Ազգայնացում և սեփականազրկում. Պետությունների իրավունքը

Authors

  • G. Chobanyan Yerevan State University

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.062

Keywords:

սեփականազրկում, ազգայնացում, տնտեսական ինքնիշխանություն, օտարերկրյա ներդրումներ, ներդրումային իրավունք

Abstract

Օտարերկրյա ներդրումների ոլորտում միջամտությունը պետությունների տնտեսական ինքնիշխանության իրացման կարևորագույն դրսևորումներից է : Միջամտության առանձին ձևերից է, առանձնակի անհրաժեշտության պայմաններում և սեփական շահերից ելնելով, պետության կողմից սեփականազրկման (expropriation) կամ ազգայնացման իրավունքի իրացումը: Սեփականազրկման/ազգայնացման իրավունքը պետության ինքնիշխանությունը բնորոշող տարրերից է: Այն ճանաչվել է ժամանակակից միջազգային իրավունքում՝ տեղ գտնելով միջազգային իրավական բազմաթիվ գործիքներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերը, միջազգային դատարանների և տրիբունալների որոշումները և այլն: Ազգայնացման իրավունքին անդրադարձ է կատարվել 1952-1974 թթ. բնական ռեսուրսների մշտական ինքնիշխանության սկզբունքին վերաբերող՝ ՄԱԿ-ի ԳԱ բանաձևերից շատերում: Միջազգային արդարադատության մշտական պալատի (PCIJ) Chorzow Factory գործով2 կայացած որոշումը միջազգային պրակտիկայում առաջիններից է, որ ճանաչեց պետության իրավունքը՝ «բացառիկ պայմաններում» զրկել օտարերկրյա ներդրողներին և մասնավոր անձանց պատկանող տարածքում տեղակայված սեփականությունից: Սեփականազրկման (expropriation) էությունն այն է, որ կառավարությունը պետության ինքնիշխանության ուժով բռնագանձում է մասնավոր սեփականությունը: Ազգայնացումը (nationalization), ըստ էության, սեփականազրկման տեսակ է, որն ընդգրկում է ամբողջական ոլորտը կամ աշխարհագրական գոտին: Դա հիմնականում կատարվում է սոցիալական, քաղաքական կամ տնտեսական էական փոփոխությունների հետևանքով:

Downloads

Published

2020-05-25

How to Cite

Chobanyan, G. (2020). Ազգայնացում և սեփականազրկում. Պետությունների իրավունքը. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(1 (31), 62–73. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.062

Issue

Section

Articles