Օպերատիվ-հետախուզական միջոցառում կամ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու թույլտվության միջնորդության շրջանակում դատարանի իրավասության վերաբերյալ որոշ իրավական խնդիրներ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.1.119Բանալի բառեր-:
օպերատիվ–հետախուզական միջոցառում, գաղտնի քննչական գործողություն, իրավունքի սահմանափակում, դատական երաշխիք, օրենսդրական բացԱմփոփում
Հոդվածի նպատակն է վերլուծել օպերատիվ-հետախուզական միջոցառում կամ գաղտնի քննչական գործողություն կատարելու համար դատարան բերվող միջնորդությունների քննությանը ներկայացվող որոշ օրենսդրական պահանջներ։ Օրենսդրական կարգավորումներն այնպիսին են, որ հաճախ ինչպես քննչական մարմինների ու դատախազության, այնպես էլ դատարանի կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, օպերատիվ-հետախուզական միջոցառում կամ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու ժամկետի երկարաձգման միջնորդությունների ժամանակ այդ միջնորդություններին ներկայացվող պահանջներից մեկի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում կամ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու ընթացքում ստացված արդյունքի մեկնաբանմանը։ Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայում դեռևս չկա միասնական մոտեցում օպերատիվ-հետախուզական միջոցառում կամ գաղտնի քննչական գործողություն իրականացնելու միջնորդությունը քննող դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքում առկա օրենսդրական բացը բացահայտելու պարտականության մասով։
Հոդվածը նպատակ է հետապնդում քննել այնպիսի խնդիրներ, որոնք առաջացել են իրավակիրառ պրակտիկայում։ Այս առումով հոդվածը նաև արդիական է, քանի որ շարադրվող մոտեցումները կարող են հետաքրքրություն ներկայացնել ինչպես ուսանողների, այնպես էլ փաստաբանների, իրավապահ մարմինների աշխատակիցների և դատավորների շրջանում։
Հղումներ
ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, ընդունված 2021 թվականի հունիսի 30-ին (HH kreakan datavarutyan orensgirk, yndunvats 2021 tvakan hunsisi 30-in.)։
ՀՀ քրեական օրենսգիրք, ընդունված 2021 թվականի մայիսի 5-ին (HH kreakan orensgirk, yndunvats 2021 tvakan mayisi 5-in):
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենք («Operativ-hetakhuzakan gortzuneutyan masin» HH orenk).
Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 գործով որոշում (Vchrabek datarani — Davit Simidyan-i veraberyal 2014 tv. dektemberi 16-i tiv YED/0122/01/13 gortsov voroshum)։
Վճռաբեկ դատարանի 2024 թվականի հուլիսի 26-ի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշում (Vchrabek datarani 2024 tv. hulis 26-i tiv HKD/0054/01/22 voroshum)։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Карен Амирян

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.