Պատմությունը որպես ամերիկյան ինքնության ձեվավորման և վերաիմաստավորման գործընթաց Մտորումներ Տիգրան Եփրեմյանի «ԱՄՆ պատմություն» բուհական դասագրքի առթիվ
DOI:
https://doi.org/10.46991/hc.2025.22.1.304Բանալի բառեր:
ԱՄՆ պատմություն, ինքնամեկուսացում, կայսերականություն, ձուլման կաթսա, ինքնություն, պատմագիտություն, ինքնագիտակցություն, ճգնաժամԱմփոփում
Հոդվածը քննարկում է Տիգրան Եփրեմյանի «ԱՄՆ պատմություն» բուհական դասագիրքը՝ վերլուծելով այն թե՛ հետազոտական, թե՛ մանկավարժական տեսանկյուններից: Հեղինակները ներկայացնում են դասագրքի մեթոդաբանական հիմնարար մոտեցումները, ընդգծելով միջգիտակարգային մեթոդաբանությունը, ամերիկյան ինքնության հարացույցների ուսումնասիրությունը, ճգնաժամերի դիտարկումը որպես զարգացման խթաններ և պետական կառույցների գործառույթների վերլուծությունը:
Բացի այս հաստատութային [ինստիտուցիոնալ] հարցերից, դասագիրքը քննարկում է ամերիկյան ազգային ինքնության հիմնական տարրերի պատմական զարգացումը՝ գիտություն և տեխնոլոգիա, մշակույթ և կրոն, սոցիալական հոգեբանություն և քաղաքացիական ազատություններ՝ հիմնված ժամանակակից հումանիտար գիտությունների վրա: Այս տեսանկյունից, ամերիկյան էլիտար խմբերի, տարբեր սոցիալական շարժումների և ականավոր անձնավորությունների գործունեությունը մանրակրկիտ վերլուծված և մեկնաբանված է դասագրքում։ Պատմության դասավանդման գործունեության կարևոր ասպեկտների հանդեպ մտահոգությունը կենտրոնական տեղ է գրավում Եփրեմյանի դասագրքում: Այն նպատակ ունի զարգացնել ուսանողների քննադատական մոտեցումը ամերիկյան պատմության ընթացքի և դրա հիմնական դասերի նկատմամբ, որոնք պետք է յուրացվեն և մոդելավորվեն որպես պատմության և հումանիտար գիտությունների ուսուցման կարևոր խնդիրներ: Այս ամենը ընդգծում է Եփրեմյանի դասագրքի կարևորությունը ուսանողների և լայն հասարակության համար:
Հղումներ
Եփրեմյան, Տ. (2024). ԱՄՆ պատմություն․ դասագիրք. Երևան: ԵՊՀ հրատարակչություն.
Bailyn, B․ (1992) The Ideological Origins of the American Revolution, Cambridge․ MA: Harvard University Press․
Brzezinski, Zb․ (2012). Strategic Vision: America and the Crisis of Global Power. New York: Basic Books.
Certeau, M․ de (1988). The Writing of History /Translated by Tom Conley. New York: Columbia University Press.
Huntington, S. P. (2004). Who Are We?: The Challenges to America's National Identity. New York: Simon & Schuster.
Kagan, R․ (2012). The World America Made. New York: Alfred A. Knopf.
Lee, P. (2004). Theorizing Historical Consciousness. in: Seixas, P. (Ed.)․ (2004)․ Theorizing Historical Consciousness․ Toronto: University of Toronto Press.
Seixas, P. (2004). Theorizing Historical Consciousness. Toronto: University of Toronto Press.
Wood. (2011). The Idea of America: Reflections on the Birth of the United States. New York; : Penguin Press.
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Tigran Yepremyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.