ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Հեղինակներ

  • Ս․ Մեղրյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.011

Բանալի բառեր-:

արդարադատության արդյունավետություն, դատարանների ծանրաբեռնվածություն, գործի նախապատրաստում դատաքննության, պարզեցված ընթացակարգեր, հեռակա դատաքննություն

Ամփոփում

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի1 կիրառման հարուստ փորձը ցույց է տալիս, որ խախտված քաղաքացիական իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործող դատավարական կառուցակարգերը դեռևս ծանրաշարժ են, ժամանակատար ու ծախսատար, երբեմն էլ՝ թերի, ինչը հարուցում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների դժգոհությունը, բացասաբար է անդրադառնում դատարանների ծանրաբեռնվածության և դատական իշխանության հեղինակության վրա, կասկածի տակ է դնում արդարադատության արդյունավետությունն ու որակը։ Աշխարհի շատ երկրներ, բախվելով քաղաքացիական գործերի ծավալների կայուն դինամիկ աճի և որպես հետևանք նաև՝ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին, մշակել և ներդրել են դատավարական տարաբնույթ կառուցակարգեր, որոնք թույլ են տալիս կրճատել գործերի քննության տևողությունը, խնայել դատական համակարգի ռեսուրսները և նվազեցնել դատարանների բեռնվածությունը2: «Ավանդական» վարույթի հետ մեկտեղ` պարզեցված և արագացված դատավարական ձևեր ներդնելու միտումը նկատվում է ոչ միայն ազգային մակարդակներում: Միջազգային կազմակերպությունները և անդրազգային կազմավորումները մշակել և ընդունել են մի շարք ակտեր, որոնք ևս հետապնդում են նշված նպատակը: Դրանցից հարկ է հատկապես նշել Ամերիկյան իրավունքի ինստիտուտի (ԱԻԻ) կողմից 2004 թվականի մայիսին և Մասնավոր իրավունքի միասնականացման միջազգային ինստիտուտի (ՄԻՄՄԻ) կողմից 2004 թվականի ապրիլին ընդունված «Անդրազգային քաղաքացիական դատավարության սկզբունքները»3:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-03-25

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Մեղրյան Ս. (2017). ՀԵՌԱԿԱ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(1 (22), 11-25. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.011