Բյուջեների կատարման գործընթացի իրավական կարգավորման որոշ հիմնահարցերի վերաբերյալ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2022.sp1.019Բանալի բառեր-:
բյուջե, բյուջեի գործընթաց, բյուջեի կատարում, բյուջեի կատարման կազմակերպում, գանձապետարան, գանձապետական նախնական հսկողությունԱմփոփում
Բյուջեների կատարման հետ կապված հարաբերությունները թեև բավականաչափ մանրամասն օրենսդրական կարգավորման առարկա են, այդուհանդերձ վերջին ժամանակներում տարբեր հարթակներում քննարկվում և ոչ միշտ են միանշանակ ընկալվում։ Խոսքը, մասնավորապես, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով ստեղծված «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ուսումնասիրությունների շրջանակներում տեղի ունեցող քննարկումների մասին է[1]: Մի կողմ թողնելով ոչ պակաս հետաքրքիր և ինքնուրույն տեսագործնական նշանակություն ունեցող այն հարցը, թե որքանով է հանձնաժողովի քննության առարկան համահունչ Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովների իրավասությանը ներկայացվող պահանջներին, սույն աշխատանքի շրջանակներում փորձ կարվի բացահայտելու Հայաստանի Հանրապետությունում բյուջեների կատարման գործընթացի հիմնադրույթները, իսկ ուսումնասիրության արդյունքները կարող են նպաստել խնդրո առարկա հարաբերությունների իրավական կարգավորման կատարելագործմանը։Հղումներ
http://parliament.am/committees.php?do=show&ID=111230&lang=arm:
Վաղարշյան Ա.Գ. «Պետության և իրավունքի տեսություն-1»։ Դասախոսություններ։ ԵՊՀ-Եր., 2016
Ջանջուղազյան Ա.Ս. «Բյուջեների կատարման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում»։ Տնտեսագետ-Եր., 2007
Ներբեռնումներ
Հրատարակվել է
2022-12-24
Թողարկում
Բաժին
Պետության և իրավունքի տեսություն
Արտոնագհր
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.
Ինչպես մեջբերել
Հարությունյան Հ. (2022). Բյուջեների կատարման գործընթացի իրավական կարգավորման որոշ հիմնահարցերի վերաբերյալ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 1, 19-28. https://doi.org/10.46991/BYSU:C/2022.sp1.019