Archives

  • Education In The 21st Century
    Vol. 7 No. 1 (2022)

    <<Կրթությունը 21-րդ դարում>> գիտամեթոդական միջազգային գրախոսվող եռալեզու հանդեսն ընդգրկված է ԲՈԿ-ի կողմից ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում։ Հիմնադրման գաղափարը մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանինն է։ Հանդեսը գործում է  2019թվականից ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։ Արդեն չորս տարի հանդեսն իր շուրջն է համախմբել հայաստանյան և  արտասահմանյան գիտնականների, վերածվել է արժեքավոր հարթակի, որում քննարկվում են  21-րդ դարի կրթության հիմնահարցերը։ Չորս տարիների ընթացքում հանդեսի խմբագրակազմն աշխատել է բարձրակարգ մասնագիտական կոմպետենցիաներով աչքի ընկնող միջազգային խմբագրական խորհրդի և գրախոսների , ինչպես նաև հարյուրից ավելի հեղինակների հետ, որոնց թվում են  թե՛ մեր երկրի, և թե՛ արտասահմանյան տարբեր երկրների բուհերի գիտնական մանկավարժներ։