Միջգիտակարգային մոտեցումը կովկասյան տարածաշրջանի պատմության հետազոտման մեջ
DOI:
https://doi.org/10.46991/hc.2025.22.1.199Բանալի բառեր:
պատմություն, ժամանակ, լոկալ, Կովկաս, հեռանկար, հետազոտություն, ճանաչողություն, մեթոդ, Միջգիտակարգային, մոտեցում, վերլուծություն, տարածաշրջան, տվյալԱմփոփում
Անցած հարյուրամյակում և 21-րդ դարասկզբին պատմագիտության մեջ ձևավորվեցին նոր կրթանքներ՝ պայմանավորված հետազոտական նոր մոտեցումների, սկզբունքների և մեթոդների կիրառմամբ: Նորագույն գիտական մոտեցումների համակցումն ապահովում է պատմական ուսումնասիրությունների համակողմանիությունը՝ հնարավորություն ստեղծելով տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելու հասարակությունների անցյալը և կանխատեսելու ապագան:
Հոդվածում հեղինակը քննարկում է միջգիտակարգային մոտեցման կիրառման անհրաժեշտությունը տեղային ( լոկալ) պատմության հետազոտման մեջ՝ կովկասյան տարածաշրջանի օրինակով և եզրակացնում, որ արդի փուլում կովկասյան տարածաշրջանի պատմության համալիր, խորքային, առարկայական, համակողմանի ուսումնասիրությունն անհնար է առանց պատմական իրադարձությունների ու երևույթների միջգիտակարգային ըմբռնման, քանի որ միայն այս մոտեցմամբ է հնարավոր ձեռք բերել օբյեկտիվ գիտական արդյունք և ընդլայնել պատմական ճանաչողության սահմանները, և միայն այդ պարագայում է ձևավորվում ամբողջական – ընդհանրացնող գիտական պատկերացումը համաշխարհային քաղաքակրթությունում կովկասյան տարածաշրջանի դերակատարման խնդրի շուրջ:
Հղումներ
Step’anyan A., Tartam ants’yalakanut’yunits’ depi patmut’yun, Tek’st, patum, meknut’yun, «VEm», t’iv 1. Ye., 2014:
Stradling RR., Patmut’yan dasavandman bazmatesankyun motets’umy, Ye., 2008:
K’ist’ J., Kronakan bazmazanut’yun yev mijmshakut’ayin haghordakts’ut’yun, Ye., 2007:
Alekseyev M., Ocherki istorii otechestvennogo kavkazovedeniya, M., 2008.
Berngeim E., Vvedeniye v istoricheskuyu nauku, M., 2011.
Gadzhiyev K., Geopolitika Kavkaza, M., 2003.
Potemkina M., Teoriya i metodologiya istorii, M., 2011.
Pro A., Dvenadtsat' urokov po istorii, M., 2000.
Teoriya i metodologiya istorii, pod red. A.I.Filyushkina, M., 2018.
Shnirel'man V., Voyny pamyati. Mify, identichnost' i politika v Zakavkaz'ye, M., 2003.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Susanna Serobyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.