Համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը ԽՍՀՄ փլուզման և հետխորհրդային փուլի պետականագոյացման գործընթացում

Authors

  • Վարդան Այվազյան Երևանի պետական համալսարան

DOI:

https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.044

Keywords:

Ծագումնաբանություն, իրավական ծագումնաբանություն, համակարգային հակամարտություններ, մեղք, Սահմանադրություն, սահմանադրաիրավական կարգավորում, իրավունքի գերակայություն, ԽՍՀՄ, աշխարհակարգ, քաղաքակրթություն

Abstract

Հետազոտության օբյեկտը հանդիսանում է համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը պետականության հարացույցում՝ իրեն բնորոշ մեթոդաբանական և մեթոդական մոտեցումներով, պետական կառւյցի ձևավորման և կառուցման կառուցակարգերով, որպես փոխգործակցող ինստիտուտների համակարգային  համալիր,  որոնցով որոշվում է պետական կառավարման կառուցվածքը:

Ուսումնասիրության առարկան նորագույն պատմության մեջ պետականության ​​ձևավորման հիմնական միտումներն են, կառավարման համակարգային ճգնաժամը փլուզման ժամանակաշրջանում, պետականության ձևավորման փաստացի հետագիծն ու կառուցակարգը հետխորհրդային տարածքում և ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում համակարգային հակամարտությունների հիմնական պատճառների վերլուծությանը, որոնք պայմանավորված են պետականաշինության կառուցվածքի գործառական մակարդակում բովանդակության և ներդրման ըմբռնման տարբերությամբ՝ առանց պետականագոյացման լեգիտիմության որակականության իրավական մետրիկայի:

Առանձին-առանձին դիտարկվում է սահմանադրական և իրավական կարգավորման համակարգային հակասությունների ծագումը գլոբալ ինտեգրման աճող ծավալի և լիարժեք համակարգային միջազգային իրավունքի շրջանակներում իրավական կարգավորման արդյունավետ վերազգային մակարդակի ծայրահեղ անհրաժեշտության համատեքստում:Աշխատանքի հիմնական եզրակացությունն այն է, որ Համակարգային հակամարտությունների պատճառով իրավունքի գերակայության առաջատար սկզբունքի ընդհանուր ըմբռնման, մեկնաբանման և կիրառման ապահովումը դառնում է ոչ միանշանակ, և անհնար է դառնում միասնական համաշխարհային իրավական հարթության ձևավորումը։Արդյունքում, որպես օբյեկտիվ հետևանք, ինտեգրացիոն գործընթացները համակարգված իրավական դիսցիպլինի բացակայության պայմաններում անցնում են «ինքնորոշման» ռեժիմի՝ փոխարինելով երկարաժամկետ իրավական նորմերի համակարգի վրա հիմնված իրավունքի գերակայության սկզբունքին։

Author Biography

Վարդան Այվազյան, Երևանի պետական համալսարան

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

References

Айвазян Вардан, Конфликтогенная природа верховенства права и генезис системных конфликтов конституционно-правового регулирования, Бизнес в законе, экономико-юридический журнал, N 2, г. Москва, 2016 г., стр. 120-127.

Кант И., Критика чистого разума, пер. с нем. Н. Лоского,-Мн.: Литература, 1998, 960 стр.

Конец истории и последний человек / Фрэнсис Фукуяма ; [пер. с англ. М. Б. Левина].: АСТ; Москва; 2015, 259 стр.

Источник: https://ru.citaty.net/tsitaty/633404-vladimir-vladimirovich-putin-kto-ne-zhaleet-o-raspade-sovetskogo-soiuza-u-togo-n/»

Источник https://vk.com/@wpristav-rss-209740668-1293694745

Фуллер Лон А., Мораль права, М., ИРИСЭН, 2007, 308 стр.

Downloads

Published

2023-12-14

How to Cite

Այվազյան Վ. (2023). Համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը ԽՍՀՄ փլուզման և հետխորհրդային փուլի պետականագոյացման գործընթացում. Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն, 14(2 (39), 44–53. https://doi.org/10.46991/BYSU:C/2023.14.2.044

Issue

Section

Սահմանադրական իրավունք