eISSN: 3045-316XYerevan State University Publishing House
Տեղեկատվություն կարդացողների համար
Երևանի պետական համալսարանի պարբերականներից մեկը՝ «Պատմություն և մշակույթ» հայագիտական հանդեսը, հրատարակում է ինչպես ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոսների, ասպիրանտների, հայցորդների գիտական պրպտումների արդյունք հանդիսացող հոդվածները, այնպես էլ այլ բուհերից և արտերկրից ներկայացված գիտական նյութերը: Այն նպաստում է գիտական կադրեր ու դասախոսներ պատրաստելուն, դոկտորական ու թեկնածուական թեզեր պաշտպանելուն:
Հանդեսն ունի նախևառաջ հայագիտական ուղղվածություն: Հոդվածներում արծարծվում են նաև համաշխարհային պատմության, հնագիտության և ազգագրության, արվեստի ու մշակույթի, սփյուռքի, ինչպես նաև դասավանդման մեթոդիկայի հարցերը: