About the Journal

«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» հանդեսը լույս է տեսնում 2010 թվականից:  Ժառանգորդն է «Բանբեր Երևանի համալսարանի». հասարակական գիտությունների քառամսյա հանդեսի (1967-2009): Ընդգրկված է ՀՀ ԲՈԿ-ի սահմանած՝ դոկտորական և թեկնածուական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում:

«Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» հանդեսում տպագրվում են իրավագիտության բնագավառի տարբեր ճյուղերին վերաբերող արդիական հոդվածներ, որոնք ՀՀ օրենսդրության կատարելագործմանը նվիրված հետազոտություններ են: Հանդեսի նպատակն է նպաստել ՀՀ-ում իրավագիտության զարգացմանը և օրենսդրության բարելավմանը:

Հանդեսի խմբագրական խորհուրդը ձգտում է ընդլայնել հեղինակների շրջանակը՝ հրավիրելով հետազոտողներ աշխարհի տարբեր բուհերից՝ ընդունելով հայերեն, ռուսերեն և անգլերեն հոդվածներ:

2021 թվականից հանդեսը լույս է տեսնում էլեկտրոնային տարբերակով: Հրապարակված բոլոր հոդվածները տեղադրված են Երևանի պետական ​​համալսարանի կայքում՝ journals.ysu.am: