Ներկայացումներ

Մուտք գործել կամ Գրանցվել ներկայացնելու համար։

Հեղինակի ուղեցույցներ

 Հոդվածները պետք է կազմեն մինչև 16 էջ Microsoft Word-ով՝ պարունակելով հետևյալ տեղեկատվությունը`

  • հոդվածի սկզբում դրվում է վերնագիրը (գլխատառերով)
  • հաջորդ տողում՝ հեղինակի անուն-ազգանունը (գլխատառերով)
  • հոդվածի վերջում նշվում են հեղինակի գիտական աստիճանն ու կոչումը, աշխատանքի վայրը, պաշտոնը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի անվանումը (հեռախոսահամարը և էլ. փոստի անվանումը տպագրվում են հեղինակի համաձայնությամբ)
  • տեքստի լուսանցքները, վերև՝ 25 մմ, ներքև՝ 25 մմ, աջ՝ 25 մմ, ձախ՝ 20 մմ
  • հայերեն շարվածքի տառատեսակը՝ Sylfaen
  • անգլերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman
  • ռուսերեն շարվածքի տառատեսակը՝ Times New Roman
  • հիմնական տառաչափը՝ 11, միջտողային ինտերվալը՝ 1.5, գրաֆիկների և աղյուսակների լայնությունը՝ մինչև 125 մմ
  • հղումները տրվում են տողատակում՝ աճման կարգով, տառաչափը՝ 10, նշվում է աղբյուրի հեղինակը(թավ), վերնագիրը, հատորը, հրատարակության տեղը, տարեթիվը (մամուլի դեպքում` նաև համարը) և էջը
  • հոդվածը կարող է ներկայացվել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն, այն պետք է ունենա մյուս երկու լեզուներով ամփոփում և երեք լեզվով մինչև 10 բանալի բառեր
  • հոդվածները կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստով
  • մերժված հոդվածը չի վերադարձվում
  • խմբագրությունը կարող է տպագրված հոդվածները զետեղել հայաստանյան և արտերկրյա էլեկտրոնային շտեմարաններում և համացանցային կայքերում առանց օգտագործման իրավունքի սահմանափակման:

ԱՄՓՈՓՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ամփոփումը պետք է հստակ պատկերացում տա, թե ինչի մասին է հոդվածը: Հաջողված ամփոփումը սովորաբար պարունակում է՝

  • արդիականության և հետազոտվող խնդիրների հստակ ձևակերպում,
  • տվյալների և մեթոդ(ներ)ի հակիրճ նկարագրություն,
  • ստացված հիմնական տվյալների բացատրություն (կամ փաստարկներ, եթե աշխատանքը զուտ տեսական է):

 ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՂՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Ծանոթագրությունները պետք է ներկայացվեն տվյալ էջի ներքևում՝ տողատակում: Բոլոր հապավումները պետք է բացվեն:

Բոլոր աղյուսակներն ու պատկերները պետք է պատրաստվեն այնպես, որ բացվեն Microsoft Word և/կամ Excel ստանդարտ ծրագրային ապահովմամբ: Այլ կերպ՝ դրանք պետք է ճանաչելի լինեն (տպագրության համար ապահովեն հիմնավոր սահմանում) և նախընտրելի է, որ լինեն սև ու սպիտակ (կամ մոխրագույն երանգներով): Գրաֆիկական ֆայլերը պետք է լինեն TIF կամ JPG ձևաչափով 300dpi կետայնությամբ:

Գրքերի, մենագրությունների, հոդվածների և վիճակագրական տվյալների հղումները տեքստում պետք է տրվեն փակագծերում՝ նշելով հեղինակի ազգանունը, հրատարակման տարեթիվը, էջ(եր)ը՝ ըստ անհրաժեշտության:

Երբ հեղինակի անունը նշվում է տեքստում, հղեք հետևյալ կերպ՝ (Ավետիսյան, 2001): Երբ հղում եք անում էջին մեջբերման համար, կիրառեք հետևյալ ոճը՝ (ՄքԼուհան2001:91-92): Եթե աղբյուրն ունի երկու հեղինակ, երկու հեղինակի անունն էլ նշեք՝ անջատելով ստորակետով: Եթե հեղինակները երեքն են կամ ավելին, օգտագործեք «և այլք», օրինակ՝ (Գրիգորյան և այլք, 2010):

Ինստիտուցիոնալ հեղինակության համար օգտագործեք հետևյալը՝ (ՀՌԿԿ (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն) CRRC Կովկասյան բարոմետր, 2001): Մեկ տարվա ընթացքում հեղինակի մեկից ավելի հղումները փակագծում տարանջատել հրատարակման տարեթվից առաջ տեղադրված թվեր օգտագործելով՝ (Պետերսոն 1, 2001): Փակագծերում ներառեք մինչև երեք հղում, որոնք բաժանված են կետ- ստորակետով: Բոլոր հղումները նշեք ժամանակագրական, ապա այբբենական կարգով՝ (Քելլի, 1999; Դոուլ, 2002; Բեյկեր, 2003):

Հոդվածի վերջում աղբյուրները նշեք ըստ այբբենական կարգի, իսկ նույն հեղինակի աշխատությունները` ըստ հրատարակման տարեթվի: Ընդունված հղումների օրինակները հաջորդիվ՝

 Հրատարակված գիրք ՝

Crow, G. (1997). Comparative Sociology and Social Theory. Basingstoke: Macmillan.

Խմբագրված գրքի գլուխ՝

Nielsen, K., Jessop, B., Hausner, J. (2005). Institutional Change in Post-Socialism. Strategic Choice and Path-Dependency in Post-Socialism (eds. Hausner, J., Jessop, B., Nielsen, K.). Aldershot, UK: Edward Elgar, pp. 67-83.

Հոդված գիտական հանդեսում՝

Carr, C.T., Hayes, R.A. (2015). Social Media: Defining, Developing, and Divining. Atlantic Journal of Communication, 23(1), pp. 46-65. DOI: 10.1080/15456870.2015.972282

Որևէ կազմակերպության կողմից հրատարակված աշխատանք՝

World Bank (2005). World Development Report 2005. Washington, DC: World Bank.

Ներկայացված բոլոր աշխատանքներն ի սկզբանե ուսումնասիրվում են խմբագրական կոլեգիայի կողմից: Այս փուլում աշխատանքը կարող է մերժվել մասնագիտական եզրակացությունից առաջ, եթե այն բավարար չափով որակյալ չէ, չի համապատասխանում ուղեցույցի և հանդեսի պահանջներին: Սա կօգնի  արագ որոշելու ներկայացված աշխատանքի անհամապատասխանությունը տպագրության պահանջներին և իրազեկելու հեղինակներին այդ մասին: Այն աշխատանքները, որոնք անցնում են նախնական վերանայման գործընթաց, ուղարկվում են մասնագիտական եզրակացության: Գրախոսման գործընթացը «կույր» է: Հոդվածներն ընտրվում են տպագրության ըստ մասնագիտական եզրակացության, փոփոխություններ կատարելու հեղինակի պատրաստակամության և խմբագրի վերջնական ընտրության: Մասնագիտական բացասական եզրակացություն ստացած հոդվածները մերժվում են:

Ինքնահղում. Խուսափեք կամ նվազագույնի հասցրեք Ձեզ հղում անելը: Անդրադարձեք Ձեր սեփական հղումներին երրորդ դեմքով: Օրինակ՝ գրեք «Հակոբյանը և Մովսիսյանը (2018) ցույց են տվել», ոչ թե «Մենք նախկինում ցույց ենք տվել (Հակոբյանը և Մովսիսյանը 2018)»:

Գրագողության բացառումը. հանդեսը հրատարակում է նորույթ պարունակող գիտահետազոտական ​​աշխատանքներ: Հոդվածը հանդեսին հանձնելն ինքնին ենթադրում է, որ ուսումնասիրությունը չի տպագրվել կամ չի ներկայացվել այլ հանդեսում տպագրության: Եթե ​​հեղինակներն օգտագործում են հրատարակված նյութի որևէ հատված (որևէ լեզվով), ապա նրանք պետք է պատշաճ հղումներ տան: Գրագողություն պարունակող  աշխատանքները չեն ընդունվի տպագրության:

 Հեղինակների աշխատանքների ինքնաարխիվացում. մինչև հանդեսում հրատարակելը հեղինակները պահպանում են հոդվածի բնօրինակը իրենց անձնական կայքում և այն հասանելի դարձնելու իրավունքը այն պայմանով, որ ընդունման պահից հեղինակները պատասխանատու են արխիվացված, դեռ չտպագրված նյութը DOI-ով թարմացնելու և այն հոդվածի տպագրված տարբերակին կցելու համար:

Հանդեսը հեղինակներին թույլ է տալիս օգտագործել հրատարակված հոդվածի վերջնական տարբերակը (հրատարակիչ pdf) հեղինակի անձնական կայքէջում և/կամ իր հաստատության պահոցում (շահույթ չհետապնդող սերվերում) արխիվացման համար: Հոդվածի լույսընծայումից հետո այլևս որևէ սահմանափակում չկա: Անհրաժեշտ է հաստատել հրատարակության աղբյուրը և հղումը անել պարբերականի գլխավոր էջին կամ հոդվածների DOI-ին:

Հոդվածի մշակման վճարներ. հանդեսը հեղինակներից որևէ վճար չի գանձում վերջիններիս աշխատանքների խմբագրման և հրատարակման համար:

Ներկայացման նախապատրաստման ստուգաթերթ

Բոլոր հայտերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին.

  • Այս աշխատանքը անցյալում տպագրված չի եղել: Այն նաև ներկայացված չի եղել այլ պարբերականում հրապարակվելու համար (կամ էլ տալ բացատրություն «Մեկնաբանություններ խմբագրին» դաշտում):
  • Նյութը պարունակող ֆայլը ներկայացված է OpenOffice, Microsoft Word կամ RTF ֆորմատով:
  • Հղումների համար նշված են համացանցային հասցեները (DOI կամ URL), որտեղ դա հնարավոր է:
  • Տեքստը համապատասխանում է ոճական և մատենագրական պահանջներին՝ նկարագրված «Հեղինակների ուղեցույցում»:

Գաղտնիության քաղաքականությունը

Անունները և էլեկտրոնային փոստի հասցեները, որոնք մուտքագրվում են այս կայքում, կօգտագործվեն բացառապես հանդեսում նշված նպատակների համար և հասանելի չեն լինի այլ նպատակների համար կամ այլ անձանց ու կազմակերպություններին: