Անձնական տվյալների պաշտպանությունը Բլոքչեյն տեխնոլոգիաներում

Authors

  • Ն․ Շարաֆյան Yerevan State University

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.016

Keywords:

Բլոքչեյն, հեշ, անձնական տվյալների պաշտապնություն, ԸՏՊԿ, անձնական տվյալների մշակում, տվյալներ վերահսկող

Abstract

2017-2018 թվականներին նորությունները պտտվում էին տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում նորանոր ոլորտներ գրավող Բլոքչեյն տեխնոլոգիաների (այսուհետ նաև՝ Բլոքչեյն) շուրջ: Ծրագրային նոր լուծումների շնորհիվ դրանք նպաստեցին մի շարք ոլորտներում միջնորդների ինստիտուտի դերի նվազեցման: Դրանցից ամենանշանակալին և ամենաաղմկահարույցը, թերևս, կրիպտոարժույթների շուկայական կապիտալիզացիայի էքսպոնենտալ աճն էր, ինչը դուրս էր դրամավարկային շուկաների կարգավորողների՝ կենտրոնական կամ ազգային բանկերի վերահսկողության շրջանակներից: Չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվական տեխնոլոգիաների այս լուծումը հիմնականում զուգորդվեց կրիպտոարժույթների տատանողականության և դրանց իրավաչափության կամ կարգավորման անհնարինությանն առնչվող հարցերի հետ, Բլոքչեյն տեխնոլոգիաներով տրված լուծումները շատ ավելի բազմազան են, քան միայն արժութային շուկաների կարգավորումների շրջանցումն է: Սույն աշխատանքի նպատակն է անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Բլոքչեյնի ներդրմամբ առաջացող իրավական խնդիրների, դրանց հնարավոր պատասխանների վերհանումը, վերլուծումը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ նման իրավական խնդիրների ուսումնասիրությունը: Դրա համար, նախ, անհրաժեշտ է պարզաբանել հոդվածում օգտագործվող հասկացությունները: Բլոքչեյնը տվյալների բազայի պահպանման նոր համակարգ է, որը թույլ է տալիս անձանց, ովքեր միմյանց չեն ճանաչում և չեն վստահում, ստեղծել իրենցից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշակի տվյալների (օրինակ՝ իրավունքների կամ պարտավորությունների) ռեգիստր, որը ինքնին կապահովի դրա հավաստիությունը՝ առանց ռեեստրավարի կամ տվյալների արժանահավատությունը ստուգող երրորդ անձի1: Բլոքչեյնի կիրառության բնագավառներից է, օրինակ, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման ռեգիստրի ծրագրավորումը2:

Downloads

Published

2019-04-22

How to Cite

Շարաֆյան Ն. (2019). Անձնական տվյալների պաշտպանությունը Բլոքչեյն տեխնոլոգիաներում . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(1 (28), 16–26. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.016

Issue

Section

Articles