ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺՈՂԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հեղինակներ

  • Ս. Դիլբանդյան Երևանի Պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.036

Բանալի բառեր-:

տուժող, անչափահաս, երեխա, իրավունակություն, գործունակություն, իրավունքներ, պաշտպանություն

Ամփոփում

Քրեական դատավարության անմիջական խնդիրներից են հանցագործություն կատարած անձանց բացահայտելը և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելը: Այս խնդրի իրականացումը բնականաբար ենթադրում է հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանություն: Պետությունը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ պաշտպանելու անձի կյանքը, պատիվը և արժանապատվությունը, սեփականությունը: Ըստ ՀՀ Սահմանադրության 3 հոդվածի 3-րդ կետի. «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն ծագող իրավունք»: Հանցագործությունից տուժած անձնաց իրավունքների պաշտպանությունը բավականին բարդ խնդիր է, որովհետև միշտ չէ, որ հանցագործությունները բացահայտվում են, իսկ դրանցից տուժած անձինք հնարավորություն են ունենում ստանալու կրած վնասների հատուցում: Այս գործընթացի համար կարևոր է նաև տուժողի վարքագիծը: Հանցագործությունից տուժած անձինք շահագրգռված են շուտ ներգրավվելու վարույթ և իրենց գործողություններով նպաստելու հանցագործության բացահայտմանը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-09-20

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Դիլբանդյան Ս. (2018). ԱՆՉԱՓԱՀԱՍ ՏՈՒԺՈՂԻ ԻՐԱՎՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(2 (26), 36-44. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.036

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները