Արհեստական ինտելեկտի ազդեցությունը հեղինակային իրավունքի օրենսդրական քաղաքականության վրա․ մարտահրավերներ և արձագանք
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.2.034Բանալի բառեր-:
արհեստական ինտելեկտ, արհեստական բանականություն, նյարդային ցանցեր, մեքենայական ուսուցում, մտավոր սեփականություն, հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ, յուրօրինակություն, մարդ–հեղինակ, տեղեկատվական տեխնոլոգիաներԱմփոփում
Ժամանակակից թվային աշխարհում արհեստական ինտելեկտի 1 (այսուհետ նաև՝ ԱԻ) անսահման ներուժի (ինքնագնաց տրանսպորտային միջոցներից, անօդաչու թռչող սարքերից մինչև վիրտուալ բուժաշխատողների, ավտոմատացված անձնական օգնականների և ԱԻ այլ համակարգերի) բացահայտումը և զարգացումը վկայում է, որ հիմնովին փոխվել և դեռ փոխվելու են մարդկանց ապրելու, աշխատելու և միմյանց հետ փոխհարաբերվելու գոյություն ունեցող ձևերը։ Թեև մասնագիտական գրականության մեջ տարբերում են թույլ (նեղ) և ուժեղ (ընդհանուր) արհեստական ինտելեկտ հասկացությունները, և ընդունվում է, որ ներկայումս մարդկությանը հասանելի է միայն թույլ (նեղ) արհեստական ինտելեկտը 2 , այնուամենայնիվ փաստ է, որ առավել զարգացած ԱԻ համակարգերն այսօր կարող են ստանալ կամ ձեռք բերել արդյունքներ 3 , որոնք եթե ստեղծված լինեին մարդու կողմից, կհամարվեին, օրինակ, պոեմներ, գեղանկարներ, երաժշտական կամ գրականության, գիտության և արվեստի բնագավառի այլ յուրօրինակ ստեղծագործություններ, նույնիսկ՝ գյուտեր և ենթակա կլինեին իրավական պաշտպանության։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2020 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.