Իրավագիտության մարտահրավերները. ժողովրդի՞, թե՞ քաղաքականության ծառա

Authors

  • Ա․ Վաղարշյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.006

Keywords:

իրավունք, գերակայություն, քաղաքականություն, իրավամտածողություն, էթիկա, իրավաօրինականություն, նպատակահարմարություն, սահմանադրականություն

Abstract

Մարդկության պատմության նոր և նորագույն շրջանում իրավունքին ու իրավագիտությանն առաջադրվում են ինչպես տեսամեթոդական, այնպես էլ կիրառական բազմաթիվ մարտահրավերներ, որոնց պետք է տրվեն գիտականորեն հիմնավորված և գործնականում արդյունավետ լուծումներ: Իրավագիտությունը պատմության նոր շրջանում լուծել է բազում մարտահրավերներ, որոնցից են քաղաքականության ֆենոմենը և այդ համատեքստում իրավունքի ու քաղաքականության հարաբերակցության հարցը: Հաղթահարելով խորհրդային իրավական մերժողականությունը և դրա արտահայտություն համարվող իրավունքի նկատմամբ քաղաքականության գերակայության կայուն դիրքորոշումները՝ իրավագետները երևի թե տարվեցին իրավական ռոմանտիզմով ու իդեալիզմով՝ կարծելով, որ իրավունքի և քաղաքականության հարաբերակցության հարցը լուծված է մեկընդմիշտ՝ սահմանադրական կարգավորման այնպիսի մոդելի հաստատմամբ, ինչպիսին են իրավական պետությունը, քաղաքացիական հասարակությունը, սահմանադրական կարգի արդի սկզբունքները: Ժամանակը ցույց տվեց, որ խնդիրը լուծված չէ: Անկախանալուց ի վեր գրեթե երեսուն տարի իրավական պետություն կառուցելու ընթացքում իրավունքին ու հետևաբար իրավագիտությանը քաղաքականությունը միշտ էլ ձեռնոց է նետել՝ հայտարարելով իր առաջնայնության հավակնությունների մասին: Թվում էր, թե հեղափոխական վերակառուցումը ձեռնպահ կմնա իր քաղաքական առաջնայնության պնդումից, սակայն մեր օրերի ընթացքը ցույց է տալիս, որ մարտահրավերները շարունակվում են, ընդ որում՝ ավելի հանդունգն ու համարձակ: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Չէ՞ որ մենք կարծես թե ամեն ինչ արել էինք իրավունքի գերակայությունը մեկընդմիշտ հաստատելու համար: Որպեսզի ստանանք այս հարցերի պատասխանները, փորձենք պարզել, թե արդյոք մենք իսկապես ամեն ինչ արել էինք այդ խնդիրը լուծելու համար: Բայց մինչ այդ հարկավոր է գտնել իրավունքի և քաղաքականության հարաբերակցության հարցի լուծման տեսամեթոդաբանական ճիշտ պատասխանը, որից ելնելով՝ որոշել մեր՝ արդեն տասնամյակ տևող գործողությունների արդյունավետությունը:

Downloads

Published

2019-12-03

How to Cite

Վաղարշյան Ա. (2019). Իրավագիտության մարտահրավերները. ժողովրդի՞, թե՞ քաղաքականության ծառա. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 10(3 (30), 6–15. https://doi.org/10.46991/BYSU:C/2019.10.3.006

Issue

Section

Articles