Քննման՝ որպես քննչական գործողության դատավարական և տակտիկական հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում

Authors

  • Ա․ Չախոյան Երևանի Պետական համալսարան
  • Ա․ Մարտիրոսյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.073

Keywords:

քննչական գործողություն, քննում, հանցագործության հետքեր, մարմնական վնասվածք, հատուկ նշաններ, հագուստենրի և կոշիկների զննում, դատաբժշկական փորձաքննություն, տեխնիկական միջոցներ

Abstract

Քրեական գործով ճշմարտության բացահայտմանն ուղղված քննչական գործողություններից է քննումը, որն իրականացվում է մարդու մարմնի վրա հատուկ նշաններ, հանցագործության հետքեր և մարմնական վնասվածքներ հայտնաբերելու համար: Քրեական դատավարության օրենսդրության մեջ վերջին տարիներին կատարվեցին բազմաթիվ փոփոխություններ, որոնք ուղղված են նախաքննության արդյունավետության բարձրացմանը, սակայն քննումը կարգավորող նորմում որևէ էական փոփոխություն չկատարվեց, թեև պետք է խոստովանել, որ քննության կազմակերպման և իրականացման առումով՝ առկա են օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Մասնագիտական գրականության մեջ քննման իրավական բնույթի վերաբերյալ արտահայտվել են տարբեր կարծիքներ: Այսպես, հեղինակների մի մասի կարծիքով՝ քննումը զննության տարատեսակ է, որն ունի յուրահատուկ օբյեկտ, այն է՝ կենդանի մարդու մարմինը1: Հեղինակների երկրորդ խումբը քննումը փորձաքննության տարատեսակ է համարում2: Երրորդ խմբի կարծիքով՝ քննումը ինքնուրույն քննչական գործողություն է3: Անկախ տեսական գրականության մեջ տեղ գտած տարբեր մոտեցումներից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում քննումը դիտվում է որպես ինքնուրույն քննչական գործողություն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 220 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քննիչն իրավունք ունի կատարել կասկածյալի, մեղադրյալի, վկայի կամ տուժողի քննում՝ նրանց մարմնի վրա հանցագործության հետքերի կամ հատուկ նշանների առկայություն հայտնաբերելու համար, եթե դրա համար չի պահանջվում դատաբժշկական փորձաքննություն»:

Downloads

Published

2019-04-22

How to Cite

Չախոյան Ա., & Մարտիրոսյան Ա. (2019). Քննման՝ որպես քննչական գործողության դատավարական և տակտիկական հիմնախնդիրները ՀՀ քրեական դատավարությունում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(1 (28), 73–81. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.1.073

Issue

Section

Articles