Իրան–Ռուսաստան  ռազմատեխնիկական համագործակցությունը Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության շրջանում.  պրագմատիզմ և ուժային հավասարակշռություն

Հեղինակներ

  • Դավիթ Բարսեղյան ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Արևելագիտության ինստիտուտ https://orcid.org/0009-0004-8160-8436

DOI:

https://doi.org/10.46991/hc.2025.22.2.122

Բանալի բառեր:

Իրան, Ռուսաստան, Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանի, ռազմատեխնիկական համագործակցություն, ռեալիզմ, փոխկախվածություն, կոնստրուկտիվիզմ

Ամփոփում

Ներկայացված ուսումնասիրությունը վերաբերում է Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ձևավորման ու զարգացման գործընթացին Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության (1989–1997) շրջանում։ Այս ժամանակահատվածը դիտարկվում է որպես Իրանի արտաքին քաղաքականության և պաշտպանական համակարգի վերակառուցման առանցքային փուլ։ Աշխատանքը վերլուծում է համագործակցության հիմնարար գործոնները, Ռուսաստանի դերը Իրանի ռազմական ներուժի ամրապնդման գործում և Ռաֆսանջանիի քաղաքականության պրագմատիկ բնույթը։ Ուսումնասիրությունը հիմնված է բաց և գաղտնազերծված աղբյուրների համադրական վերլուծության վրա, ներառելով քաղաքական, տեխնոլոգիական և աշխարհաքաղաքական բաղադրիչներ։

Մեթոդաբանական հիմքը ձևավորվում է պատմահամետական, համադրական, ինչպես նաև միջազգային հարաբերությունների մի քանի տեսությունների համադրմամբ՝ քաղաքական ռեալիզմի, կախվածության և փոխկախվածության, և  կոնստրուկտիվիզմի մոտեցումներով։ Այս տեսությունների համատեղ կիրառումը թույլ է տալիս բացատրել, թե ինչպես է ռազմական անհավասարությունն ու տնտեսական կախվածությունը վերածվել փոխշահավետ գործընկերության՝ պահպանելով ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում։

Գիտական նորույթն այն է, որ Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը առաջին անգամ դիտարկվում է որպես պրագմատիկ փոխկախվածության մոդել, որտեղ քաղաքական ռեալիզմը միահյուսվում է տեխնոլոգիական ինքնուրույնության ձգտման և ինքնության քաղաքականության ձևավորման հետ։

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հղումներ

1. Irani Islamakan Hanrapetut’yan Sahmanadrut’yun, pashtonakan t’argmanut’yun, https://missionarmenia.org/wp-content/uploads/2023/04/Iran_constitution_9_arm.pdf:

2. KHV gaghtnazertsvats p’astat’ught’, https://www.cia.gov/readingroom/docs/DOC_0000602680.pdf:

3. AMN petdepi gaghtnazertsvats p’astat’ght’er, 2023, https://docs.rferl.org/hy-am/2023/02/02/08550000-0a00-0242-326a-08db055c3133.pdf:

4. AMN petdepi gaghtnazertsvats p’astat’ght’er, 2023, https://docs.rferl.org/hy-am/2023/02/02/08550000-0a00-0242-9da8-08db055c2589.pdf:

5. AMN petdepi gaghtnazertsvats p’astat’ght’er, 2023, https://docs.rferl.org/hy-am/2023/02/02/08550000-0a00-0242-a799-08db055c3054.pdf:

6. The National Archives and Records Administration (NARA), գաղտնազերծված փաստաթուղթ, https://www.archives.gov/files/declassification/iscap/pdf/2016-156-doc-10.pdf:

7. Clinton Presidential Library, Summary Report on One-on-One Meeting between Presidents Clinton and Yeltsin, May 10, 1995, https://www.archives.gov/files/declassification/iscap/pdf/2016-156-doc-11.pdf:

8. Makhdiyan Mokhammad Khasan, Istoriya mezhgosudarstvennykh otnosheniy Irana i Rossii (XIX – nachalo XX veka), Moskva, 2014.

9. Minasyan S. M., Istoriya i perspektivy rossiysko-iranskogo voyenno-politicheskogo sotrudnichestva, https://arar.sci.am/Content/38552/file_0.pdf.

10. Tsentr analiza mirovoy torgovli oruzhiyem, Analiticheskiy otchet, https://armstrade.org/files/analytics/344.pdf.

11. Sadegi E. Mir Mokhammad, Irano-rossiyskoye sotrudnichestvo v sferakh oborony i bezopasnosti https://cyberleninka.ru/article/n/irano-rossiyskoe-sotrudnichestvo-v-sferah-oborony-i-bezopasnosti.

12. Soviet Reaction to Khomeini’s Death, Wikileaks Cable 89MOSCOW15118, https://wikileaks.org/plusd/cables/89MOSCOW15118_a.html.

13. Hunter, Shireen T., Iran’s Foreign Policy in the Post-Soviet Era: Resisting the New International Order, Santa Barbara, Praeger, 2010.

14. Moslem, Mehdi, Factional Politics in Post-Khomeini Iran, Syracuse University Press, 2002.

15. Arjomand, Said Amir, After Khomeini: Iran under His Successors, Oxford University Press, 2009.

16. Randjbar-Daemi, Siavush, Intra-State Relations in the Islamic Republic of Iran: The Presidency and the Struggle for Political Authority, Routledge, 2018.

17. Cordesman, Anthony H., Iran’s Military Forces: 1988-1993, Washington D.C., CSIS, 1994.

18. SIPRI Arms Transfers Database, Stockholm International Peace Research Institute, https://armstransfers.sipri.org.

19. Executive Summary of the Report of the Commission to Assess the Ballistic Missile Threat to the United States, July 15, 1998, https://permanent.fdlp.gov/lps1200/BMThreat.html.

20. Wehling, Fred, Russian Nuclear and Missile Exports to Iran, The Nonproliferation Review, 1999, https://www.tandfonline.com/doi/epdf/10.1080/10736709908436756.

جعفرشیر، علی‌نیا، روایتی از زندگی و زمانه آیت‌الله اکبر هاشمی رفسنجانی (۱۳۱۳–۱۳۹۴)، تهران، ۱۳۹۵

انی در زمان بدی بود، تاریخ ایرانیhttp://tarikhirani.ir/fa/news/5749/

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Բարսեղյան Դ. (2026). Իրան–Ռուսաստան  ռազմատեխնիկական համագործակցությունը Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի նախագահության շրջանում.  պրագմատիզմ և ուժային հավասարակշռություն. Պատմություն և մշակույթ, 22(2), 122-133. https://doi.org/10.46991/hc.2025.22.2.122