Ականավոր նավատորմավարն ու գիտնականը

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/hc.2024.21.1.124

Բանալի բառեր:

ծովակալ, նավատորմ, հերոս, պատերազմ, հածանավ, ծով, բանակ, ինքնապաշտպանություն, ռազմաճակատ, ծովային

Ամփոփում

Ամփոփելով մեր ուսումնասիրությունը Խորհրդային միության զինված ուժերի և ռազմածովային նավատորմի տաղանդավոր զորապետ և նավատորմավար, հայ ժողովրդի արժանավոր զավակ, Խորհրդային միության հերոս Իվան (Հովհաննես) Ստեփանի Իսակովի (Տեր-Իսահակյան) մասին, գալիս ենք այն եզրակացության, որ նա հանդիսացել է ոչ միայն ականավոր ռազմածովային գործիչ, այլև նշանավոր գիտնական ու գրող։ Ի Ս Իսակովը ապրել է 73 տարի, որից 53-ը նվիրել է հայրենիքի պաշտպանության սրբազան գործին։ Ծնվելով ու մեծանալով Ելիզավետպոլի Գետաշենի շրջանի (Հյուսիսային Արցախ) Հաջիքենդ գյուղում, նա ստացել է ժամանակի համար բարձրորակ կրթություն՝ ավարտելով ռազմածովային ակադեմիայի բարձրագույն դասընթացները, մտնելով կարմիր բանակի ռազմածովային ուժերի շարքերը ակտիվորեն մասնակցել է քաղաքացիական պատերազմին, որպես ռազմանավի հրամանատար, ծառայել է բալթյան, ապա Սև ծովյան նավատորմում, հրամանատարից, շտաբի պետի պաշտոններից հասնելով ԽՍՀՄ ռազմածովային ժողկոմի 1-ին տեղակալի պաշտոնին։ Մասնակցելով Խորհրդա-ֆիննական, ապա Հայրենայան մեծ պատերազմին, ծովակալ Ի Ս Իսակովը լուրջ ավանդ է ներդրել Լենինգրադի հերոսական պաշտպանության գործում, աչքի ընկել Ղրիմի և Կովկասի համար մղված մարտերում, որտեղ ծանր վիրավորվելով, զրկվել է մի ոտքից։ Ապաքինվելուց հետո նորից վերադարձել է մարտական շարքեր ու շարունակել վարել պատասխանատու պաշտոններ։ Հաղթանակից հետո նա ակտիվորեն զբաղվել է նաև գիտական աշխատանքով։ Նրա հեղինակությամբ 1950, 1953 թթ լույս են տեսել «Ծովային ատլաս» մեծարժեք աշխատության երկու հատորները, որոնք արժանացել են Ստալիինյան 1-ին կարգի մրցանակի։ 1958 թ մինչև իր կյանքի վերջը՝ 1967 թ հոկտեմբերի 11-ը ծովակալ Իսակովը եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ։ 1955 թ նրան շնորհվել է ԽՍՀՄ նավատորմի ծովակալի կոչում, իսկ 1965 թ Խորհրդային Միության  հերոսի կոչում։ ԻՍ Իսակովի գրչին են պատկանում 170 գիտական գործեր, որի համար նրան 1946 թ շնորհվել է ռազմածովային գիտությունների դոկտորի աստիճան։ 1958 թ նա ընտրվել է ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Հայրենիքը բարձր է գնահատել ականավոր ծովակալի վաստակը, բացի հերոսի կոչումից, նրան պարգևատրելով Լենինի՝ 6, Կրմիր դրոշի՝ 3, Ուշակովի՝ 1-ին աստիճանի 2 շքանշաններով և այլն։ Հայաստանում ևս բարձր են գնահատել արժանավոր զավակի հիշատակը։ Երևանի գլխավոր փողոցներից մեկը կոչվում է ծովակալ Հ Իսակովի անունով, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը։ Երևանի թիվ 132-րդ հիմնական դպրոցը կոչվել է նրա անունով, կից բացվել է ծովակալի թանգարանը։ ՀՀ կառավարությունը հիմնադրել է «Ծովակալ Իսակով» մեդալը, որը համարվում է կառավարական պատվավոր պարգևներից մեկը։

Հղումներ

Адмирал флота Советского Союза Иван Степанович Исаков: Сборник документов и материалов, Ереван, Изд. АН Армянской ССР, 1975, 424 стр.

Адмирал флота Советского Союза Исаков Иван Степанович. Документы и статьи, Изд. «Айастан», Ереван, 1984, 396 стр.

Арутюнян К.А., 2020, Адмирал флота Советского Союза, Герой Советского Союза Иван Степанович Исаков, Изд. Института истории НАН РА, 85 стр.

Военно-энциклопедический словарь, М.: Воениздат, 1984, 863 стр.

Колесников Г.А., Рожков А.М., 1974, Ордена и медали СССР, М.: «Воениздат», 269 стр.

Освобождение городов. Справочник по освобождению городов в период Великой Отечественной войны 1941-1945, М.: Воениздат, 1985, 598 стр.

Советская военная энциклопедия, М., 1979, Воениздат, Т. 7, 640 стр.

Советская военная энциклопедия, Том 1, М.: Воениздат 1975, с. 115 (в истории ВМФ СССР только 3 вышеуказанных флотоводца были удостоены звания Адмирала флота Советского Союза)].

Центральный Военно-морской архив (в дальнейшем – ЦВМА), Личное дело Адмирала флота Советского Союза, Героя Советского Союза И.С. Исакова․

Газ. «Правда», 5 июня 1940 г., № 155, с. 1].

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-02-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մինասյան Է., & Հարությունյան Կ. (2025). Ականավոր նավատորմավարն ու գիտնականը. Պատմություն և մշակույթ , 21(1), 124-136. https://doi.org/10.46991/hc.2024.21.1.124