Պետականության էվոլյուցիայի փուլերի վերաբերյալ

Authors

  • Վ․ Գևորգյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.028

Keywords:

պետականություն, էվոլյուցիա, գործառույթ, դիսֆունկցիա, սոցիալական ինստիտուտ, ինստիտուցիոնալացում, լեգիտիմացում, կարգավորում, իրավունք, քաղաքականություն

Abstract

Պետականությունը բարդ համակարգ է, որն ընդգրկում է ինչպես հասարակության քաղաքական կյանքն ապահովող հատուկ ինստիտուտներ, կանոններ (նորմեր), այնպես էլ որոշիչ նշանակության հատուկ երևույթներ, որոնք մեծ ազդեցություն ունեն թե՛ սոցիալական պրակտիկայի, թե՛ պետաիրավական ինստիտուտների արդյունավետության աստիճանի վրա։ Գիտական գրականության մեջ հնչել է կարծիք պետականության էվոլյուցիայի եռաստիճան սխեմայի վերաբերյալ, ըստ որի պետականությունը փուլերն են. վաղ պետականությունը՝ թույլ կենտրոնացված, քաղաքականապես կազմակերպող հասարակությունները, որոնց սոցիալական և վարչաքաղաքական կառուցվածքները զարգացած չեն, զարգացած պետականությունը՝ Հին աշխարհի, Միջնադարի և Նոր ժամանակաշրջանի արդեն կենտրոնացված համակարգ ունեցող քաղաքականապես կազմակերպող հասարակությունները, որոնցում արդեն ձևավորվել է դասային համակարգը, հասուն պետականությունը՝ զարգացած տնտեսական համակարգով, առաջադեմ սոցիալական կառուցվածքով, քաղաքականապես կազմակերպող հասարակությունները, որոնցում ձևավորվել են ներկայացուցչական ժողովրդավարությամբ ազգերը։ Պետականության էվոլյուցիայի փուլերը կանխորոշվում են նախ և առաջ հասարակության և իշխանության փոխկապվածության ու փոխգործակցության մակարդակով։ Որտեղ հասարակությունն է, այնտեղ էլ իշխանությունն ու իրավունքն 14 Новгородцев П. И. Введение в философию права. СПб., 2000, с. 18. 15 Гегель Г. Философия права. М., 1990. С. 54. 36 են։ Ցանկացած հասարակություն որոշվում է իրավունքով և անհնարին է առանց իրավակարգի։ Հասուն պետությունը քաղաքական կազմակերպության և տնտեսապես, սոցիալապես ու մշակութային առումով զարգացած հասարակության օրգանական ձևն է։ Այն օժտված է բյուրոկրատական և այլ հատուկ մարմինների համակարգով, ունի կառավարման ու իրավունքի զարգացած համակարգ, ինքնիշխանություն, հարկադրանքի ու վերահսկման զարգացած ապարատ և ապահովում է հասարակությունում զարգացման և դինամիկայի միտումները։ Սոցիալական ինստիտուտները հանգեցնում են համապատասխան գործունեության նկատմամբ սոցիալական վերահսկման, ինչպես նաև համակարգի համար անցանկալի ակտիվությունը և նախաձեռնությունը սահմանափակող որոշակի շրջանակների հաստատմանը։ Հասարակության սոցիալական կառուցվածքը կարելի է դիտարկել որպես այն կազմող տարրերի հաստատուն կապ։ Սոցիալական ինստիտուտն անհատին՝ իբրև հասարակության գլխավոր տարր, հասարակության մեջ սոցիալական դիրք, այսինքն՝ կարգավիճակ գրավելու և հասարակությունում որոշակի սոցիալական գործառույթներ իրականացնելու, այսինքն՝ որոշակի դեր կատարելու հնարավորություն է ընձեռում։ Հասարակությունը կազմակերպող և կառուցվածքայնորեն դասակարգող պետականությունը կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ստեղծելով սոցիումի դեոնտոլոգիական ոլորտը։ Պետականությունն իր տարրերի (պետական իշխանության, պետության, պետական մարմինների, իրավունքի) օգնությամբ ձևավորում է անհրաժեշտ բարոյաիրավական վարքագծի մոդելները։ Իրավունքն ու քաղաքականությունը, լինելով պետականության օրգանական տարրեր, գործնականում ընդգրկում են սոցիալական կեցության և հասարակության բոլոր ոլորտները։

Published

2020-05-25

How to Cite

Գևորգյան Վ. (2020). Պետականության էվոլյուցիայի փուլերի վերաբերյալ . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(1 (31), 28–37. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.028

Issue

Section

Articles