Հայերեն նշանագրության պատմությունից

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/hc.2025.22.1.033

Բանալի բառեր:

Գիր, նշանագիրք իմաստնոց, Պատմութիւն հայոց, պատմական ժամանակաշրջան, մշակույթ, ձեռագիր-մատյաններ

Ամփոփում

Հոդվածի նպատակն է ներկայացնել նշանագրության պատմության զարգացման և ուսումնասիրության ընթացքը։ Հոդվածում ակնհայտ երևում է, որ բավական քիչ է ուսումնասիրված գրանշանային պատմությունը։

Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ պատմության էջերից չի վերացել նշանագիրք իմաստնոցը, սակայն խորաքնին չի ուսումնասիրվել։ Հարցին լրջորեն մոտեցել են Ա․ Աբրահամյանն ու Հ․ Աճառյանը, իսկ մնացած գիտնականները պարզապես մեթոդական քննության չեն ենթարկել։

Հոդվածը արդիական է պատմաքաղաքական մի շարք չլուծված հարցերի համար՝ որպես ապացույց, հատկապես «մշակութային կողոպուտի» դեմ պայքարելու համար։ Արդի ժամանակաշրջանում խորացել է հայոց պատմության խեղաթյուրումն  ու զեղծարարությունը, որի դեմ պայքարելը պետք է իրականացնել ոչ միայն գրելով գիտական աշխատանքներ, այլև՝ բացահայտել հնագույն ժամանակներից մեզ հասած պատմական փաստերն ու աղբյուրները։ 

Հետազոտությունը նպատակային դարձնելու համար ուսումնասիրել և օգտվել ենք պատմիչների սկզբնաղբյուրներից, գիտնականների հետազոտական ուսումնաիրության տվյալներից, հետազոտության հիմք ենք դարձրել Մաշտոցի անվան Մատենդարանի հնատիպ ձեռագիր-մատյանները, որոնցում ուսումնասիրել ենք միջնադարյան գրիչների կողմից գրի առնված նշանագրերը։ Մայր ցուցակներից գրի ենք առել 52 ձեռագիր-մատյանների համարներ, որոնցում առկա են նշանագրեր։

Հայերեն նշանագրությունը հայ ժողովրդի մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներից է, որի ակունքները հասնում են նախագրային շրջանին։ Այս համակարգը, որը ժամանակի ընթացքում կրել է փոփոխություններ և վերաձևակերպումներ, ունեցել է ինչպես հաղորդակցական, այնպես էլ պաշտամունքային, ծիսական և մշակութային նշանակություն։ Հոդվածում քննարկվում են նշանագրերի առաջացման պատմական հիմքերը, դրանց կիրառությունը տարբեր ժամանակաշրջաններում, ինչպես նաև դրանց ազդեցությունը հայերեն գրային համակարգի հետագա ձևավորման վրա։ Հատուկ ուշադրություն է դարձվում նշանագրերի կիրառմանը կրոնական և պաշտամունքային ոլորտներում, ինչպես նաև դրանց դերին ազգի ինքնության պահպանման և փոխանցման գործընթացում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ հայերեն նշանագրերը, չնայած իրենց փոխարինմանը Մեսրոպ Մաշտոցի այբուբենով, շարունակում են մնալ կարևոր մաս հայ ժողովրդի մշակութային ժառանգության մեջ, արժանանալով նոր ուսումնասիրությունների և վերլուծությունների։

Հեղինակի կենսագրությունը

  • Դիանա Հակոբյան, Երևանի պետական համալսարան

    Դիանա Հակոբյան՝ ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի հայցորդ

Հղումներ

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Է․ Աղայան, Լեզվաբանության ներածություն, Երևան, 2010։

2. Մխիթար Սեբաստացի, Քերականութիւն գրաբառի լեզուի հայկազեան սեռի, Վենետիկ, 1730։

3. Միքայել Չամչյանց, Հայոց պատմություն, Ա հտ․, Երևան, 1985։

4. Գ․ Սրվանձտեանց, Թորոս աղբար, Կ․ Պոլիս, 1879։

5. М. Эмин, Изселодования, выпуск II, Москва, 1896:

6. Ագաթանգեղեայ, Պատմութիւն հայոց, Վենետիկ։

7. Ագաթանգեղեայ, Պատմութիւն հայոց, Երևան, 1983։

8. Ի․ Յարութիւնեանց, Հայոց գիրը, Թիֆլիս, 1892։

9. Տ․Պալեան, Նշանագիրք հայոց, Վիեննա, 1898։

10. ՀՅՏ (Տաշեան), Մատենախօսական քանի մը հրատարակութիւնք, Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1893։

11. Հ․ Իսահակ, Վ․ Սրապեան, Հնագրական․ հին նշանաձևեր, Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1902, հուլիս։

12. Ֆրէտէրիք Մուրատ, Պատմութիւն հայերէն լեզուի, Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1903, մայիս։

13. Ֆրէտէրիք Մուրատ, Նշանագիրք իմաստնոց, Հանդէս ամսօրեայ, Վիեննա, 1903, նոյեմբեր։

14. Հ․ Աճառյան, Հայոց գրերը, Երևան, 1984։

15. Ա. Աբրահամյան, Հայ գիր և գրչություն, Երևան, 1973։

16. Ա. Աբրահամյան, Հայ գրի և գրչության պատմություն, Երևան, 1959։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-01-09

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հակոբյան Դ. (2026). Հայերեն նշանագրության պատմությունից. Պատմություն և մշակույթ , 22(1), 33-44. https://doi.org/10.46991/hc.2025.22.1.033