Արհեստական ինտելեկտի ազդեցությունը հեղինակային իրավունքի օրենսդրական քաղաքականության վրա․ մարտահրավերներ և արձագանք

Authors

  • Տ․ Դավթյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.2.034

Keywords:

արհեստական ինտելեկտ, արհեստական բանականություն, նյարդային ցանցեր, մեքենայական ուսուցում, մտավոր սեփականություն, հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ, յուրօրինակություն, մարդ–հեղինակ, տեղեկատվական տեխնոլոգիաներ

Abstract

Ժամանակակից թվային աշխարհում արհեստական ինտելեկտի 1 (այսուհետ նաև՝ ԱԻ) անսահման ներուժի (ինքնագնաց տրանսպորտային միջոցներից, անօդաչու թռչող սարքերից մինչև վիրտուալ բուժաշխատողների, ավտոմատացված անձնական օգնականների և ԱԻ այլ համակարգերի) բացահայտումը և զարգացումը վկայում է, որ հիմնովին փոխվել և դեռ փոխվելու են մարդկանց ապրելու, աշխատելու և միմյանց հետ փոխհարաբերվելու գոյություն ունեցող ձևերը։ Թեև մասնագիտական գրականության մեջ տարբերում են թույլ (նեղ) և ուժեղ (ընդհանուր) արհեստական ինտելեկտ հասկացությունները, և ընդունվում է, որ ներկայումս մարդկությանը հասանելի է միայն թույլ (նեղ) արհեստական ինտելեկտը 2 , այնուամենայնիվ փաստ է, որ առավել զարգացած ԱԻ համակարգերն այսօր կարող են ստանալ կամ ձեռք բերել արդյունքներ 3 , որոնք եթե ստեղծված լինեին մարդու կողմից, կհամարվեին, օրինակ, պոեմներ, գեղանկարներ, երաժշտական կամ գրականության, գիտության և արվեստի բնագավառի այլ յուրօրինակ ստեղծագործություններ, նույնիսկ՝ գյուտեր և ենթակա կլինեին իրավական պաշտպանության։

Downloads

Published

2020-09-30

How to Cite

Դավթյան Տ. (2020). Արհեստական ինտելեկտի ազդեցությունը հեղինակային իրավունքի օրենսդրական քաղաքականության վրա․ մարտահրավերներ և արձագանք. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(2 (32), 34–56. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.2.034

Issue

Section

Articles