Իրավունքների չարաշահման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU.C/2025.16.1.146Բանալի բառեր-:
իրավունքի չարաշահում, պարտականության ոչ բարեխիղճ կատարում, իրավունքի իրական կրող, իրավախախտում, անբարեխիղճ վարքագիծ, կանխավարկած, իրավական ներգործության միջոց, սանկցիաԱմփոփում
Հոդվածում հեղինակի կողմից համակողմանիորեն ուսումնասիրվել և վերլուծության են ենթարկվել դատավարական իրավունքների չարաշահման ինստիտուտի բովանդակային տարրերն ու գործառական առանձնահատկությունները քաղաքացիական դատավարությունում։ Ուսումնասիրության համար հիմք է ընդունվել դատավարական իրավունքների և պարտականությունների չարաշահման հնարավորության կրողների շրջանակի, չարաշահման բովանդակության և դրսևորումների, հետևանքների վերացման իրավական կառուցակարգերի բացահայտման անհրաժեշտությունը։ Հիմնավորվել է, որ դատավարական իրավունքների չարաշահումը չի նույնանում դասական իրավախախտմանը, քանի որ այս դեպքում իրավունքի սուբյեկտն իր գործունեության ընթացքում գործում է իրավական կարգադրագրերին համապատասխան, օգտվում է իր իրավունքներից կամ կատարում է օրենքով իր վրա դրված ֆորմալ պարտականությունները, սակայն խախտում կամ վնաս է պատճառում դատավարության մյուս մասնակիցների իրավունքներին, արդարադատության արդյունավետ իրականացման հանրային շահերին։ Հիմնավորվել է, որ դատավարական իրավունքների չարաշահումը ոչ իրավաչափ վարքագծի ինքնուրույն ձև է, որը հանգում է դատավարության մասնակիցների կողմից իրենց դատավարական իրավունքներն ու պարտականությունները ոչ բարեխղճորեն, այն է՝ ոչ իրավաչափ ակնկալիքներով կամ դրանց նպատակային նշանակությանն անհամապատասխան իրացնելուն։ Ընդ որում, իրավունքի չարաշահում կարող է թույլ տալ նաև համապատասխան դատավարական իրավունքի իրական կրող չհանդիսացող անձը, ինչը պայմանավորված է սուբյեկտիվ իրավունքի իրական և ձևական առումով կրող լինելու հասկացությունների տարբերակմամբ։ Դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու՝ դատավարության մասնակցի բարեխղճությունը դատարանը կարող է որոշել նաև տվյալ քաղաքացիական գործով վարույթի շրջանակներից դուրս իրականացվող գործողությունների գնահատմամբ։
Հղումներ
Դանիելյան, Գ. Իրավունքի չարաշահումը, Բանբեր Երևանի համալսարանի. Իրա¬վա¬գի¬տու-թյուն, թիվ 2, 3-21, 2021, https://doi.org/10.46991/BYSU:C/2021.12.2.003, (G. Danielyan, Iravunki charashahumy, Banber Yerevani hamalsarani. Iravagitutyun, tiv 2, 3-21, 2021).
Եվրոպական դատարանի Case of Hornsby v Greece, judgment, 27.09.1976 վճիռ:
Եվրոպական դատարանի Zemmour v France (dec), no. 63539/19, 20/12/22,
Եվրոպական դատարանի Zhablyanov v. Bulgaria, no 36658/18, 20/12/22 վճիռներ և այլն։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` «Արդարադատության արդյունավետության բարձրացմանն ու կատարելագործմանն ուղղված քաղաքացիական դատավարության սկզբունքների» 28.02.1984 թ. թիվ 84(5) հանձնարարական, (Evropayi khorhrdi nakhararneri komitei ):
Թորոսյան, Գ., Թորոսյան, Ս. Իրավունքի չարաշահում, Եր., «Հայրապետ» հրատ., 2019թ., էջեր 338-339 (G. Torosyan, S. Torosyan, iravunki charashahum, Erevan, Hajrapet, 2019):
Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ընդունվել է 06.12.2015 թ., ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում, հոդ. 1118: (Hayastani Hanrapetutyan Sahmanadrutyun, yndunvel e 06.12.2015 թ., ՀՀՊՏ 2015.12.21/hatuk togharkum, hodvats. 1118),
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրք, ընդունվել է 2018 թ․փետրվարի 9-ին, ՀՀՊՏ 2018.03.05/16(1374), հոդված 1, 2․1 մաս: (Hayastani Hanrapetutyan qaghaqaciakan datavarutyan orensgirq, hodvats 1, 2․1 mas).
ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի թիվ ԵԴ/16359/02/18 որոշում: (HH vchrabek datarani 16.12.2020 tvakani tiv ED/16359/02/18 voroshum).
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/ 1397/02/11 քաղաքացիական գործով 08.10.2020 թ. որոշում, ՍԴ3/0572/02/20 քաղաքացիական (սնանկության) գործով 09 հոկտեմբերի 2024թ. Որոշում: (HH vchrabek datarani tiv EKD/1397/02/11 kaghaktsiakan gortsov 08.10.2020 t. voroshum, SD3/0572/02/20 (snankutyan) gortsov 09 hoktemberi 2024 t. voroshum).
ՀՀ քաղաքացիական դատավարության դասագիրք (Վ. Հովհաննիսյանի, Ս. Մեղրյանի խմբագրությամբ)։ Եր.։ «Հայրապետ» հրատ., 2022, 372-376 էջեր: (HH khaghakaciakan datavarutyan dasagirq (V. Hovhannisyan-i, S. Meghryan-i khmbagrutyamb). Yer.: "Hayrapet" hrat., 2022, ejer 372-376).
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիա, ընդունվել է 04.11.1950 թ., ՀՀՊՏ 2002.06.05/17(192), հոդ. 367: (Mardu iravunqneri ev himnarar azatutyunneri pashtpanutyan masin evropakan konvencia, yndunvel e 04.11.1950, ՀՀՊՏ 2002.06.05/17(192), hodvats 367).
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ3/0572/02/20 2024թ. 09 հոկտեմբերի 2024 թ.: (Kaghakaciakan gorts tiv SND ՍԴ3/0572/02/20).
Abuse in issuing speculative proceedings https://www.mills-reeve.com/publications/issuing-claim-forms-can-involve-abuse-of-process/ 16.12.2024:
http://wbus.westlaw.co.uk/parts/3pd.shtml15.01.2025:
http://www.parliament.am/draft_docs8/K-902_himnavorum.pdf 15.01.2025:
http://www.parliament.am/draft_docs8/K-902_himnavorum.pdf 16.12.2024:
https://lawinfo.ru/releases/675/arbitraznyi-i-grazdanskii-process-7-2024 16.12.2024։
https://vlex.co.uk/vid/vtb-bank-pjsc-v-878682693։ 08.02.2025:
https://www.riigiteataja.ee/en/eli/522022023001/consolide 02.02.2025։
Старицын, А. Ю. О злоупотреблении правом в гражданском процессе, https://lawinfo.ru/releases/675/arbitraznyi-i-grazdanskii-process-7-2024 16.12.2024 (Staritsin, A. Yu. O zloupotreblenii pravom v grazhdanskom protsesse).
Юдин, А.В. Злоупотребление процессуальными правами в гражданском судопроизводстве, Диссертация на соискание ученой степени доктора юридических наук. Санкт-Петербургский государственный университет. СПб.: 2009, 368 էջ: (Yudin, A.V. Zloupotreblenie protsessualnymi pravami v grazhdanskom sudoproizvodstve, Dissertatsiya na soiskanie uchenoy stepeni doktora yuridicheskikh nauk. Sankt-Peterburgskiy gosudarstvennyy universitet. SPb.: 2009, 368 ej).
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2025 Ваге Оганесян

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.