Միջնադարյան Հայաստանի անկվածագործական մշակույթի վերաբերյալ տեղեկությունները հայ հեղինակների երկերում

Հեղինակներ

  • Ռաֆիկ Նահապետյան ԵՊՀ

DOI:

https://doi.org/10.46991/hc.2025.22.2.008

Բանալի բառեր:

միջնադարյան Հայաստան, անկվածագործություն, արհեստներ,, դիպակ, մետաքս, կտավ, վուշ, ոսկեթել գործվածք, որդան կարմիր

Ամփոփում

Միջին դարերից սկսած՝ գրեթե մինչև XIX դ. վերջերը, Հայաստանում ֆաբրիկագործարանային արդյունաբերություն գոյություն չուներ: Մանավորապես տեքստիլ արդյունաբերության ամենանախնական ձևը, որ կազմակերպվել է գյուղական ընտանիքներում, կոչվել է «տնայնագործություն»: Տնային մանր արտադրության աստիճանական զարգացումն էլ հենց հանգեցրել է արհեստների առաջացմանը, այսինքն՝ սպառողի պատվերով արտադրությանը: Գործվածքեղեն արտադրելու այս արհեստը միջնադարյան հայ պատմագիրները բնութագրել են մի շարք անվանումներով՝ անկվածագործություն, կտավագործություն, ոստայնանկություն, ջուլհակություն, գորգագործություն և այլն: Սույն հոդվածում նպատակահարմար է գտնվել նշյալ անվանումները ամփոփել մեկ անվանման մեջ՝ անկվածագործություն:

Անկվածագործությունը առաջացել է դեռևս նեոլիթի դարաշրջանում, հնում կոչվել է ոստայնանկություն, միջին դարերում և ավելի ուշ՝ նաև ջուլհակություն։ Ենթադրվում է, որ այն ծագել է ծառի դալար ճյուղերից կողով, զամբյուղ և ճիլ խոտերից խսիր գործելու նմանությամբ։ Անկվածագործության զարգացումը մեծապես կապված էր երկրագործության ու անասնապահության առաջացման և հետագա ընդլայնման հետ։ Դրանք մատակարարում էին անկվածագործությանն անհրաժեշտ հումքը (կանեփի, վուշի, բամբակի թելեր, մետաքս, մազ, բուրդ և այլն)։ Անկվածագործության մեջ հետզհետե տարբերակվել են տարբեր ծագում ունեցող թելերից գործվածքներ գործելու արհեստները։ Բրդեղեն (ասվի) գործվածքների արտադրությունը կոչվում էր ասվագործություն, վուշի թելից գործվածքներ պատրաստելը՝ կտավագործություն, մետաքսաթելինը՝ մետաքսագործություն և այլն։

Հոդվածում ի մի են բերվում միջնադարյան Հայաստանում լայն տարածում ստացած անկվածագործական մշակույթի վերաբերյալ բազմաբնույթ ու ժամանակագրական տարբեր ընդգրկումներով հայ մատենագրության մեջ հայտնի տեղեկությունները, խմբավորվում են գործվածքների, կտորների տեսակները, ներկայացվում են դրանք ստանալու և ներկելու յուրահատկությունները, դրանց գործածության սկզբունքները հասարակության տարբեր շերտերում: Հայ մատենագիրների հաղորդած տեղեկություններն ընդգրկում են V-XVIII դդ.:

Ներբեռնումներ

Ներբեռնման տվյալները դեռ հասանելի չեն:

Հեղինակի կենսագրությունը

  • Ռաֆիկ Նահապետյան, ԵՊՀ

    ԵՊՀ պատմության ֆակուլտետ, հնագիտության և ազգագրության ամբիոն, պատմական գիտություններ իդոկտոր, պրոֆեսոր

Հղումներ

Abraham kat‘oghikosi Kretats‘uoy Patmut‘iwn ants‘its‘n iwrōts‘ ew Natr Shahin parsits‘ 1870, Vagharshapat, 129 ej:

Abrahamyan A. 1944, Anania Shirakats‘i matenagrut‘iwn, Erevan, 420 ej:

Abrahamyan V. 1956, Arhestnerë Hayastanum IV–XVIII dd., Erevan, 290 ej:

Agat‘angeghay, Patmut‘iwn hayots, ashkhatut‘amb G. Ter-Mkrtch‘ean ew St. Kanayeants‘i, 1909, Tp‘ghis, 491 ej:

Anania Shirakats‘i 1979, Matenagrut‘iwn, Erevan, 398 ej:

Arak‘elyan Babken 1958, K‘aghak‘nerë ew arhestnerë Hayastanum IX–XIII dare-rum, h. 1, Erevan, 376 ej:

Avagyan Nazik 1983, Haykakan zhoghovrdakan tarazë, Erevan, 109 ej:

Grigor Magistrosi T‘ght‘erë 1910, Aleksandrapol, 352 ej:

Davt‘yan S. 1981, Dipak, Drvagner haykakan miǰnadar‘yan krknakan arvesti patmut‘yan, Erevan, 182 ej:

Davt‘yan S. 1975, Haykakan karpet, Erevan, 67 ej:

Eznik Koghbats‘i 1914, Yeghts aghandots, T‘iflis, 226 ej:

Yeghishē 1957, Vasn Vardanay ew hayots paterazmin, Erevan, 224 ej:

Evliya Ch‘elebe 1967, Ughagrut‘iwnner, T‘urkakan aghbyurner, G, targm. bnagrits‘, arrajabane ew ts‘anot‘agr. A. Kh. Safrast‘yani, Er., 346 ej:

T‘emurch‘yan V. S. 1955, Gortsagortsut‘iwnë Hayastanum, patma-azgagrakan usumnasirut‘iwn, Erevan, 230 ej:

Zhoghvats‘oyk‘ arakats Vardanay 1894, h. B, Vienna, 344 ej:

Kirakos Gandzakets‘i 1961, Patmut‘iwn hayots, ashkhatasirut‘yamb Melik-Ohanch‘anyani, Erevan, 533 ej:

Hakob Karents‘i 1903, Teghagir Verin Hayots, Vagharshapat, 75 ej:

Ghewond Alishan 1885, Sisuan, Venetik, 481 ej:

Ghazar P‘arpets‘i, Patmut‘iwn hayots 1907, T‘ught‘ ar Vahan Mamikonean, T‘iflis, 458 ej:

Ghaphadaryan K. 1945, Avani erklezvyan tsatskagir arzanagrots‘ut‘iwnë, Erevan, 124 ej:

Metsin Vardanay Barjrberdets‘i, Patmut‘iwn tiezerakan, i luys ëntsayēats‘ Mkrtich‘ Emin, 1861, Moskva, 181 ej:

Mkhit‘ar Gosh 1951, Arakner, Erevan, 142 ej:

Movsēs Khorenats‘i 1940, Patmut‘iwn hayots, Erevan, 368 ej:

Movsēs Kaghankatvats‘i 1860, Patmut‘iwn Aghwanits‘ ashkharhi, Pariz, 15 ej:

Yovhannēs kat‘oghikos Draskhanakertts‘i, Patmut‘iwn hayots 1912, T‘iflis, 198 ej:

Nahapetyan R. 2023, Hay azgagrut‘yan aghbyurner, Erevan, 426 ej:

Nemesios p‘ilosop‘a Emesats‘i, Hagags bnutiwn martoy 1889, Venetik, 85 ej:

Nersēs Shnorhali 1825, T‘ught‘ endhanrakan, K. Polis, 176 ej:

Nor bargirk‘ haykazēan lezui, hegh. G. Avetik‘ean, Kh. Siurmelēan, Mk. Avgerēan 1979–81, ht. A–B, Er., girk‘ A, 1067 ej:

Ukhtanēs episkopos 1871, Patmut‘iwn hayots, i Vagharshapat, hatvats‘ erkrord, 116 ej:

Patmut‘iwn ananun zruts‘agri (k‘arjēts‘eal Shapuh Bagratuni) 1971, Erevan, 238 ej:

Patmut‘iwn Lank‘ T‘amuray ew yajuordats‘ iwrōts‘, ararēal T‘ovma vardapet Metsobets‘i 1860, Pariz, 134 ej:

Samuel K‘ahanay Anets‘uoy grots‘ havak‘munk‘ patmagrats‘, yarrajabanov, hamematut‘yamb, yavelvats‘nerov ew ts‘anot‘agr. Arshak Ter-Mik‘ayelyan 1893, Vagharshapat, 155 ej:

Sukiasyan A. M. 2009, Hayots lezvi homanishneri bats‘atrakan barraran, EPH hr. Er., 1242 ej:

Step‘anos Orbelēan 1911, Patmut‘iwn nahangin Sisakan, T‘iflis, 618 ej:

Step‘anos Tarōnats‘i Asoghkan, Patmut‘iwn tiezerakan 1885, S. Pet‘erburg, 456 ej:

P‘avstos Buzand 1987, Patmut‘iwn hayots, targm. ew ts‘anot‘. St. Malkhasiants‘i, Erevan, V dpr. g. E, 456 ej:

K‘yurdyan H. 1932, Vordan karmir, Venetik, 236 ej:

Frik 1941, Banasteghts‘ut‘yunner, Erevan, 276 ej:

Durnovo L. 1953, Armyanskaya naboyka, Moskva, 72 s.

Manandyan A. 1954, O torgovle i gorodakh Armenii v svyazi s mirovoy torgovley drevnikh vremen (V v. do n. ery – XV v. n. ery). 2-e izd., pererab. i dop. Erevan: Izd-vo Erevanskogo un-ta, 347 s.

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-09-07

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Նահապետյան Ռ. (2026). Միջնադարյան Հայաստանի անկվածագործական մշակույթի վերաբերյալ տեղեկությունները հայ հեղինակների երկերում. Պատմություն և մշակույթ, 22(2), 8-22. https://doi.org/10.46991/hc.2025.22.2.008