Հայկական պատվիրակությունները և Հայաստանի հովանավորության խնդիրը

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/hc.2024.21.1.108

Բանալի բառեր:

Աշխարհամարտ, Ազգերի լիգա, Փարիզի կոնֆերանս, Ավետիս Ահարոնյան, Պողոս Նուբար փաշա, հովանավորություն (մանդատ), Վուդրո Վիլսոն, Սան Ռեմո, հայկական պատվիրակություններ, Իրավարար վճիռ

Ամփոփում

1918 թ. նոյեմբերի 11-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, աշխարհը շարունակեց մնալ բարդ, բազմաթիվ հակասություններով և չլուծված խնդիրներով լի: Աշխարհամարտում դաշնակից Անտանտի պետությունների տարած հաղթանակը  իրավունք տվեց պարտվող կողմի հետ կնքելու հաշտության պայմանագրեր և լուծելու  պատերազմի ավարտից հետո առկա քաղաքական բոլոր հարցերը: Այդ նպատակով մեծ պետությունները 1919 թ. հունվարի 18-ին Փարիզում (Վերսալ) հրավիրեցին հատուկ կոնֆերանս, որը ընդհատումներով շարունակվեց մինչև 1920 թ. հունվարի 21-ը:

   1919 թ. Փարիզի հաշտության կոնֆերանսի որոշմամբ միջազգային խաղաղությունը պահպանելու և ժողովուրդների միջև համագործակցությունը զարգացնելու նպատակով ստեղծվեց հատուկ կազմակերպություն՝ Ազգերի լիգան (դաշնակցությունը): Այն հարմարեցվեց մեծ պետությունների քաղաքական ձգտումներին՝ «հէնց սկզբից նւիրագործեց անարդարութիւնն ու անհավասարութիւնը» (Վեմ,1934,17) : Կազմակերպությունը սահմանեց վարչական կառավարման (խնամակալության) համակարգ, որը պետք է տարածվեր նաև Հայաստանի վրա: Օսմանյան Թուրքիայի մասնատման հետևանքով ձևավորված հայկական պետությունը պետք է օգտվեր խնամակալությունը (մանդատը) վերցրած պետության պաշտպանությունից՝ Ազգերի լիգայի հսկողության ներքո:

    Փարիզի հաշտության վեհաժողովին Հայաստանը պաշտոնապես հրավիրված չէր, որովհետև պատերազմող կողմ չէր ճանաչվել: Բայց Թուրքիայի հետ մեծ պետությունների կողմից հաշտության պայմանագրի նախապատրաստման ընթացքում Հայկական հարցի քննարկման և լուծման հետ կապված, Փարիզում  էին հայկական երկու պատվիրակություններ՝ Հայաստանի Հանրապետության՝ Ավետիս Ահարոնյանի և Ազգային՝ Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ: Պատվիրակությունները ակտիվ գործունեություն ծավալեցին Հայկական հարցի հետ կապված բազմաթիվ  խնդիրների՝այդ թվում հովանավորության առնչությամբ: Հարցն այն էր, թե որ պետությունն էր շահագրգռված վերցնելու Հայաստանի հովանավորությունը պատմական այդ ծանր ժամանակաշրջանում: Մյուս կողմից՝ անչափ կարևոր էր, թե մեր պատվիրակությունների ներկայացուցիչները, ՀՀ կառավարությունը,  արևմտահայությունը, հասարակական, քաղաքական, ազգային գործիչները որ մեծ պետության հովանավորությունը կնախընտրեին, և արդյոք հնարավոր էր դա իրագործել, թե ոչ:

    1919 թվականին Ազգերի լիգան քննարկել էր և որոշել Հայաստանի մանդատը հանձնել ԱՄՆ-ին:

    1918 թ. մայիսի 28-ին պետության հռչակումից հետո (մեր կարծիքով) Հայաստանը փնտրում էր հզոր պետության հովանավորություն՝ մանդատ: Որևէ պետություն այդպես էլ չցանկացավ ստանձնել Հայաստանի հովանավորությունը:

