Արհեստական ինտելեկտի ստացած արդյունքների իրավական պաշտպանության հնարավորությունը հարակից իրավունքների ինստիտուտի շրջանակում

Authors

  • Տ․ Դավթյան Երևանի Պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.023

Keywords:

արհեստական ինտելեկտ, արհեստական բանականություն, նյարդային ցանցեր, մեքենայական ուսուցում, մտավոր սեփականություն, հեղինակային իրավունք, հարակից իրավունքներ, յուրօրինակություն, մարդ–հեղինակ, տեղեկատվական տեխնոլոգիաներ

Abstract

Մտավոր սեփականության իրավունքի հարցերով միջազգային հեղինակավոր հարթակներում1 ներկայումս լայնորեն քննարկվում են, այսպես կոչված, ինքնավար արհեստական ինտելեկտի ստացած (ձեռք բերած) արդյունքներին  մտավոր սեփականության իրավունքի ինստիտուտների ներքո իրավական պաշտպանություն տրամադրելու նպատակահարմարության, հնարավորության և թույլատրելիության հարցերը։ Խոսքն այնպիսի արդյունքների մասին է, որոնք նման են, համադրելի, իսկ որոշ դեպքերում նույնիսկ գերազանցում են մարդու ստեղծած գրականության, արվեստի կամ գիտության բնագավառի ստեղծագործությունները: Տվյալ դեպքում արհեստական ինտելեկտը (այսուհետ՝ ԱԻ) օգտագործվում է ոչ թե որպես գործիք մարդու կողմից որոշակի ստեղծագործություն արարելիս, այլ ծրագրավորողի սահմանած պարամետրերին համապատասխան ստացած տվյալներից սովորելով՝ ԱԻ-ն նոր արդյունք է ստանում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելով այդ ողջ գործընթացում: Դա հնարավոր է տեխնոլոգիական ձեռքբերումներ համարվող՝ խորը մեքենայական ուսուցման, արհեստական նյարդային ցանցերի օգտագործման և մեգատվյալների հասանելիության շնորհիվ:

Downloads

Published

2020-12-21

How to Cite

Դավթյան Տ. (2020). Արհեստական ինտելեկտի ստացած արդյունքների իրավական պաշտպանության հնարավորությունը հարակից իրավունքների ինստիտուտի շրջանակում . Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 11(3 (33), 23–38. https://doi.org/10.46991/BYSU:C/2020.11.1.023

Issue

Section

Articles