ԱՆԱՐԴԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ

Հեղինակներ

  • Ա. Հայկյանց Երևանի Պետական համալսարան
  • Մ. Խաչատրյան Երևանի Պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.033

Բանալի բառեր-:

միանալու պայմանագրեր, ստանդարտ պայմաններով կնքված ապահովագրության պայմանագրեր, անբարեխիղճ պայմաններ, պայմանագրի թույլ կողմ, ողջամիտ ակնկալիք, զգալի անհավասարակշռություն

Ամփոփում

Քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների միջև պայմանագրի կնքմանը նախորդում են պայմանագրերի պայմանների շուրջ բանակցությունները, դրանց փոխհամաձայնեցումը և պայմանագրի վերջնական տեքստի ձևավորումը: Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց՝ ապրանքներ վաճառող, ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող անձինք հասկացան, որ տարբերվող բովանդակությամբ պայմանագրերի կազմումը և իրենց առևտրային շահերին այդ պայմանագրերի համապատասխանեցումը յուրաքանչյուր դեպքում մարդկային և ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում: Ռեսուրսների խնայողության և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նշված անձանց մի մասը սկսեց կազմել բոլոր հաճախորդիների համար ընդհանուր և ստանդարտ բովանդակությամբ պայմանագրեր, որոնց պայմաններն ամբողջությամբ իրենք էին կազմում, և պայմանագրի մյուս կողմը, չմասնակցելով դրան, համաձայնում էր դրա բոլոր պայմաններին: Արդյունքում ձևավորվեց պայմանագրերի առանձին տեսակ, այսպես կոչված` միանալու պայմանագրեր:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-09-03

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Հայկյանց Ա., & Խաչատրյան Մ. (2017). ԱՆԱՐԴԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(2 (23), 33-43. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.23.2.033