tiv 46. (in Armenian)

“Mshak”, Tiflis, 1876, dektemperi 18, tiv 49. (in Armenian)

“Mshak”, Tiflis, 1877, hunisi 27 (hulisi 9), tiv 46. (in Armenian)

“Mshak”, Tiflis, 1877, hunisi 30 (hulisi 12), tiv 47. (in Armenian)

“Mshak”, Tiflis, 1878, hunvari 18 (30), tiv 3. (in Armenian)

Poghisyan S. 2008, Hayots՛ ts՛eghaspanutyan patmautyun, h. 1, Yereva, (in Armenian)

Sarukhan, 1912, Haykakan khndirn yev Azgayin sahmanadrutyuny Tiurkiayum, (1860-1910), h. A., Tiflis. (in Armenian)

Vaveragrer Hay ekeghets՛u patmutean, 2002, girk zh, Past՛at՛ghteri yev niut՛eri zhoghovadzu, Kazmogh՝ S. A. Behbudean, Yerevan. (in Armenian)

P՛ordz, Tpghis, 1877/1878, tiv 1. (in Armenian)

P՛ordz, Tpghis, 1877/1878, tiv 4. (in Armenian)

Vinigradov V. 2005, Balkanskaya epopeja knjaza A. M. Gorchakova, Moskva. (in Russian)

San-Stefano, Zapiski gh. N. P. Ignat’tva s primechenijami A.A. Bishmakova i K. A. Gubastova, 1915, “Istoricheskij Vestnik”, Aprel’, t. 140. (in Russian)

Marriot J. 1917, The Eastern Question. Historical Study in European Diplomacy, Oxford, Clarendon Press. (in English)

Reed C., 2016, Disraeli and the Eastern Question: Defending British Interests, Tenor of Our Times, Vol. 5, p. 17-38. (in English)

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Պողոսյան Ս., & Բոյաջյան Է. (2026). Արևմտյան Հայաստանի ինքնավարության գաղափարի հասունացումը 1876-1878 թթ․. Պատմություն և մշակույթ, 22(2), 30-46. https://doi.org/10.46991/hc.2025.22.2.030