Այլախոհական առաջին կազմակերպությունների առաջացումը և գաղափարական զարգացման դինամիկան Խորհրդային Հայաստանում 1960-ականների սկզբին
DOI:
https://doi.org/10.46991/hc.2024.21.1.137Բանալի բառեր:
այլախոհություն, ԽՍՀՄ, «Խրուշչյովյան հալոցք», Սառը պատերազմ, «Հայ երիտասարդական միություն», Հայաստանի վերամիավորման շարժում», «Հայ հայրենասերների միություն», «Ազգային Միացյալ կուսակցություն», «Շանթ»Ամփոփում
1960-ական թվականներին «Խրուշչովյան հալոցք» կոչվող ներքաղաքական գործընթացները և հետզհետե սաստկացող Սառը պատերազմը, նպաստավոր պայմաններ ստեղծեցին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում այլախոհական մտքի և շարժումների ձևավորման համար։ Խորհրդային բռնատիրական իրականությունում առաջացան այլախոհական շարժումներ, որոնք կազմակերպված բնույթ ստացան ընդհատակյա կազմակերպությունների միջոցով։ 1960-80-ական թվականներին Խորհրդային Հայաստանում նույնպես ձևավորվեցին այլախոհական կազմակերպություններ, որոնք հիմնականում իրենց վրա ստանձնեցին այլախոհական պայքարի կազմակերպումը և ընթացքը։
Սույն հոդվածի նպատակն է ուսումնասիրել և բազմակողմանի ներկայացնել Խորհրդային Հայաստանում 1960-ականների սկզբին ձևավորված այլախոհական կազմակերպությունները և դրանց գործունեությունը։
Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել հետազոտել և քննարկել ԽՍՀՄ-ում առաջացած այլախոհությունը և դրա զարգացման դինամիկան, որոնք իրենց ազդեցությունն ունեցան Խորհրդային Հայաստանում այլախոհական կազմակերպությունների ձևավորման համար։
Հետազոտությունը կատարվել է պատմական, պատմահամեմատական մեթոդների միջոցով։ Իրականացվել է պետական փաստաթղթերի, արխիվային նյութերի, հարցրազրույցների կոնտենտ վերլուծություն։
Հիմնավորվել է, որ Խորհրդային Միությունում տեղի ունեցող ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացների արդյունքում ձևավորված այլախոհությունը երկրորդ գաղափարական հակամարտության ճակատը ստեղծեց ԽՍՀՄ-ի համար։ Այլախոհական միտքն ամրապնդվելով Խորհրդային Հայաստանում՝ առաջացրեց այլախոհական պայքար, որը դարձավ ավելի կազմակերպված այլախոհական կազմակերպությունների ձևավորումից հետո։
Եզրակացությունն այն է, որ Խորհրդային Հայաստանում այլախոհական կազմակերպությունները, որոնք ձևավորվել էին 1960-ական թվականների սկզբից, կազմակերպված բնույթ հաղորդեցին ընթացող շարժումներին և հիմնականում իրենց վրա վերցրին պայքարի կազմակերպումն ու իրագործումը։ Հայաստանի անկախության գաղափարի ամրապնդման համար կարևոր նշանակություն ունեցավ «Ազգային Միացյալ կուսակցության» հիմնադրումը, որը ամբողջացրեց մինչ այդ գոյություն ունեցող անկախության գաղափարին միտված տրամադրությունները։
Հղումներ
Ավետիսյան Ժ․, 2005, Ես գնացի Կոմիտասի այգի (1966 ապրիլի 24), Երևան, Բնօրրան:
Հայաստանի ազգային արխիվ (ՀԱԱ)
Ֆ․ 1191, ց․20, գ․ 2։
Ֆ․ 1191, ց․20, գ․ 4։
Ֆ․ 1191, ց․20, գ․ 5։
Ֆ․ 1191, ց․ 20, գ․ 7։
Հայոց Պատմություն, Հատոր IV, գիրք երկրորդ, 2016, Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ։
Հարությունյան Շ․, 2024, Ազգային միացյալ կուսակցության հիմնադրումը և նրա դերն ու նշանակությունը Խորհրդային Հայաստանում 1960-80-ական թթ․ ընթացող այլախոհական շարժման ընթացքում, Երևան, Գիտական Արցախ, № 1(20)։
Հարությունյան Վ., 2014, Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում, Երևան, Վան Արյան:
Հայրիկեան Պ․, 2016, Իմ բանտային յուշերից, Գիրք Ա 1965-1973, Երևան, ԱԻՄ:
Մանուկյան Ա․, 2005, Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950-1988 թթ․, Երևան, Ամրոց գրուպ հրատ․։
Մանուկյան Ա․, 2017, Այլախոհության դրսևորման փուլերը Խորհրդային Հայաստանում, Հայոց պատմության հարցեր, Երևան, Պատմության ինստիտուստ:
Շահեն Հարությունյան անտիպ հուշագրություն, «ԱՄԿ հիմնադրում և կազմակերպում», ՄԱՍ 1։
Պարույր Հայրիկյան անձնական արխիվ։
Տեսաձայնագրված հարցրազրույց Պարույր Հայրիկյանի հետ, հոդվածի հեղինակ՝ Շահեն Հարությունյանի կողմից։
A dissident’s tale of Soviet repression in his native Armenia, 1985, Los Angeles Herald Examiner․
Applebaum A., 2012, Iron Curtain: The Crushing of Eastern Europe, 1944-1956, Knopf Doubleday Publishing Group․
Bittner S. V., 2008, The Many Lives of Khrushchev's Thaw: Experience and Memory in Moscow's Arbat, Cornell University Press․
McLoughlin B., McDermott K., 2002, Stalin’s Terror: High Politics and Mass Repression in the Soviet Union, Palgrave Macmillan UK․
Алексеева Л․, 2012, История инакомыслия в СССР : новейший период, Москва, Моск. Хельсинк. Группа․
Бобков Ф., 2021, Как готовили предателей. Начальник политической контрразведки свидетельствует..., Родина, Москва․
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Shahen Harutyunyan

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.