ԲԱՆԿ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հեղինակներ

  • Վ. Ավետիսյան Երևանի Պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.040

Բանալի բառեր-:

բանկ, բաժնետոմսերի համախմբում, խոշոր բաժնետեր, փոքրամասնություն կազմող բաժնետերեր, կոտորակային բաժնետոմսեր, բաժնետոմսերի հետգնում, բաժնետերերի իրավունքների պաշտպանություն

Ամփոփում

Բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) արժեթղթերի փոխարկումը հիմնականում դասվում է բաժնետոմսերի տեղաբաշխման ձևերի շարքին։ Սակայն որոշ դեպքերում արժեթղթերի փոխարկումը որպես գործիք է օգտագործվում նաև վերակազմակերպվող ընկերության արժեթղթերը նոր ստեղծվող կամ արդեն իսկ գոյություն ունեցող ընկերության բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկելիս, ինչպես նաև Ընկերության երկու կամ ավելի բաժնետոմսերը նույն տեսակի (դասի) մեկ նոր բաժնետոմսի (այսուհետ՝ բաժնետոմսերի կոնսոլիդացիա կամ համախմբում) կամ նույն տեսակի (դասի) երկու կամ ավելի բաժնետոմսերի (այսուհետ՝ բաժնետոմսերի բաժանում) փոխարկելիս։ Բաժնետոմսերի հետգնման հանգեցնող բանաձևով արժեթղթերի կոնսոլիդացիայի իրականացումը (reverse stock split) զարգացած արժեթղթերի շուկա ունեցող երկրներում հիմնականում իրականացվում է այն դեպքում, երբ ֆոնդային բորսայում արժեթղթերի հրապարակային վաճառք իրականացնող կազմակերպությունը ցանկանում է լքել այդ հարթակը կամ ընդհակառակը՝ բորսայական առևտրի ընթացքում բաժնետոմսերի շուկայական գինը բորսայում սահմանված նվազագույն գնից նվազելու դեպքում ցանկանում է պահպանել բորսայում իր արժեթղթերի ցուցարկված լինելու հնարավորությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-03-25

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Ավետիսյան Վ. (2017). ԲԱՆԿ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(1 (22), 40-54. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.040