ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՁԵՎԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ)

Հեղինակներ

  • Ա. Վաղարշյան Երևանի Պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.016

Բանալի բառեր-:

Սահմանադրություն, իրավունքների կենսագործում, կառուցակարգ, անմիջական գործողություն, իրավունքների սահմանափակում, որոշակիություն, համաչափություն, պիտանի, անհրաժեշտ, էության անխախտելիություն

Ամփոփում

Մարդու իրավունքների հռչակումից բացի` կարևոր է դրանց կենսագործումը, այսինքն՝ ստեղծվեն բարենպաստ պայմաններ դրանք կյանքի կոչելու համար, ապահովվեն դրանց պահպանությունը և պաշտպանությունը, վերացվեն այն արգելքները, որոնք խանգարում են մարդկանց՝ օգտագործելու իրենց հնարավորությունները: Այլ կերպ ասած՝ մարդու իրավունքները պետք է լինեն երաշխավորված: Մարդու իրավունքների երաշխիքները պայմաններ, կառուցակարգեր, եղանակներ ու միջոցներ են՝ ուղղված իրավունքների և ազատությունների կենսագործմանը, դրանց պահպանությանը և պատշաճ պաշտպանությանը1: Առանց երաշխիքների մարդու իրավունքները կմնան բարի ցանկություն, պատվիրան և չեն կարող կատարել իրենց հասարակական առաքելությունը: Այդ երաշխիքների համակարգում կարևոր տեղ են գրավում իրավականները: Դրանք Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված մարդու իրավունքներն են, դրանց իրականացման կարգը, պահպանության և պաշտպանության իրավական միջոցները, կառուցակարգերը2: Հատկապես կարևոր է պատասխանատվությունը մարդու իրավունքները խախտելու համար: Եթե մարդու իրավունքների այլ երաշխիքներն ուղղված են ընդհանուր բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը, կատարում են նախադրյալի դեր, ապա իրավական երաշխիքները կոնկրետ են, ուղղակի, ազդեցիկ ու գործուն:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2017-12-22

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Վաղարշյան Ա. (2017). ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՆՈՐԱՄՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ՁԵՎԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ). Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 8(3 (24), 003-016. https://doi.org/10.46991/BYSU:C/2017.24.3.016

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները