Միջավայրը քրեակատարողական հիմնարկներում և ազատազրկման դատապարտված իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների արտաքին սոցիալական կապերը

Authors

  • Հ․ Խաչիկյան Երևանի Պետական համալսարան
  • Դ․ Զիլֆիմյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.3.003

Keywords:

սոցիալական միջավայր, կրիմինասոցիոլոգիական հետազոտություն, իրավապահ մարմնի նախկին աշխատակից դատապարտյալ, սոցիալական կապերը քրեակատարողական հիմնարկում, «Վարդաշեն» ՔԿՀ, դատապարտյալների ոչ ֆորմալ խմբեր

Abstract

«Իրավապահ մարմնի նախկին աշխատակից դատապարտյալ անձ» հասկացության իմաստը ձևական է: Ընդհանրապես, դատապարտյալին բնորոշ հատկանիշներից բացի, այն օժտված է նաև լրացուցիչ, օրենքով սահմանված հատկանիշով. հանցանքի կատարման պահին կամ դրանից առաջ այդ դատապարտյալը եղել է օրենքով սահմանված կամ իրավապահ այլ մարմնի աշխատանքային կամ քաղաքացիական պայմանագրի հիմքով աշխատող (աշխատակից): Իրավապահ մարմինների՝ ազատությունից զրկված նախկին աշխատակից անձանց իրավական վիճակի էական առանձնահատկությունը պայմանավորված է նաև նրանց քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) գտնվելու փաստով: Դատարանի դատավճռի ուժով նրանք հայտնվում են լրիվ նոր, բնույթով այլ իրականության՝ դատապարտյալների հանրության մեջ: Սակայն նրանք չեն դադարեցնում իրենց նախկին սոցիալական կապերը՝ շարունակելով դրանց մի մասն օրենքով երաշխավորված կարգով: Հետևաբար, իրավապահ մարմինների՝ ազատազրկման դատապարտված նախկին աշխատակիցների սոցիալական կապերը, պայմանավորված ազատազրկում պատժատեսակի բնույթով, կարող են լինել երկու տեսակ՝ ա) սոցիալական կապեր քրեակատարողական հիմնարկում, այսինքն՝ անմիջական միջավայրում, բ) սոցիալական կապեր քրեակատարողական հիմնարկից դուրս, այսինքն՝ արտաքին կապեր: Այս խմբի ազատազրկման դատապարտվածների արտաքին ու ներքին հարաբերությունների և դրանց իրավական կարգավորման հետազոտությունը հնարավորություն է տալիս վեր հանելու նշյալ անձանց՝ օրենքով սահմանված մի շարք իրավունքների կենսագործելիության աստիճանը, մշակելու դրանց բարելավման ուղղությամբ անհրաժեշտ ու համալիր միջոցառումներ: Ազատազրկման վայրում ներքին հաղորդակցության ոլորտը քրեակատարողական իրավունքի տեսության մեջ ստացել է ազատազրկման վայրում դատապարտյալների միջավայր կամ սոցիալական միջավայր անվանումը: Ազատազրկման վայրերի սոցիալական միջավայրի հիմնահարցերն արդի շրջանում ենթարկված են բավականին մանրազնին ուսումնասիրության 1:

Downloads

Published

2020-12-21

How to Cite

Խաչիկյան Հ., & Զիլֆիմյան Դ. (2020). Միջավայրը քրեակատարողական հիմնարկներում և ազատազրկման դատապարտված իրավապահ մարմինների նախկին աշխատակիցների արտաքին սոցիալական կապերը. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(3 (33), 3–15. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.3.003

Issue

Section

Articles