Կողմերի վարչադատավարական կարգավիճակի առանձնահատկությունները
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2022.sp1.100Keywords:
հայցվոր, պատասխանող, միջնորդություն, դիրքորոշում, իրավական կարգավիճակ, վարչական մարմին, հայցադիմում, «ex officio», գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունք, վարչական դատավարություն, դատարան, հանրային իրավահարաբերություններAbstract
Հոդվածում քննարկվել են կողմերի վարչադատավարական կարգավիճակը, նրանց իրավունքների և պարտականությունների բնույթը: Փորձ է արվել նախադեպային իրավունքի լույսի ներքո քննարկման առարկա դարձնելու համապատասխան ճյուղային նորմատիվ իրավական ակտերը: Քննարկվել են նաև կողմերի իրավունքների և պարտականությունների կենսագործման իրավական վավերապայմանները: Անդրադարձ է կատարվել գործող իրավազորություններից յուրաքանչյուրին, ներկայացվել են դրանց պրակտիկ կիրառման ընթացքում ծագող հիմնախնդիրները ի պաշտոնե պարզման սկզբունքի իրացման համատեքստում: Առանձին վերլուծության առարկա են դարձել նաև ներկայացուցչության ինստիտուտի առանձնահատկությունները վարչական դատավարությունում: Բանն այն է, որ գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս դատարանին ցանկացած դեպքում հեռացնելու ներկայացուցչին վարույթից, եթե նա ունակ չէ իրականացնելու իր գործառույթները: Արձանագրվել է, որ թեպետ նշված դատական հայեցողությունը չի կարող տարածվել փաստաբանի կամ օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի վրա, այսուհանդերձ նորմը ձևակերպված է բավականին անորոշ և հնարավորություն չի տալիս տեղայնացնելու այն չափանիշները, որոնց հիման վրա դատարանը կարող է իրացնել իր այս դիսկրեցիոն լիազորությունը:
References
Տե՛ս Արդի հայերենի բացատրական բառարան։ Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.