Նորատուսի գերեզմանատան միջնադարյան տապանաքարերի գեղարվեստական արժեքը

Հեղինակներ

DOI:

https://doi.org/10.46991/hc.2024.21.1.235

Բանալի բառեր:

տապանաքարային արվեստ, Սահակ իշխանի տապանաքար, տապանաքարային քանդակ, Նորատուս, Սբ Աստվածածին եկեղեցի, գերեզմանատուն, ջուղայեցիներ

Ամփոփում

Հայ ժողովրդի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության զգալի մասը աղերսվում է միջնադարյան շրջանին, և այդ  նյութական հարուստ մշակույթի մեջ առանձնահատուկ տեղ է գրավում նաև գերեզմանական կոթողների արվեստը, որի անբաժանելի և բաղկացուցիչ մասն են կազմում Նորատուսի միջնադարյան գերեզմանատան կոթողներն իրենց քանդակներով։ Նորատուսի տապանաքարերը, որպես փաստավավերագրական նյութ, հարուստ տեղեկություններ են հաղորդում ժողովրդի կենցաղի, հավատալիքների, անդրշիրիմյան աշխարհի մասին պատկերացումների, ավանդույթների մասին:   Կատարողական և թեմատիկ առումով հետաքրքիր, կենցաղի տարեգրության բնույթ ունեցող ուշմիջնադարյան այս քանդակներում խտացված են արտադրական կենցաղի, արհեստների, զբաղմունքի, աշխատանքային առօրեայի առանձին դրվագները: Նորատուսի գերեզմանատունը  իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի պատմական գերեզմանատնից հետո։ Դաշտային աշխատանքներից ձեռք բերված հարուստ համեմատական նյութը փաստում է, որ Գեղարքունիքի մարզում Նորատուսը առանձնանում է իր տապանաքարային և խաչքարային հարուստ արվեստով, բազմաժանր թեմաներով, պատկերաքանդակների առատությամբ, ժամանակագրական ընդգրկմամբ։

 

Հղումներ

Ալիշան Ղ․, 1893, Սիսական, Վենետիկ, «Ի Մխիթարա վանս, ի Ս․ Ղազար», էջ 45։

Բարխուդարյան Ս․, 1973, Դիվան հայ վիմագրության, Պրակ 4, Երևան, «Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․», էջ 18։

Բարխուդարյան Ս., Կարախանյան Գ․, 1959, Հայկական գերեզմանական հուշարձանները և նրանց քանդակները, Պատմա-բանասիրական հանդես, №4, էջ 195-210:

Դրասխանակերտցի Հ․, 1996, Պատմություն Հայոց, Երևան, «Երևանի համալսարանի հրատ․», էջ 302։

Լալայան Ե., Ա․Թ, Գեղարքունիք կամ Նոր Բայազետի գավառ, Թիֆլիս, էջ 12։

Կարագյոզյան Հ., 1998, Սեպագիր տեղանուններ (Այրարատում և հարակից նահանգներում), Հայկական լեռնաշխարհը սեպագիր աղբյուրներում, հ․1, «Մագաղաթ» հրատ․, Երևան, է ջ 12։

Կարախանյան, Գ., 1975, Հայաստանի միջնադարյան կենցաղային քանդակները (XV-XVI դդ.), Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 8, էջ 31- 47։

Հացունի Վ․, 1923, Պատմություն հայ հին տարազին, Վենետիկ, էջ 224։

Մարտիրոսյան Ա․, 1988, Մի նորահայտ տապանաքար, Պատմա-բանասիրական հանդես, № 2, էջ 154-159։

Մանուկյան Գ., 2000, Նորատուս, «Հայաստանի Հանրապետության բնակավայրերը» մատենաշար, «Զանգակ-97» Երևան, էջ 35։

Մարտիրոսյան Հր., 2014, Համեմատական լեզվաբանության և պատմագիտության խաչմերուկներում, Խմբ․ Փիլիպոսյան Ա․, Բազեյան Կ․, Ֆագան Գ․, Բ․Բ․Պիատրովսկին և հնագիտությունը (գիտական հոդվածների ժողովածու նվկիրված անվանի արևելագետ և ուրարտագետ Բորիս Պիատրովսկու հիշատակին), «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Երևան, էջ 241։

Միրիջանյան Դ․, Աղայան Ս․, 2020, Հայաստանի X-XIII դարերի տապանաքարերի տիպաբանությունը և առանձնահատկությունները, Հայագիտության հանդես, № 1 (19), Երևան, էջ 92:

Շահխաթունյան Հ., 2014, Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, «Մայր Աթոռ Ս․ Էջմիածին» հրատ․, Էջմիածին, էջ 366։

Պետրոսյան Հ., 2014, Հայաստանի ուշմիջնադարյան տապանաքարային պատկերաքանդակի պատճառաբանական, պատկերագրական և իմաստաբանական քննության փորձ, Բանբեր Մատենադարանի № 21, Երևան, էջ 301-308։

Ջալալյանց Ս., 2016, Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան, Մաս Ա, Բ, «Դալլ» հրատ․ Երևան, էջ 326։

Սաղումյան Ս., 1988, Նկատառումներ տապանաքարային արվեստի մասին, Լրաբեր Հասարակական Գիտությունների, № 5, էջ 50-61։

Սարգսյան Գ., 1963, Խոսում են տապանաքարերը, Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, էջ 29-40։

Սիմեոն Երևանցի, 1873, Ջամբռ, Վաղարշապատ, էջ 284։

Սմբատյանց Մ․, Տեղագիր Գեղարքունի, Ծովազարդ Գավառի որ այժմ Նոր- Բայազիտ գավառ, 1862-1895 թթ․, «Մայր Աթոռ Ս․ Էջմիածին» հրատ․, Վաղարշապատ, էջ 480-488։

Օրբելյան Ստ., 1986, Սյունիքի պատմություն, Երևան, էջ 188։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-02-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Բաղդասարյան Ս. (2025). Նորատուսի գերեզմանատան միջնադարյան տապանաքարերի գեղարվեստական արժեքը. Պատմություն և մշակույթ , 21(1), 235-254. https://doi.org/10.46991/hc.2024.21.1.235