Հղումներ

Ադոնց Ն., 1989, Հայկական հարցի լուծման շուրջ, Ե., էջ 111:

Ադոնց Ն., 1989, Հայկական հարցը Սևրում, Ե., Էջ 17:

Ահարոնեան Գ., 1986, Մեծ երազի ճամբուն վրայ, Լոս-Անճելաս, էջ 117:

Ահարոնյան Ա., 1943, Սարդարապատից մինչև Սևր և Լոզան, Բոստոն, էջ 111:

Գալոյան Գ., 1999, Հայաստանը և մեծ տերությունները 1917-1923:

Դրոշակ, հունիս (11-25), 1986, էջ 30:

Եսայան Ա., 1965, Հայկական հարցը եւ միջազգային դիվանագիտութիւնը, Ե., էջ 194:

Թերզիպաշյան Ա., 1939, Նուպար, Փարիզ:

Ժողովուրդ, 1 դեկտեմբերի, 1918, N39:

Ժողովուրդ, 16 սեպտեմբերի, 1920, N154:

Ժողովուրդ, 6 հունիսի, 7 նոյեմբերի 1920:

Ժողովուրդ, 6 հուլիսի, 1920, էջ 106:

Ժողովուրդի ձայնը, 10-23 ապրիլի, 1919:

Ժողովուրդի ձայնը, 12-25 մարտ, 1919:

Ժողովուրդի ձայնը, 26 փետրվար, 10 մարտ, 1920:

Լեո, 1925, Անցյալից, հայոց հարցը, Թիֆլիս, էջ 137:

Խուրշուդյան Լ., 1995, Հայկական հարցը, Ե.:

Կիրակոսյան Ջ., 1972, Սան-Ռեմոյի կոնֆերանսը և Հայաստանը, Ե.:

ՀԱԱ, ֆ. 200, մաս 1, գ. 290, թ. 4, 84, 125, 127,143 – 145:

ՀԱԱ, ֆ. 200, մաս 1, գք. 90, թ. 144-145:

Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1826 – 1923), Ե., 1972, էջ 669, 672:

Հայկազեան Հայագիտական հանդես,հ.Զ,Պեյրութ,1977,էջ 75:

Հայկական հարց հանրագիտարան, Ե., 1996, էջ 216-217:

Հայրենիք, մայիս, 1930, N 7, էջ 79:

Հովհաննիսյան Ռ., 2005, Հայաստանի հանրապետություն, հ. 2, 3, Ե.:

Յուշամատեան, էջ 1017:

Պողոսյան Ստ., Պողոսյան Կ., 2003, հ. 3, գիրք 2, Հայկական հարցը 1920-1922:

Պօղոսեան Ս., 2005, Պողոս Նուպարը, և Հայկական հարցի զարգացումները, Հանդես Ամսօրեայ, Վ., էջ 417-446:

Սիմոնյան Հր., 1968, Սփիւռքահայութիւնը սոցիալ-քաղաքական պայքարի ուղիներում, Ե., էջ 580:

Վեմ (Հանդես մշակույթի և պատմութեան), Փարիզ, 1934, N5, էջ 9, 10, 17:

Վրացյան Ս., 1920, Բանակցություններ Ազգային պատվիրակության և ՀՀ միջև, Պոսթըն:

Վրացյան Ս., 1993, Հայաստանի Հանրապետություն, էջ 364, 365:

Տեր-Հակոբյան Հ., 1921, Հայաստանի վերջին աղետը, Կ. Պոլիս:

Ուխտ Արարատի, մայիս-հունիս 2011, թ.1, էջ 4:

Борьян А., 1929, Армения, международная дипломатика и СССР, часть 2, М.-Л., с. 66.

Международное право в избранных документах, т. 2, М., 1957, с. 82-83.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-02-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մանուկյան Լ. (2025). Հայկական պատվիրակությունները և Հայաստանի հովանավորության խնդիրը. Պատմություն և մշակույթ , 21(1), 108-123. https://doi.org/10.46991/hc.2024.21.1.108