Հայեցողական քրեական հետապնդումը անչափահասին վերագրվող հանցանքի վերաբերյալ վարույթով
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.2.017Keywords:
անչափահաս, հայեցողական քրեական հետապնդում, դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց, դատարան, դատախազ, գործուն զղջալRemove անչափահաս, հայեցողական քրեական հետապնդում, դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց, դատարան, դատախազ, գործուն զղջալAbstract
«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի1 40-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Մասնակից պետությունները ձգտում են նպաստել մեղադրվող կամ քրեական օրենսդրությունը խախտած համարվող երեխաների նկատմամբ (…) անհրաժեշտության և ցանկալիության դեպքում (…) միջոցներ ձեռնարկել՝ առանց դատաքննության դիմելու, մարդու իրավունքների լիակատար պաշտպանության և իրավական երաշխիքների պահպանման պայմանով»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի նոյեմբերի 29-ի 40/33 բանաձևով հաստատված՝ անչափահասների նկատմամբ արդարադատություն իրականացնելու վերաբերյալ նվազագույն ստանդարտ կանոնները (Պեկինյան կանոններ) սահմանում են, որ անչափահաս իրավախախտների գործերի քննության ժամանակ հնարավորության սահմաններում պետք է ձեռնպահ մնալ դատական իշխանության իրավասու մարմինների կողմից գործի պաշտոնական քննությունից, և որ ոստիկանությունը, դատախազությունը կամ անչափահասների գործերի քննություն իրականացնող մյուս մարմինները պետք է լիազորված լինեն այդպիսի գործերի կապակցությամբ որոշում կայացնելու սեփական հայեցողությամբ, առանց այդ գործերով պաշտոնական լսումների՝ համապատասխան իրավական համակարգում այդ նպատակով սահմանված չափանիշների, ինչպես նաև նույն միջազգային-իրավական փաստաթղթում ամրագրված սկզբունքների համաձայն։ Ի ապահովումն նշված պահանջի կատարման՝ այդ նույն կանոնները անհրաժեշտ են համարում անչափահասների գործերի քննության ընթացքում հայեցողական որոշումներին նպաստելու նպատակով ջանքեր գործադրել համայնքային ծրագրեր առաջարկելու ուղղությամբ, ինչպիսիք են՝ ժամանակավոր հսկողությունը, տուժողին պատճառված վնասի հարթումը կամ փոխհատուցումը2 :
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2021 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.