ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.46991/BYSU:C/2018.27.3.048Բանալի բառեր-:
Սահմանադրության անմիջական գործողություն և անմիջական կիրառում, սահմանադրական իրավունքներ, ուղղահայաց ազդեցություն, հորիզոնական ազդեցությունԱմփոփում
Ժամանակակից սահմանադրագիտության կարևորագույն խնդիրներից են Սահմանադրության անմիջական գործողությանն առնչվող հարցադրումները: Այդ առնչությամբ գրականության մեջ և պրակտիկայում առկա են բազմապիսի, երբեմն նաև իրարամերժ տեսակետներ: Մի շարք երկրների սահմանադրություններով1, այդ թվում՝ մինչև 2015 թ. դեկտեմբերի 6-ի փոփոխությունները՝ ՀՀ Սահմանադրության 6 հոդվածով սահմանված էր, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Այդ կարգավորումը հաճախ հանգեցնում էր այնպիսի եզրակացությունների, որ նշված նորմը ենթադրում է բոլոր սուբյեկտների կողմից ՀՀ Սահմանադրության նորմերի անմիջական կիրառում, իսկ այդ հանգամանքն իր հերթին պահանջում է դրանց մեկնաբանում: Ներկայացված հարցադրումը վերլուծելու համար առաջին հերթին հարկ ենք համարում անդրադառնալ այն հանգամանքին, թե ինչ է ենթադրում «Սահմանադրության անմիջական գործողություն» հասկացության բովանդակությունը, և արդյոք այն նույնանում է «Սահմանադրության անմիջական կիրառում» հասկացությանը։ Նշենք, որ իրավաբանական գրականության մեջ իրավունքի գործողությունը բնութագրվում է որպես իրավունքի հատկանիշ (կարողություն)՝ որոշակի միջավայրում ունենալու գաղափարամոտիվացիոն ազդեցություն անհատի, անձանց հանրույթի վրա և արդյունքում, իր նպատակներին ու սկզբունքներին համապատասխան՝ ապահովելու մարդու իրավաչափ գործունեությունը և վարքագիծը2։ Այլ կերպ՝ իրավունքի գործողությունը այն ամբողջ ազդեցությունն է, որն իրավունքն ունենում է անձանց գիտակցության և ընդհանուր առմամբ՝ հասարակական հարաբերությունների վրա։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Թողարկում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2018 Bulletin of Yerevan University

Այս աշխատանքն արտոնագրված է որպես a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.