ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Հեղինակներ

  • Ա. Վաղարշյան Երևանի Պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.003

Բանալի բառեր-:

դատաստանագիրք, Մխիթար Գոշ, Սմբատ Սպարապետ, իրավաստեղծագործություն, նմանություն, հեթանոսական դատաստանագիրք, կոդիֆիկացիա, հետազոտական խնդիր

Ամփոփում

Կիլիկիայի թագավորությունն իր տնտեսական և քաղաքական բարձունքին հասավ XII դարի վերջին: Կենտրոնացված պետական իշխանության պայմաններում առաջանում էր միասնական օրենսդրության կարիքը: Մինչ այդ հասարակական կարգավորման նորմատիվ իրավական պահանջմունքները բավարարում էին գործող սովորույթները, Հայոց կանոնագիրքը, թագավորական դրվագային ակտերը, ինչպես նաև հարևան պետությունների իրավական ձևերի փոխառումը (իրավական ռեցեպցիան): Գրավոր իրավունքի անհրաժեշտության խնդրի լուծման առաջին քայլը Ներսես Լամբրոնացու օտար օրենքների հայերեն թարգմանություններն էին: Սմբատ Սպարապետը ևս իր իրավաբանական գործունեությունն սկսեց խաչակիր թագավորությունների դատաստանագրքերի թարգմանությամբ: Սակայն դրանով իրավական կարգավորման միասնականացման և արդարադատության խնդիրները չէին լուծվում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2018-09-20

Թողարկում

Բաժին

Articles

Ինչպես մեջբերել

Վաղարշյան Ա. (2018). ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՎ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ԻՐԱՎԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 9(2 (26), 3-10. https://doi.org/10.46991/BYSU:C/2018.26.2.003

Նույն հեղինակ(ներ)ի ամենաշատ կարդացվող հոդվածները