Պետական կառավարման ձևի ընտրության (փոփոխության) հիմնախնդիրը անցումային փուլում գտնվող պետություններում

Authors

  • Հ․ Կեսոյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.052

Keywords:

կառավարման ձև, անցումային պետություններ, խորհրդարանական կառավարում, սահմանադրական կայունություն, «Թավշյա հեղափոխություն

Abstract

Կայուն ժողովրդավարական արժեքներ դեռևս չձևավորած, սակայն ժողովրդավարական զարգացման ուղին որդեգրած պետությունների համար առանցքային հարցերից մեկը պետական կառավարման ձևի ընտրության հիմնախնդիրն է: Ժամանակակից աշխարհում մի շարք պետություններ դեռևս շարունակում են պետական կառավարման լավագույն ձևի փնտրտուքները, դրանով պայմանավորված՝ այդ պետություններում առավել հաճախ են կատարվում պետական կառավարման ձևի «մոդեռնիզացմանն» ուղղված քայլեր կամ փորձեր: Յուրաքանչյուր դեպքում պետական կառավարման ձևի ընտրությունը իրականում բարդ գործընթաց է: Պետությունների մի մասում պետական կառավարման ձևը զարգացել է ժամանակի ընթացքում՝ պատմական և քաղաքական տարբեր գործոնների ուղղակի կամ անուղղակի ազդեցությամբ: Այդպիսի պետություններում պետական կառավարման ձևը արմատական փոփոխության գրեթե չի ենթարկվում, ինչի շնորհիվ այդ պետություններում ձևավորվել է բավականին կայուն և արդյունավետ գործող պետական կառավարման համակարգ: Մինչդեռ անցումային փուլում գտնվող պետություններում առավել հաճախ է տեղի ունենում պետական կառավարման ձևի փոփոխություն: Ընդ որում, որոշ պետություններում դա արմատական բնույթի է, այսինքն՝ պետական կառավարման գործող մի ինստիտուցիոնալ համակարգից անցում է կատարվում տրամագծորեն այլ համակարգի:

Downloads

Published

2020-05-25

How to Cite

Կեսոյան Հ. (2020). Պետական կառավարման ձևի ընտրության (փոփոխության) հիմնախնդիրը անցումային փուլում գտնվող պետություններում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(1 (31), 52–61. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.052

Issue

Section

Articles