Որոշ նկատառումներ սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման վերաբերյալ

Authors

  • Հ․ Կեսոյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.037

Keywords:

քաղաքական պատասխանատվություն, սահմանադրական պատասխանատվություն, Հանրապետության նախագահ, պառլամենտ, կառավարություն, վարչապետ

Abstract

Իրավական պետությունը բնութագրող հատկանիշներից մեկը իրավական, այդ թվում՝ սահմանադրական պատասխանատվության գործուն մեխանիզմների երաշխավորումն է։ Պետության սահմանադրական պատասխանատվության մեխանիզմների բացակայությունը կամ անկատարությունը հանգեցնում է պետական իշխանության՝ լիազորություն – պատասխանատվություն սահմանադրական շղթայի խաթարմանը և դրա հետևանքով պետական իշխանության լիազորությունների իրականացման կամ արդյունավետ իրականացման երաշխիքների թուլացմանը: Սահմանադրական պատասխանատվության ինստիտուտը մյուս սահմանադրական ինստիտուտների համեմատ, գիտական լայնածավալ հետազոտության առարկա չի եղել, ուստի աչքի է ընկնում սահմանադրական պատասխանատվության մեխանիզմների անկատարությամբ: Մասնավորապես՝ պետությունների մեծ մասում այդ մեխանիզմները հատվածական են ներդրված կամ սերտաճած են քաղաքական պատասխանատվության մեխանիզմների հետ1, թեև որոշ պետություններում (Լեհաստան, Ավստրիա) առկա են սահմանադրական պատասխանատվության համեմատաբար գործուն մեխանիզմներ:

Downloads

Published

2019-07-26

How to Cite

Կեսոյան Հ. (2019). Որոշ նկատառումներ սահմանադրական պատասխանատվության ինստիտուտի կատարելագործման վերաբերյալ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(2 (29), 37–43. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.2.037

Issue

Section

Articles