Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելը որպես հեռակա (մեղադրյալի բացակայությամբ) կալանավորման այլընտրանք ՀՀ քրեական դատավարությունում

Authors

  • Ս․ Մարաբյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.059

Keywords:

հետախուզում, ձերբակալում, կալանավորում, լսվելու իրավունք, դատարանի առաջ կանգնելու իրավունք

Abstract

Անձի անձնական ազատության իրավունքը կարող է սահմանափակվել բացառապես այնպիսի ընթացակարգին համապատասխան, որը պաշտպանում է նրան կամայականությունից և անօրինականությունից: Քրեական դատավարության զարգացման ընթացքում նման ընթացակարգի հիմք է ծառայել habeas corpus (լատ. «Թեկուզ դու ունես մարմին») ինստիտուտը: Պատմականորեն habeas corpus ընթացակարգն անձին ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողության կառուցակարգ է, որը յուրաքանչյուր անձի երաշխավորում է դատարանի առաջ կանգնելու և լսված լինելու իրավունքը, որպեսզի դատարանը ստուգի ազատությունից զրկելու օրինականությունն ու հիմնավորվածությունը: Հենց habeas corpus-ի սկզբունքների վրա է կառուցված, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 4-րդ մասի այն պահանջը, որ եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի1 հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

Downloads

Published

2019-04-22

How to Cite

Մարաբյան Ս. (2019). Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալին ձերբակալելը որպես հեռակա (մեղադրյալի բացակայությամբ) կալանավորման այլընտրանք ՀՀ քրեական դատավարությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(1 (28), 59–72. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.059

Issue

Section

Articles