ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2016.19.1.003Բանալի բառեր-:
իրավական համակարգ, իրավունքի ձև, իրավական մշակույթ, կրոնականություն, գործոն, փոխառում, իրավական սովորույթ, դատաստանագիրք, կանոնագիրք, կոդիֆիկացիա, միջազգային մասնավոր իրավունքԱմփոփում
X-XIV դարերը Հայաստանի քաղաքական պատմության տեսանկյունից բուռն ու անհանգիստ էին։ Պատմաշրջանը սկսվում է Բագրատունյաց թագավորությամբ, որին հաջորդում են բյուզանդական կարճատև նվաճումը, սելջուկյան մոտ մեկդարյա տիրապետությունը, Զաքարյանների իշխանության գալը և ավարտվում է մոնղոլական նվաճումով ու տիրապետությամբ։ Քաղաքական անկայունությունը և ավատատիրական մասնատվածությունն իրենց բացասական ազդեցությունն էին թողնում նաև հայ իրավական մշակույթի վրա, մշակույթ, որի զարգացման արտաքին գործոնն անկախ պետականությունն էր, իսկ ներքինը` երկրի սոցիալ-տնտեսական կյանքը։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում խաղաղության և անկախության ամեն մի կարճատև ժամանակաշրջանում Հայաստանի իրավական կյանքն արձակում էր նոր ծիլեր` ի դեմս գրավոր աղբյուրների։ Այս շրջանի Հայաստանի իրավական համակարգը հիմնական գծերով՝ միջնադարյան, ավատատիրական, կրոնականացված էր։ Դրանում առաջնային իրավական ձևեր էին սովորույթը, աշխարհիկ օրենքները և կանոնական իրավունքը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2016 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.