Հայցի ապահովման քաղաքացիադատավարական կառուցակարգի սուբյեկտային շրջանակը որոշելու հիմնախնդիրները ՀՀ-ում
DOI:
https://doi.org/10.46991/BYSU:C/2022.13.1.047Keywords:
հայցի ապահովում, երկկողմանի հայցՀեռացնել երկկողմանի հայցը, հակընդդեմ ապահովում, դատարանի նախաձեռնություն, պատասխանող, այլ անձի իրավունքների պաշտպանությունAbstract
Հոդվածում հեղինակի կողմից ուսումնասիրված և վերլուծված են հայցի ապահովման քաղաքացիադատավարական կառուցակարգի սուբյեկտային շրջանակը որոշելու հիմնախնդիրները, որի արդյունքում ներկայացվել են ապահովման նախաձեռնությամբ հանդես եկող անձանց դատավարական կարգավիճակի, սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի իրացման առանձնահատկությունները։
Ընդգծվել է, որ հայցի ապահովման նախաձեռնությամբ օժտված սուբյեկտների շրջանակը ճիշտ սահմանելու համար անհրաժեշտ է առաջին հերթին վերաիմաստավորել այս ինստիտուտի կիրառման նպատակը` այն դիտարկելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված նյութական իրավահարաբերությունների լիարժեք իրացման և հնարավոր վնասները ողջամտորեն բացառող դատավարական կառուցակարգ, որպիսին երաշխավորելու պարտականությունը և պատասխանատվությունը կրում է պետությունը։
Հայցի ապահովում նախաձեռնելու հնարավորություն պետք է ունենան եզրափակիչ դատական ակտի կատարմամբ շահագրգռված սուբյեկտները` գործին մասնակցող անձինք, որոնք միմյանցից տարբերվում են շահագրգռվածության աստիճանով և բնույթով։
Բացի այդ, հոդվածում հիմնավորվել է, որ հայցի ապահովման շրջանակներում անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք ներդնել այլ անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կառուցակարգ, որպիսին երաշխավորելու նպատակով հայցի ապահովման միջոցի փոխարինման, ձևափոխման, վերացման կամ հնարավոր վնասների հատուցման համար ապահովում պահանջելու միջնորդությամբ հանդես գալու հնարավորություն պետք է վերապահել նաև այն անձանց, որոնց նկատմամբ ձեռնարկվել է այդպիսի միջոց կամ որոնց իրավունքների և պարտականությունների վրա ազդում է կիրառված հայցի ապահովման միջոցը։
References
ՀՀՊՏ 2015.12.21/Հատուկ թողարկում Հոդ. 1118,
ՀՀՊՏ 2002.06.05/17(192) Հոդ.367,
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ/ ընդհանուր խմբագրությամբ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. –Եր.։ «Իրավունք», 2010, էջ 210,
Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, կետ 34, Հորնսբին ընդդեմ Հունաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40 և այլն,
Մարդու և իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950թ. նոյեմբերի 4-ի կոնվենցիայի մեկնաբանություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը. գիտական խմբագիր Գ. Հարությունյան, Երևան, Տիգրան Մեծ, 2005, էջեր 212-214,
Case Ilyushkin and Others v. Russia, judjment NN 5734/08, Kalinkin and Others v. Russia, բողոք NN 16967/10 judjment 17.04.2012 թվականին հրապարակված վճիռներ,
Салогубова Е. В. Римский гражданский процесс, М., , 1997, էջեր 88-91, Покровский И.А. История римского права С.Пб., 1998, էջ 163,
ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/1807/02/13 քաղաքացիական գործով 27.11.2015 թ. որոշումը,
Ս.Գ. Մեղրյան Հայցի ապահովումը քաղաքացիական դատավարությունում, ԵՊՀ հրատ., 2020թ., http://www.ysu.am/files/Hayci_apah.pdf,
Юсупов Т.Б. Обеспечение иска в гражданскиом и арбитражном процессе, дисс., к.ю.н., М., 2005, էջ10,
Ս.Գ. Մեղրյան նույն տեղում,
ՀՕ-221, ՀՀՊՏ 1998.06.15/12(45),
Гримм Д.Д. Лeкции по догме римского права, М., 2003, 191 էջ,
ՀՕ-239, ՀՀՊՏ 1998.08.10
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Բանբեր Երևանի համալսարանի
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial 4.0 International License.