ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԻՄՔԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2017.22.1.062Բանալի բառեր-:
էկոլոգիական տեղեկատվության մատչելիություն, էկոլոգիական տեղեկատվության մատչելիության սահմանափակումներ, պետական գաղտնիք, բանկային գաղտնիքԱմփոփում
Արդի ժամանակաշրջանում բոլորս տեղեկատվության արդյունաբերության բուռն զարգացման ականատեսներն ենք, ինչը պայմանավորված է գիտության ու տնտեսության և հասարակության զարգացման օրինաչափություններով։ Հասարակական կյանքի տարբեր ոլորտների ու գործունեության մասին տեղեկությունների, տվյալների փոխանակման աճի շնորհիվ «տեղեկատվություն» հասկացությունը 20-րդ դարի սկզբներին հայտնվեց գիտնականների հատուկ ուշադրության կենտրոնում1։ Ակնհայտ դարձավ, որ առօրյա խնդիրների լուծումից մինչև գիտակրթական ոլորտի պլանավորումն ու պետական կառավարման արդյունավետ իրականացումը ուղղակիորեն կախված են նաև յուրաքանչյուրի ու բոլորի տեղեկացվածության մակարդակից։ Ցանկացած հասարակության մեջ նույնիսկ սովորույթների ու ավանդույթների պահպանումը, իրավագիտակցության մակարդակը, տնտեսական, գիտական, էկոլոգիական և այլ ոլորտներում արձանագրված հաջողություններն ու բարձր պրոֆեսիոնալիզմ ապահովող կադրերի առկայությունը ևս սերտորեն առնչվում են հասարակության տեղեկացվածության որակին։ Պատշաճ տեղեկացվածությունը մի կողմից ապահովում է գաղափարական հարուստ ներկապնակ հասարակության կազմակերպման և զարգացման դաշտում, մյուս կողմից` իշխանություններին զգոն պահող գործոն է։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2017 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.