Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների՝ ՀՀ նոր քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներին առնչվող մի շարք հարցեր

Authors

  • Տիգրան Սիմոնյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.1.088

Keywords:

մարդու սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցատեսակներ, ՀՀ նոր քրեական օրենսգիրք, ռնաբարություն և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ, սեռական հարաբերության նմանակումը կամ սեռական կարիքները բավարարելը, սեռական ներթափանցում, 12 տարին չլրացած անձ, համաձայնության ողջամիտ համոզմունք, մանկական պոռնոգրաֆիա, գրումինգ

Abstract

Հոդվածը նվիրված է ՀՀ քրեական նոր օրենսգրքով նախատեսված «Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության» դեմ ուղղված հանցագործությունների իրավակարգավորումներին առնչվող մի շարք վիճահարույց հարցերի ուսումնասիրությանը։ Հոդվածի շրջանակներում համեմատական վերլուծության հիման վրա բացահայտվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են բացասաբար ազդել հանցագործությունների որակման գործընթացի վրա՝ խաթարելով իրավակիրառ գործունեության բնականոն ընթացքը։ Հոդվածի շրջանակներում կատարվել են օրենսդրության լրամշակմանն ուղղված մի շարք առաջարկություններ։ Մասնավորապես նշվել է, որ նոր օրենսդրությամբ միավորվել են բռնաբարության և սեքսուալ բնույթի բռնի գործողություների հանցակազմերը, սակայն բռնաբարության վտանգավորությունն ավելի բարձր է, քան սեքսուալ բնույթի բռնի այլ գործողություններինը և դրա առանձին նախատեսման հիմնահարցը բաց է մնում։

Փաստվել է, որ առավել քան տարօրինակ է սեռական հարաբերության նմանակումը` որպես սեքսուալ բնույթի բռնի գործողություների հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման առանձնացումը։ Սեռական հարաբերության նմանակումը կամ «իմիտացիան» առավել բնորոշ է երեխաներին, երբ վերջիններս փորձում են նմանակել իրենց ծնողների կամ այլ չափահասների սեքսուալ հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ծանրացնող հանգամանքների ոչ հաջող ձևակերպմանը, ինչի արդյունքում՝ քննարկվող հոդվածի իմաստով 12 տարին չլրացած անձը այլևս չի համարվում անօգնական վիճակում գտնվող։

Քննարկվել են «առանց նրա համաձայնության ողջամիտ համոզմունքի» ձևակերպման խնդրահարույց տարրերը։ Արձանագրվել է, որ կոնվենցիոն նորմերի, ինչպես նաև արտասահմանյան երկրների քրեական օրենսդրությամբ նախատեսված հանցատեսակների արհեստական ներմուծումը մեր քրեական օրենսդրության մեջ, առանց դրանք տեղայնացնելու և առանց հաշվի առնելու ազգային օրենսդրության առանձնահատկությունները՝ կարող է ունենալ խիստ բացասական հետևանքներ։

Author Biography

Տիգրան Սիմոնյան, Երևանի պետական համալսարան

իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ

References

Акт о сексуальных преступлениях 2003, էջ 42:

Игнатов А.Н. Особо тяжкие последствия изнасилования / А.Н. Игнатов // Советская юстиция. 1968. № 10.

Новый Уголовный кодекс Франции / Под ред. Н.Ф.Кузнецовой, Э. Ф. Побегайло. М., 1993:

Уголовное право. Особенная часть / Под ред. В.Н. Петрашева. М., 1999. Էջ 93 – 94:

Уголовный кодекс Голландии: 2-е изд. / Под ред. Б.В.Волженкина. СПб.,

Уголовный кодекс Испании / Под ред. Н.Ф.Кузнецовой, Ф. М. Решетникова.

М., 1998.

Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին, Ստամբուլ, 2011։

Է․ Կարապետյան, «Անչափահասների նկատմամբ կատարվող բռնի սեռական հանցագործությունների քրեաիրավական բնութագիրը Հայաստանի Հանրապետությունում»։ Թեկ․ ատեն․ ժբ.00.05 – «քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք» մասնագիտությամբ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, 2019, էջ 9։

ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույց։ Եվրոպայի խորհուրդ, 2022, էջ 287։

Համացանցային նյութեր

https://rm.coe.int/168046246d

https://www.investigative.am/images/grakanutyun/Dzernark_1.pdf

https://www.krasotaimedicina.ru/diseases/children/sexualized-behaviour

https://www.justice.gov/ovw/sexual-assault

https://meget.kiev.ua/kodeks/ugolovniy-kodeks/razdel-1-4/

https://www.whitelawpllc.com/blog/2022/february/is-grooming-a-crime-/

https://www.justice.vic.gov.au/safer-communities/protecting-children-and-families/grooming-offence

https://www.abvsolicitors.co.uk/sexual-offences/criminal-accusations-and-

charges-of-sexual-grooming/

http://www.assembly.coe.int/LifeRay/SOC/Pdf/DocsAndDecs/Lanzarote

Handbook-RU.pdf

https://rm.coe.int/prems-095719-arm-2576-lanzarote-convention-leaflet-a5-web/168097a5d9

Downloads

Published

2023-09-04

How to Cite

Սիմոնյան Տ. (2023). Սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների՝ ՀՀ նոր քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներին առնչվող մի շարք հարցեր. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 14(1 (38), 88–99. https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.1.088

Issue

Section

Քրեական իրավունք