Կենտրոնական բանկի վերահսկողության նշանակությունը և կատարելագործման ուղիները

Authors

  • Samvel Muradyan Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2022.sp1.066

Keywords:

`ՀՀ Կենտրոնական բանկի մասին օրենք, Կենտրոնական բանկ, վերահսկողություն, տեղում ստուգումներ, հեռակա վերահսկողություն, միջազգային համագործակցություն, ինստիտուցիոնալ և նորմատիվային կառուցակարգեր, համախմբված հսկողություն

Abstract

Վե­րահս­կո­ղութ­յու­նը ցան­կա­ցած հա­մա­կար­գի կա­ռա­վար­ման կար­ևոր գոր­ծա­ռույթն է, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է ըն­ձեռ­ում ա­պա­հո­վելու հա­մա­կար­գի տար­րե­րի գոր­ծու­նեութ­յան կեն­սու­նա­կութ­յու­նը և­ արդ­յու­նա­վե­տութ­յու­նը։ ՀՀ Սահ­մա­նադ­րութ­յամբ և­ օ­րենք­նե­րով Կենտ­րո­նա­կան բան­կին վե­րա­պահ­ված է բան­կա­վար­կա­յին հա­մա­կար­գի նկատ­մամբ բա­ցա­ռիկ վե­րահս­կո­ղութ­յան ի­րա­վունք։ Վեր­ջինս սահ­ման­ված կար­գով հետ­ևում է, որ առևտ­րա­յին բան­կե­րը, վար­կա­յին կազ­մա­կեր­պութ­յու­ննե­րը և ն­րա վե­րահս­կո­ղութ­յա­նը են­թա­կա այլ սուբ­յեկտ­նե­րը ժա­մա­նա­կին և լ­րիվ ծա­վա­լով կա­տա­րեն տնտե­սա­կան հիմ­նա­կան և հա­տուկ նոր­մա­տիվ­ները, գոր­ծեն ի­րա­վա­կան ակ­տե­րով սահ­ման­ված հաս­ցեագ­րում­նե­րին հա­մա­պա­տաս­խան: Բան­կա­վար­կա­յին հա­մա­կար­գի վե­րահս­կո­ղութ­յան գոր­ծա­ռույթ­ներն են նախ և­ ա­ռաջ բան­կե­րից ո­րո­շա­կի տե­ղե­կա­տվութ­յան ստա­նալն ու վեր­լու­ծե­լը և հե­տա­գա­յում այդ տե­ղե­կա­տվութ­յուն­նե­րին ար­ձա­գան­քե­լու հա­մար­ժեք մի­ջոց­ներ կի­րա­ռե­լը:

Վե­րահս­կո­ղութ­յան իր ի­րա­վա­սութ­յու­նը Կենտ­րո­նա­կան բանկն ի­րա­կա­նաց­նում է հե­ռա­կա վե­րահս­կո­ղութ­յան ու ստու­գում­նե­րի մի­ջո­ցով: ՀՀ կենտ­րո­նա­կան բանկն իր վե­րահս­կո­ղա­կան գոր­ծու­նեութ­յու­նում օգ­տա­գոր­ծում է մի­ջազ­գա­յին փոր­ձը և հատ­կա­պես Բա­զել­յան կո­մի­տեի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը:

Բան­կա­յին կար­գա­վոր­ման մի­ջազ­գա­յին հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­նը են­թադ­րում է դրա ի­րա­կա­նաց­ման առն­վազն եր­կու կա­ռու­ցա­կար­գե­րի առ­կա­յութ­յուն՝ ինս­տի­տու­ցիո­նալ և նոր­մա­տի­վա­յին: Ինս­տի­տու­ցիո­նալ կա­ռու­ցա­կար­գը նշա­նա­կում է կա­ռուց­ված­քա­յին կազ­մա­վոր­ման (մարմ­նի) ստեղ­ծում, ո­րի շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վում է փոխ­հա­մա­ձայ­նեց­ված մո­տե­ցում­նե­րի մշա­կում, իսկ նոր­մա­տիվ մո­տե­ցու­մը նե­րա­ռում է նոր­մա­տի­վա­յին մի­ջոց­նե­րի հա­մա­լի­րը (փաս­տաթղ­թեր, ակ­տեր և­ այլն):

Բա­զել­յան կո­մի­տեի ո­րո­շում­նե­րը ուղ­ղա­կի ի­րա­վա­բա­նա­կան ուժ չու­նեն, ո­րով­հետև դրանք մի­ջազ­գա­յին ոչ կա­ռա­վա­րա­կան կազ­մա­կեր­պութ­յան ակ­տեր են, բայց ի­րա­վա­բա­նա­կան նշա­նա­կութ­յուն ու­նեն. Դրանք կա­րող են ծնել ի­րա­վա­կան նոր­մեր, ազ­դել ի­րա­վա­սու մար­մին­նե­րի վրա՝ ըն­դու­նե­լու բան­կա­յին հսկո­ղութ­յան վե­րա­բեր­յալ ի­րա­վա­կան նոր­մեր:

Մի­ջազ­գա­յին նշված փաս­տաթղ­թե­րով ա­ռա­ջարկ­վեց կի­րա­ռել վե­րահս­կո­ղու­թյան նոր՝ ա­ռա­ջա­դեմ տե­սակ՝ հա­մախմբ­ված հսկո­ղութ­յու­նը:

 

Author Biography

Samvel Muradyan, Երևանի պետական համալսարան

իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ

References

Տե՛ս Ерпилева Н.Ю “Международное банковское право”М

Dale R. The Regulation of International Banking. Cambridge, 1984

Cranston R. (ed.) Legal Issues of Cross Border Banking. London, 1989, Appendix 2

Директивой ЕС от 6 апреля 1992 г(92/30/ЕЕС) (ст.1-2).

Директива ЕС от 6 апреля 1992г. (п.1-2 ст.4; п.1 ст.6)

FDrake R., Rider J. European Financing Laws. London, 1994

Downloads

Published

2022-12-24

How to Cite

Muradyan, S. (2022). Կենտրոնական բանկի վերահսկողության նշանակությունը և կատարելագործման ուղիները. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 1, 66–77. https://doi.org/10.46991/BYSU:C/2022.sp1.066