ԵՄ մակրոտնտեսական և կառուցվածքային քաղաքականությունը

Authors

  • Կարեն Գրիգորյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:G/2013.4.2.032

Abstract

Վերջին ժամանակներս Եվրոպական միության տնտեսությունը խորը անկում ապրեց, որի նախադեպը, թերևս, 1930-ական թվականների Մեծ ճգնաժամն է: Տնտեսական վերականգնման եվրոպական ծրագիրը (EERP) մեկնարկել է 2008 թ.: Վերջինս անհրաժեշտ էր ինչպես ընթացիկ գործողությունների իրականացման, այնպես էլ երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովման համար: Ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական քաղաքականության դրամավարկային և հարկաբյուջետային խթանները լայնորեն օգտագործվում են ԵՄ անդամ պետությունների բազմաթիվ կառավարությունների կողմից: Սակայն դա բավարար չէ, և անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել համապատասխան կառուցվածքային քաղաքականություն իրականացնելու համար: Ռազմավարությունը պետք է ներառի ոչ միայն կոնկրետ ոլորտներում ժամանակավոր աջակցության և առկա աշխատատեղերի պահպանման միջոցառումներ, այլ նաև աշխատանքի շուկայի զարգացման երկարաժամկետ սխեմաներ: Բացի այդ, կառուցվածքային քաղաքականությունը պետք է ներառի սոցիալական պաշտպանության համակարգի վերանայումը: Օրենսդրական փաթեթը (մակրոտնտեսական անհավասարակշռության ընթացակարգ - MIP) ներդրել է մակրոտնտեսական անհավասարակշռության ախտահանման և կարգավորման համար դիտարկումների նոր ընթացակարգ: Ճգնաժամի ահազանգման մեխանիզմը բաղկացած է այն կանխատեսելի դարձնող առաջանցիկ մակրոտնտեսական ցուցանիշների համակարգից: ԵՄ անդամ երկրներն ունեն տարբեր չափորոշիչներ, օրենքներ, արժույթներ և լեզուներ, բացի այդ, բացակայում են միատարր ենթակառուցվածքները: Ավելին, Եվրոպայում արդյունաբերական ինտեգրումը դեռևս ավարտված չէ, և բոլոր բնագավառներում ԵՄ տնտեսական քաղաքականությունը պետք է ներառի տեխնոլոգիական դինամիկ բաղադրիչը

Downloads

Published

2013-07-10

How to Cite

Գրիգորյան Կ. (2013). ԵՄ մակրոտնտեսական և կառուցվածքային քաղաքականությունը. Բանբեր Երևանի համալսարանի. Տնտեսագիտություն, 4(2), 32–42. https://doi.org/10.46991/BYSU:G/2013.4.2.032

Issue

Section

Հոդվածներ